Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Դիզայն
CapaCity-ն և CapaCity L-ը

Դիզայն

CapaCity-ն տպավորիչ է ոչ միայն իր սրահի տարողունակությամբ: Այն աչքի է ընկնում նաև իր գրավիչ ու բարձրակարգ դիզայնով: Գրավիչ արտաքին տեսքն արդեն իսկ խոսում է մեծ ավտոբուսի սրահի արժեքավորության մասին, որը ճկուն կերպով հարմարեցվում է պատվիրատուի ցանկություններին: 

Ձեր CapaCity L-ին հաղորդեք յուրահատուկ և անկրկնելի տեսք: Mercedes-Benz-ն առաջարկում է Metro կամ Tram դիզայն-փաթեթներ, որոնք համապատասխանեցված են մեծ ավտոբուսի ձևին և չափսերին: Տարբերակային համալրման կազմում առաջարկվող Metro դիզայն-փաթեթը նախատեսում է տանիքի կառուցվածքների կողային երեսպատում, մինչդեռ Tram դիզայն-փաթեթով առաջարկվում է տանիքի կառուցվածքների ամբողջական կողային երեսպատում՝ ներառյալ հոդավորման ծալքավոր հատվածը: Ըստ ցանկության կարող են առաջարկվել առջևի հատվածում հարթ տանիք, հետևի լույսերի օպտիկական լայնացուցիչներ, չղեկավարվող անիվների երեսպատումներ: Եվ բոլորը հնարավոր է համակցել ազատ ոճով:

Բազմաթիվ համալրումների շնորհիվ CapaCity-ն և CapaCity L-ը կարող եք ամբողջովին հարմարեցնել ձեր ցանկությւններին:

Կորությամբ և հստակ բաժանումներով բռնաձողերն ապահովում են ոչ միայն անվտանգություն, այլև ավտոբուսի ներսում ծառայում են որպես տեսողական ուղղորդիչներ ուղևորների համար: Բռնաձողերի համակարգի ճկունության շնորհիվ ավտոբուսի սրահը կարող եք ձևավորել ձեր պատկերացումներին ու պահանջներին համապատասխան:

Նույնը վերաբերում է նաև որպես տարբերակ առաջարկվող նստարանների տարբեր տեսակներին ու դասավորությանը, որոնք կարելի է պատվիրել տարբեր գույներով, նախշերով և կտորներով: Կանգնած երթևեկելու հատվածում տեղադրված ծալվող նստարաններն իրենց հերթին մեծացնում են բազմազանությունը: Հոդավորման դիմաց նախատեսված են կանգնած երթևեկելու հատվածներ, որտեղ նույնպես կարող են տեղադրվել տարբերակային ծալովի նստարաններ: Հետևի բաժանմունքի կանգնած երթևեկելու հատվածի հարթակը կարելի է լրացուցիչ մեծացնել մուտքի հարթակի կրճատման և զույգ նստարանները հանելու միջոցով: Չորրորդ դռան հետևում տեղադրված ուղևորների երեք նստարանների փոխարեն կարող է առաջարկվել կանգնած և հենված երթևեկելու տարածք լրացուցիչ պահատեղով: 

Ցածր շեմերը և չորս լայն երկփեղկ դռներն ապահովում են ուղևորների անարգել հոսքը և հեշտացնում են ելումուտը: CapaCity L-ն առաջարկվում է նաև 5-դռնանի տարբերակով: Այս տարբերակն ավելի օպտիմալ է ուղևորների ավելի մեծ ու արագ հոսքի համար՝ հատկապես ծանրաբեռնված երթուղիների դեպքում:

Երկշերտ ապակեպատ կողային պատուհանները, վարորդի և ուղևորների օդափոխության համակարգերը կամ ուղևորների մասին տեղեկացնող TFT մոնիտորները բազմաթիվ հնարավորություններից մի քանիսն են միայն: Կարող են նախատեսվել նաև հատուկ օգտագործման լրացուցիչ տարածքներ, օրինակ՝ երկրորդ դռան աջ կողմում: Այստեղ կարող են տեղավորվել մանկասայլակներով, քայլակներով կամ անվասայլակներով ուղևորները: