Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Ուժեղ կատարում: IAA 2018
Ընթացիկ նորություններ

Ուժեղ կատարում: IAA 2018

Համաշխարհային նորույթներ. 2018թ.-ին Հանովերում կայացած կոմերցիոն մեքենաների միջազգային ավտոցուցահանդեսին ներկայացվեցին Mercedes-Benz ավտոբուսների նորագույն մոդելները և տեխնոլոգիաները։

Վայրը

  • Գերմանական ցուցահանդես
  • Ցուցահանդեսի տարածք
  • Սրահ 14-15
  • 30521 Հանովեր

Համաշխարհային բեսթսելլեր Mercedes-Benz Citaro-ն տիպիկ քաղաքային ավտոբուս է, այժմ սակայն նաև որպես eCitaro՝ էլեկտրական շարժիչով։ Էլեկտրականությամբ գործի դրվող ներքին ծալովի դռները առաջնորդում են դեպի ՄԱ-ավտոմեքենայի օդորակված ուղևորասրահ։Նստարանների վերնամասերը սև են ներկված, թիկնակներն ու նստատեղերը երեսպատված են աչքի ընկնող «Flash» գործվածքով։Evo պողպատից ուղղահայաց բռնաձողերը, առաստաղի սև բռնաձողերը և կապույտ մետալիկ գույնի կանգառի կոճակները շեշտում են նրա արտաքինը։Դեպի վեր ուղղված հայցքն զարնում է բարձր տեխնոլոգիական LED լուսավորությամբ նոր և նրբագեղ առաստաղին։Ուղևորները տեղեկություններ են ստանում 29 դյույմանոց մեծ TFT դեսփլեյի միջոցով։Նրանք կարող են լիցքավորել իրենց դյուրակիր սարքերը USB-երկակի վարդակներից։

Sideguard Assist-ը, որը նաև թեքման ասիստենտ է կոչվում, տեղեկացնում է վարորդին դռների կողմի դիտարկվող տարածքում հետիոտների, հեծանվորդների կամ անշարժ խոչընդոտների գտնվելու մասին։Բախման վտանգի առկայության դեպքում վարորդը լրացուցիչ զգուշացում է ստանում։Քաղաքային ավտոբուսներում այն սկզբում տեղեկացնում է դռան կողմի  A0 կանգնակի վրա գտնվող դեղին լույսով զգուշացնող եռանկյունու միջոցով։Բախման վտանգի դեպքում թարթում է կարմիր լույսը և մնում վառված։Միջքաղաքային ավտոբուսների դեպքում այդ զգուշացնող եռանկյունին ինտեգրված է դռան կողմի դրսային հայելու և գործիքային պանելի մեջ։Դրան գումարվում է նաև վարորդի նստարանի նախազգուշացնող վիբրացիան։Sideguard Assist հեղափոխական օժանդակ համակարգը հասանելի է Citaro-ի (բոլոր մոդելները), CapaCity-ի և Tourismo-ի հետ։

* Անընդհատ զարգացող շարժիչների, բարելավված աերոդինամիկայի և վառելիք խնայող համալրումների հնարավորության շնորհիվ նոր Tourismo-ն ծախսում է մինչև 11,4 % ավելի քիչ վառելիք, քան իր նախորդը։

Ով տնտեսապես խնայող բարձրատանիք ավտոբուս է փնտրում հազիվ թե անտարբեր անցնի Tourismo-ի կողքով։Նամանավանդ որ այն նաև անվտանգության փորձագետ է.2019թ-ից սկսած այն ստանդարտ համալրվում է Active Brake Assist 4 (Ակտիվ արգելակման օժանդակ համակարգ) օժանդակ համակարգով։ Ներկայումս այն հասանելի է արդեն Sideguard Assist (Կողային անվտանգության օժանդակ համակարգ) օպցիոնալ համալրումով։13,1 մետր երկարությունը երկու կամրջակներով ՄԱ-ավտոբուսի դեպքում նշանակում է առավելագույն տնտեսողականություն, ինչը ապահովում են Predictive Powertrain Control (PPC) (Ուժային ագրեգատի կանխատեսող վերահսկողության) և Eco Driver Feedback (EDF) (Էկո-արդյունավետ մեքենավարման հետադարձ կապի) համակարգերը։Ավելի բարձր արդյունավետության համար ուղևորների Travel Star Eco նստատեղերը ունեն փափուկ պաստառապատում։

2019թ-ից սկսած Tourismo-ն կստանա Active Brake Assist 4-ը (ABA 4) որպես սերիական համալրում։ Դրանով Mercedes-Benz-ը ևս մեկ անգամ կբարձրացնի իր տուրիստական ավտոբուսների անվտանգության առանց այն էլ բարձր մակարդակը։Վթարային արգելակման օժանդակ համակարգերի մինչ այժմ հայտնի ֆունկցիաներից բացի ABA 4-ն իր տեսակի մեջ հանդիսանում է աշխարհում առաջին օժանդակ համակարգը, որը նախազգուշացնում է վարորդին կենտրոնական դիսփլեյի վրա, ինչպես նաև տալիս ձայնային նախազգուշացում հետիոտնի հետ բախման վտանգի դեպքում։Միաժամանակ այն ավտոմատ կերպով սկսում է մասնակի արգելակումը։Դա հնարավորություն է տալիս վարորդին նախազգուշացնել հետիոտնին գործի դնելով ձայնային ազդանշանը և խուսափել բախումից լրիվ արգելակման կամ մանևրի օգնությամբ։

Sideguard Assist-ը, որը նաև թեքման ասիստենտ է կոչվում, տեղեկացնում է վարորդին դռների կողմի դիտարկվող տարածքում հետիոտների, հեծանվորդների կամ անշարժ խոչընդոտների գտնվելու մասին։Բախման վտանգի առկայության դեպքում վարորդը լրացուցիչ նախազգուշացում է ստանում։Քաղաքային ավտոբուսներում այն սկզբում տեղեկացնում է դռան կողմի  A0 կանգնակի վրա գտնվող դեղին լույսով զգուշացնող եռանկյունու միջոցով։Բախման վտանգի դեպքում թարթում է կարմիր լույսը և մնում վառված։Միջքաղաքային ավտոբուսների դեպքում այդ նախազգուշացնող եռանկյունին ինտեգրված է դռան կողմի դրսային հայելու և գործիքային պանելի մեջ։Դրան գումարվում է նաև վարորդի նստարանի նախազգուշացնող վիբրացիան։Sideguard Assist հեղափոխական օժանդակ համակարգը հասանելի է Citaro-ի (բոլոր մոդելները), CapaCity-ի և Tourismo-ի հետ։

Քաղաքային ավտոբուսի համաշխարհային բեսթսելլերի հիբրիդային տարբերակը համոզիչ է իր տնտեսողականությամբ, էկոլոգիական մաքրությամբ, անվտանգությամբ և հարմարավետությամբ։Դիզելային շարժիչով և հիդրոտրասֆորմատորի ավտոմատիկայով համալրված երկդռնանի ավտոբուսի տնտեսողականությունը ապահովում են հիբրիդային մոդուլը, էլեկտրոհիդրավլիկ խելացի eco steering ղեկային համակարգը և վերօգտագործման /ռեկուպերատոր/ մոդուլը, ինչպես նաև թեթև ընթացքի տանող կամրջակը։Բարձրագույն անվտանգություն են հաղորդում նոր Sideguard Assist և Preventive Brake Assist օժանդակ համակարգերը։ Ինտերիերը զարմացնում բարձր տեխնոլոգիական LED լուսավորությամբ համալրված նոր առաստաղով։Ավտոբուսը շահագործող օպերատորը կարող է TFT էկրանին ցուցադրել տեղեկություններ, ժամանցի և գովազդային հոլովակներ։USB վարդակները լիցքավորում են ուղևորների դյուրակիր սարքերը։

Sideguard Assist-ը, որը նաև թեքման ասիստենտ է կոչվում, տեղեկացնում է վարորդին դռների կողմի դիտարկվող տարածքում հետիոտների, հեծանվորդների կամ անշարժ խոչընդոտների գտնվելու մասին։Բախման վտանգի առկայության դեպքում վարորդը լրացուցիչ զգուշացում է ստանում։Քաղաքային ավտոբուսներում այն սկզբում տեղեկացնում է դռան կողմի  A0 կանգնակի վրա գտնվող դեղին լույսով զգուշացնող եռանկյունու միջոցով։Բախման վտանգի դեպքում թարթում է կարմիր լույսը և մնում վառված։Միջքաղաքային ավտոբուսների դեպքում այդ նախազգուշացնող եռանկյունին ինտեգրված է դռան կողմի դրսային հայելու և գործիքային պանելի մեջ։Դրան գումարվում է նաև վարորդի նստարանի նախազգուշացնող վիբրացիան։Sideguard Assist հեղափոխական օժանդակ համակարգը հասանելի է Citaro-ի (բոլոր մոդելները), CapaCity-ի և Tourismo-ի հետ։

Համաշխարհային նորույթ է հանդիսանում Mercedes-Benz-ի Preventive Brake Assist օժանդակ համակարգը՝ առաջին ակտիվ արգելակման օժանդակ համակարգը ներքաղաքային ավտոբուսների համար։Preventive Brake Assist օժանդակ համակարգը լուսային և ձայնային ազդանշաններով նախազգուշացնում է շարժվող հետիոտների, ինչպես նաև կանգնած և շարժվող օբյեկտների հետ բախման վտանգի մասին և միաժամանակ ավտոմատ կերպով սկսում է արգելակման մանևրը։Արգելակների հզորության առավելագույնը 50 տոկոսով Preventive Brake Assist օժանդակ համակարգը հատուկ հարմարեցված է քաղաքային երթևեկության պահանջներին.Լրիվ արգելակումից դիտավորյալ հրաժարվելը նվազեցնում է ավտոբուսի մեջ ուղևորների վնասվածքներ ստանալու վտանգը։Անհրաժեշտության դեպքում վարորդը կարող է յուրաքանչյուր պահի կատարել լրիվ արգելակում կամ խույս տալ խոչընդոտից։Preventive Brake Assist օժանդակ համակարգը հասանելի է Citaro-ի, CapaCity-ի և Conecto-ի հետ։

Փոքրը կարող է այսքան մեծ լինել. 8,5 մետր երկարությամբ նոր Sprinter City 75 միկրոավտոբուսը առաջարկում է մինչև 38 ուղևորատեղ։ Նրա թափքի հիմնակմախքային կառուցվածքը և հետևի կամրջակի բեռնունակությունը քաշի համապատասխան ռեզերվներ են ապահովում նրա համար։ՄԱ-մոդելի ցածր թեքահարթակի վրա տեղ է նախատեսված անվասայլակի համար, ինչը համալրված է երկու զույգ նստարաններով և չորս ծալովի նստարաններով։Հետնամասում կան լրացուցիչ տասներկու նստելատեղ։Համալրումներին են պատկանում MBUX մուլտիմեդիա համակարգը, տարածության պահպանման ակտիվ օժանդակ DISTRONIC համակարգը  և ակտիվ արգելակման օժանդակ համակարգը։ 

Intouro-ն տնտեսական հրաշք է միջքաղաքային ավտոբուսների մեջ։Ցուցահանդեսային ավտոմեքենան միջքաղաքային գծերի համար համալրված է ուղևորության նպատակակետի ցուցիչներով և բռնաձողերով, ծալովի նստարաններով կահավորված հատուկ օգտագործման տարածքով, անվասայլակի տեղով, ինչպես նաև այն բարձրացնող թեքահարթակով։Դրան համապատասխանում է կոմպակտ (հզորությունը՝ 220 կ.վ./299 ձ.ու.) դիզելային շարժիչի և ավտոմատացված հիդրոմեխանիկական փոխանցումատուփի համադրությունը։Երկակի ապակեպատումը, սառնարանը, ծայրափողակներով օդափոխող օդորակիչը, վարագույրները և TravelStarEco նստարանները նախասահմանում են այս ավտոբուսը քաղաքից դուրս շրջագայությունների համար։

* Խոսքը տեսական համեմատության մասին է առանց FE1 փաթեթի հին Tourismo-ի և FE1 փաթեթով, PPC համակարգով, շարժիչի առանձին գլանների անջատման  և ավտոմեքենայի մակարդակի իջեցման հնարավորությամբ նոր Tourismo-ի միջև։Ներքին փորձնական վարման ժամանակ օպտիմալ ճանապարհային պայմաններում ստացվել են ավելի բարձր ցուցանիշներ։