Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Հարմարավետություն
Conecto Euro V

Հարմարավետություն

Conecto-ի հայեցակարգի սրտում ընկած է ողջ ուղևորասրահում ցածր հատակի գաղափարը։ Շարժիչի ուղղահայաց դիրքը հնարավորություն է տալիս ազատվել բոլոր դռների մոտ աստիճանների առկայությունից։ Դա ապահովում է ուղևորների հարմարավետ ելումուտը ավտոբուս և նրանց ազատ տեղաշարժը ավտոբուսի մոլոր հատվածներում։ Իսկ երթուղու մասին տեղեկացնող ժամանակակից դիսփլեյը օգնում է ուղևորներին գտնել իրենց ուղին։

Conecto-ի բոլոր համալրումներն ու սարքավորումներն ընտրված են օգտագործման պայմաններին համապատասխան։ Mercedes-Benz-ի նոր դիմացկուն նստարանները, որոնք նախագծված են քաղաքային ավտոբուսների, չեն պահանջում հատուկ խնամք և հատկապես հարմարավետ են։

Նստարանները պատրաստված են 2001/85/EC չափանիշների համապատասխան, որոնք հաշվի են առնում սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ուղևորների փոխադրմանը առնչվող պահանջները։ Նոր առաստաղի դիզայնը ավելի լուսավոր և գրավիչ է դարձնում ուղևորասրահը։

Խելացի մտածված խցիկի էրգոնոմիկա, որը հեշտացնում է վարորդի գործը։ Բոլոր անջատիչները և տվիչ սարքերը տեղադրված են վարորդի տեսադաշտում և մոտ են գտնվում նրան։ Վարորդը կարող է օգտագործել կառավարման բոլոր միջոցները առանց փոխելու իր դիրքը նստարանի վրա։ Լրացուցիչ դարակները բավականաչափ տեղ են առաջարկում անձնական իրերի համար։

Ձեր վարորդը կարող է աշխատել այս խցիկում առանց հոգնելու՝ ամբողջովին կենտրոնանալով մեքենայի վարման վրա, որն ամենակարևոր հիմքն է հանդիսանում ճանապարհին անվտանգությունն ապահովելու համար։

Բռնաձողերի ճկուն համակարգը համապատասխանում է Ձեզ նստարանների դասավորության տարբերակին։