Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Երթևեկության անվտանգություն։
Conecto Euro V

Երթևեկության անվտանգություն։

Conecto-ն կարող է երաշխավորել քաղաքային ուղևորափոխադրման ծախսերի արդյունավետությունը։ Այն նաև չի գնում փոխզիջման, երբ խոսքը վերաբերում է անվտանգությանը։ Նաև նորմալ ավտոբուսների համար գործում են հատուկ անվտանգության պահանջներ։

Վարորդների համար անվտանգ երթևեկության լավագույն գրավականը ամբողջովին ճանապարհի վրա կենտրոնանալն է։ Վարորդի օդային կախոցով նստարանը, հարմարավետ ղեկանիվը, լավ հարմարեցված գործիքային վահանակը, վարորդի տաքացվող պատուհանը և բավականաչափ քանակով պահոցները հեշտացնում են վարորդի աշխատանքը։ Լրացուցիչ միավոր հուսալիության համար. Վարորդի խցիկը կարող է բաժանվել ուղևորասրահից հասարակ միջնորմով՝ պաշտպանիչ ապակու ցածր վահանակով կամ փակ հետին պատով։

Էլեկտրոնային համակարգերը հեշտացնում են վարորդի աշխատանքը։ Հակաբլոկավորման ABS համակարգը անհրաժեշտության դեպքում կանխում է անիվների բլոկավորումը՝ նվազեցնելով արգելակման ժամանակ անկառավարելի սահքի և վերահսկման կորուստի վտանգը։ Լրացուցիչ օժանդակություն է տրամադրում արգելակման օժանդակ EBS համակարգի էլեկտրոնային կառավարումը, որն արագ և ճշգրիտ արգելակման շնորհիվ էականորեն կրճատում է արգելակման ճանապարհը։ ASR հակատեղապտուտային օժանդակ համակարգը օգնում է վարորդին արագացման դեպքում նվազեցնել տանող անիվների քարշուժի կորուստը։

ASR համակարգը կանխում է տանող անիվների քարշուժի կորուստը երկու եղանակով. առաջինը՝ ASR-ը նվազեցնում է քարշուժի կորուստը արգելակների չափավորված գործարկումով, երկրորդը՝ կարգավորվում է շարժիչի հզորությունը արագացման "էլեկտրոնային" ոտնակի օգնությամբ։ Այդ պատճառով, արագացման ոտնակի՝ անգամ մինչև վերջ սեղմելու դեպքում, շարժիչը վթարային իրավիճակում զարգացնում է ճիշտ այնքան հզորություն, որն անիվներն ի վիճակի են փոխանցել ճանապարհին։ Դա բարելավում է անվտանգությունը տեղից պոկվելիս և կայունությունը՝ վարման ժամանակ։

Երբ ավտոբուսը տեղի պոկվում է, համակարգը վերահսկում է տանող անիվների արագությունը և նրանց ստացած ոլորման մոմենտը։ Ստացված տվյալների հիման վրա այն վերահսկում է ոլորման մոմենտի բաշխումն այնպես, որ կանխվի անիվների քարշուժի կորուստը։ Այդպես ապահովվում է անհրաժեշտ քարշուժը անիվների և ճանապարհի միջև։

ASR համակարգը կանխում է անիվների քարշուժի կորուստը նաև արագացման ժամանակ նվազագույնի հասցնելով ավտոբուսի կողասահքի վտանգը։ Այսպիսով, ASR-ը տեղից շարժվելիս բարձրացնում է ինչպես հարմարավետությունը, այնպես էլ անվտանգություն, հատկապես այն դեպքում, երբ ավտոբուսներն ունեն հզոր շարժիչ և քարշիչ ուժի տարբեր գործակիցներ ճանապարհածածկույթի վրա։