Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Անվտանգություն
Conecto Euro V

Անվտանգություն

Ներկայումս ավտոբուսը համարվում է տրանսպորտի ամենաանվտանգ միջոցներից մեկը։ Դա հիմնականում Mercedes-Benz-ի ներդրումների շնորհիվ է, որը մեծ ուշադրություն է դարձնում անվտանգության նոր համակարգերի մշակմանը։ Թերևս ճշմարիտ լինի այն փաստը, որ չի եղել որևէ այլ արտադրող, որը այդքան պատասխանատվություն ստանձնի ավտոբուսների անվտանգության համար։ Ի վերջո, հակաբլոկավորման (ABS) համակարգը, որով այսօր համալրված են բոլոր ավտոբուսները, առաջինը ներդրվել է Mercedes-Benz-ի ավտոբուսների վրա։

Պատասխանատվության ստանձնումն առաջնահերթություն է։ Այդ պատճառով Mercedes-Benz-ը շարունակում է հետապնդել ճանապարհային անվտանգության իր տեսլականը։ Mercedes‑Benz-ի ընդհանուր անվտանգության հայեցակարգը նշանակալի ներդրում ունի այս գաղափարի իրականացման մեջ։ Հայեցակարգի միասնական իրականացման համար ներառված են կիրառվող բոլոր՝ ավտոմեքենայի անվտանգության ակտիվ և պասիվ համակարգերը. Երթևեկության անվտանգություն, անմիջական արձագանք վտանգավոր իրավիճակների դեպքում, ուղևորների պաշտպանություն վթարի դեպքում և վթարի հետևանքները նվազագույնին հասցնելու միջոցներ։