Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Տեխնոլոգիաներ և տեխսպասարկում
CapaCity-ն և CapaCity L-ը

Տեխնոլոգիաներ և տեխսպասարկում

CapaCity-ն իր բարձրակարգ հատկությունն ապացուցում է ոչ միայն իր մեծության, այլև տնտեսման հարցերում: Մասնավորապես մեկ ուղևորի համար ընդհանուր ծախսերի հաշվարկով նրա արդյունավետությունը լիովին ակնհայտ է:

CapaCity-ի տեխսպասարկման ու նորոգման աշխատանքների հեշտ իրականացումը պայմանավորված է նրա ծագմամբ: Այն ստեղծվել է Citaro-ի հուսալի հիմնակմախքի վրա և մեծ չափով շահում է այդ սերտ «բարեկամական կապից»: Կատարելագործման բարձր աստիճանը նվազեցնում է նորոգման ու տեխսպասարկման աշխատանքի ծավալը՝ հասցնելով այն նվազագույն անհրաժեշտին: Եվ բոլոր աշխատանքները կատարվում են ամենաբարձր որակով՝ առաջին իսկ օրվանից: Տեխսպասարկման ենթակա բաղադրիչ մասերը ոչ միայն այն նույն տեղերում են, ինչպես Citaro G-ի մոտ, այլև հեշտ հասանելի են տեխսպասարկման աշխատանքների համար: Դա հեշտացնում է տեխսպասարկող թիմի աշխատանքը, մեծացնում է պահեստամասերի հասանելիությունը և այդպիսով կրճատում է շարժակազմի պարապուրդներն ու նաև՝ ծախսերը:

Mercedes-Benz-ի BlueEFFICIENCY OM 470 հզոր շարժիչը համապատասխանում է արտանետումների Euro VI նորմային և օպտիմալ կերպով նախատեսված է մեծածավալ ուղևորահոսքերով երթուղիների և հատուկ առանձնացված արագընթաց երթուղագծային համակարգերի համար: Շարժիչն առաջարկվում է երկու հզորություններով՝ 265 կՎտ (360 ձիաուժ) 1.700 Նմ պտտող մոմենտով և 290 Կվտ (394 ձիաուժ) 1.900 Նմ պտտող մոմենտով: Շարքաձև դասավորությամբ վեց մխոցներով վերջին սերնդի այս գերհզոր շարժիչը համալրված է մի շարք նորարարական հատկանիշներով: Ներարկման ակնհայտ առավելագույն բարձր ճնշում, արտանետումների վերաշրջանառության համակարգի պատենտավորված լուծում և մինչև անգամ նոր տուրբոլիցքավորիչ: Այս բոլորը միասին նվազեցնում են վառելիքի ծախսը մինչև 2 տոկոսով, կրճատում են արտանետումները և մեծացնում են շարժիչի արտադրողականությունն ու հուսալիությունը:

CapaCity-ի արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու համար տարբերակային համալրման կազմում առաջարկվում է նոր էլեկտրոհիդրավլիկ ղեկային մեխանիզմը, որն ապահովում է խելացի eco ղեկավարում: Այս նոր ղեկային մեխանիզմն աշխատում է ըստ անհրաժեշտության և նմանապես նպաստում է վառելիքի ծախսի կրճատմանը քաղաքային երթուղային ցիկլում:

Mercedes-Benz OM 470, Blue EFFICIENCY հզոր շարժիչ, արտանետումների Euro VI նորմայ, շարքաձև դասավորությամբ ներկառուցված վեց մխոցներ և 10.7 լ աշխատանքային ծավալ: Հզորություն՝ 290 Կվտ (394 ձիաուժ) րոպեում 1600 պտույտի դեպքում: Առավելագույն պտտող մոմենտը կազմում է 1900 Նմ: Շարժիչն ունի ներմղիչ պոմպով ընդհանուր ներարկման համակարգ: Ներարկման ճնշումն ստացվում է X-PULSE ներարկման համակարգի միջոցով, որի դեպքում ճնշումն ուժեղանում է ինժեկտորում:

Երբ ավտոբուսն արգելակում է, հոսանքի գեներատորը մատակարարում է հոսանքն առանց վառելիքի օգտագործման (վերցնում է քարշուժի էներգիայից), որն այդ ընթացքում կարճատև պահվում է սուպերկոնդենսատորներում: Կրկին տեղից շարժվելու դեպքում, սուպերկոնդենսատորները մատակարարում են հոսանքը ավտոբուսի ընդհանուր հոսանքի ցանցին: Այդ ժամանակահատվածում հոսանքի գեներատորները պարապ ընթացքի մեջ են և չեն ծանրաբեռնում շարժիչը (պտտող մոմենտ):

Citaro G-ի և CapaCity L-ի օրինակ