Շտուտգարտ, 2019թ.: Մարտ, 2019թ. – Կայուն շարունակական զարգացումը կարևոր է Mercedes Benz-ի ու Setra-ի համար. երկու առաջատար ընկերությունների ավտոբուսները բավարարում են արտանետումների համար սահմանված խստագույն սահմանային ցուցանիշների պահանջները և գործնականում երբեմն ապահովում են նույնիսկ զգալիորեն ավելի ցածր ցուցանիշներ: Վառելիքի ցածր և այդպիսով ռեսուրսախնայող ծախսից շահում է ոչ միայն շրջակա միջավայրը, այլ նաև հասարակությունը և ավտոբուսային ընկերությունները: «Կայուն շարունակական զարգացմանն ուղղված միջազգային busplaner մրցույթի» անկախ ժյուրին բարձր գնահատեց ներդրված ջանքերը: Մրցանակաբաշխությանը ներկայացվել էին Mercedes Benz eCitaro և Citaro հիբրիդ մոդելները, ինչպես նաև երկհարկանի Setra TopClass S 531 DT ավտոբուսը: Բոլոր երեքն էլ շահեցին մրցանակներ իրենց համապատասխան կատեգորիաներում՝ երեք հաղթանակ ավտոբուսների երեք անվանակարգերում:
Home – Mercedes-Benz Buses
Մեր ավտոմեքենաները
Երթուղային ավտոբուսներ։
Երթուղային ավտոբուսներ։
Տուրիստական ավտոբուսներ։
Տուրիստական ավտոբուսներ։
Միջքաղաքային ավտոբուսներ։
Միջքաղաքային ավտոբուսներ։
Mercedes‑Benz-ն ու Setra-ն դարձան busplaner 2019 միջազգային մրցույթի եռակի մրցանակակիր՝ ստանալով մրցանակ կայուն շարունակական զարգացման համար:
«Daimler Buses»-ը Բեռլինի «Bus2Bus» ցուցահանդեսում. առավելագույն անվտանգություն, զբոսաշրջութային ուղևորությունների թրենդային չափանիշների սահմանում, նորարարական ծառայություններ:
«Daimler Buses» ընկերությունը Բեռլինի «Bus2Bus» ցուցահանդեսում 2019թ. մարտի 19-ից 21-ը ներկայացնում է իր երեք հիթային մոդելները: Mercedes-Benz Safety Coach Tourismo-ն ներկայացնում է զբոսաշրջային ավտոբուսի անվտանգության համակարգերի նորագույն չափանիշը: Գրավիչ երկհարկանի Setra TopClass S 531 DT-ն ներկայացնում է ուշագրավ դիզայնի, տնտեսական արդյունավետության, հարմարավետության և անվտանգության հիանալի համադրություն: Եվ վերջապես, OMNIplus ծառայությունների բրենդն իր OMNIplus ON հարթակում առաջարկվող նոր ծառայությունների միջոցով ներկայացնում է թվայնացման բազմակողմանի հնարավորությունները:
* Կայուն շարունակական զարգացման մրցանակ 2019. Mercedes Benz eCitaro-ն և Citaro հիբրիդը հաղթեցին քաղաքային ավտոբուսների անվանակարգում: