Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Վտանգի դեպքում
Conecto Euro V

Վտանգի դեպքում

Վտանգավոր իրավիճակներում վթարից խուսափելու համար վարորդը պետք է արագ և ճիշտ արձագանքի։ Նման դեպքերում դժվար է գերագնահատել կայուն կառուցվածքի և ակտիվ անվտանգության համակարգերի օգնության առավելությունները։

Չնայած որ ավտոբուսների մասնակցությամբ պատահարները բավականին հազվադեպ են, հնարավոր չէ ամբողջովին խուսափել դրանից։ Mercedes-Benz-ը աշխատել է պատահարի հետևանքներն ավելի աննշան դարձնելու ուղղությամբ։ Օրինակ, Conecto-ի կողամասերի ամրացումը վահանակների միջոցով կարևորագույն գործոն է, որը նպաստում է բարձր պասիվ անվտանգությանը:

Բացի այդ, Conecto ավտոբուսում բախման էներգիան, բախման կամ կողաշրջման դեպքում, կլանվում է միջնորմերի, բռնաձողերի և թափքի լրացուցիչ օղակաձև շրջանակային հուսալի կառուցվածքի կողմից։ Նրանք օգնում են նվազեցնել ուղևորների առողջությանն ու կյանքին սպառնացող վտանգները։

Թափքի կենսունակությունը կարևոր գործոն է ավտոբուսի պասիվ անվտանգության համար և առանցքային՝ պատահարի հետևանքները նվազագույնի հասցնելու համար։ Հատուկ թեթև ամրանները թափքի դրսի կողմից Mercedes-Benz-ի ավտոբուսը հատկապես կենսունակ են դարձնում։ Այդ ամրությունը համապատասխանում է ECE-R 66 չափանիշներին, որը սահմանում է, թե որքան "կենսական տարածք" է տրամադրում ուղևորներին կոնստրուկցիան պատահարի դեպքում։

Ավտոմեքենաները չպետք է վտանգ հանդիսանան մարդկանց համար - դա է այն առաջնային նպատակը, որին Mercedes-Benz-ը ձգտում է հասնել իր ընդհանուր անվտանգության հայեցակարգով։ Այն ներառում է բոլոր այն միջոցները, որոնք ընդունակ են նվազագույնի հասցնել պատահարի հետևանքով առաջացած վտանգները։ Այս գործընթացի կարևոր մասը ներառում է նաև փրկարար ծառայության ծանոթացումը ավտոմեքենայի առանձնահատկություններին, քանի որ կառուցվածքի և համալրված անվտանգության համակարգերի մասին տեղեկացվածությունը օգնում է նրանց ավելի արագ հասնել պատահարի մեջ ներգրավված մարդկանց, և արդյունքում՝ փրկել կյանքեր։