Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Տեխնոլոգիաներ
Conecto

Տեխնոլոգիաներ

Conecto քաղաքային ավտոբուսներն օժտված են բազմաթիվ առանձնահատկություններով։ Նրանք համոզիչ են հատկապես իրենց տնտեսական արդյունավետությամբ և հզոր շարժահաղորդ համակարգով. թափքի կափարիչի տակ թաքնված են բարձր հուսալիություն ապահովող և վառելիքի ծախսը տնտեսող դիզելային շարժիչները։

Mercedes-Benz OM 936 շարժիչ

Նոր BlueEFFICIENCY շարժիչներն իրենց հզորությունը ցույց են տալիս հատկապես ճանապարհի վրա։ Նրանք համոզիչ են արդեն իսկ ցածր պտույտների քանակի դեպքում իրենց զարգացրած բարձր պտտող մոմենտով և ապահոում են հզոր թափառք։ Conecto-ի շարքաձև դասավորվածությամբ վեց մխոցներով Mercedes-Benz OM 936 շարժիչն իր 7.7 լիտր աշխատանքային ծավալով զարգացնում է 220 կՎտ (299 ձիաուժ) հզորություն և ապահովում է 1.200 նյուտոն-մետր պտտող մոմենտ։ Conecto միակցված ավտոբուսը գործարկվում է 10.7 լիտր աշխատանքային ծավալով, 265 կՎտ (360 ձիաուժ) հզորությամբ և 1.700 նյուտոն-մետր պտտող մոմենտով OM 470 շարժիչով։

Mercedes-Benz-ի BlueTEC® դիզելային տեխնոլոգիան ապահովում է ոչ միայն մեծ հզորություն վառելիքի աննշան ծախսով, այլև կրճատում է վնասակար նյութերի և կոշտ մասնիկների արտանետումները։ Euro-VI նորմայի խստագույն պահանջները բավարարվում են վառելիքի ընդհանուր ներարկման համակարգի, ըստ անահրաժեշտության արտանետվող գազերի վերաշրջանառության, օքսիդացման կատալիզատորի, կոշտ մասնիկների զտիչի, ինչպես նաև արտանետվող գազերի մաքրման համար օգտագործվող AdBlue հավելանյութի ներարկման SCR տեխոնոլոգիայի շնորհիվ։ Այսպես Euro-V շարժիչների դեպքում ազոտի օքսիդների և կոշտ մասնիկների արտանետումները կրճատվում են համապատասխամնաբար 80 տոկոսով և 66 տոկոսով։

Voith DIWA 6 ժամանակակից և ամուր չորսաստիճանային ավտոմատ փոխանցումատուփը հոգում է ապահով պլանավորման համար և կրճատում է վառելիքի ծախսը։ Տարբերակային համալրման կազմում առաջարկվում է ZF EcoLife վեցաստիճանային ավտոմատ փոխանցումատուփը։ Արդյունավետ և սահուն աշխատանքի ապահովման համար շարժահաղորդ համակարգը շարժիչի, փոխանցումատուփերի և կամրջակների հետ միաին ճշգրիտ համապատասխանեցվել են միմյանց։ Տարբերակային համալրման կազմում առաջարկվող ռեկուպերացիոն մոդուլն ապահովում է առավել մեծ արդյունավետություն. շարժիչի աշխատանքային փուլերում այն արտադրում է հոսանք, պահում է այդ հոսանքը և մատակարարում է հոսանքատար երկրորդային բաղադրիչների համար։

Ուղղահայց տեղադրված նոր OM 470 շարժիչի կարևոր բնութագրիչը Mercedes-Benz-ի լիարժեք էլեկտրակառավարվող և ճնշման հիդրավլիկ ուժեղացման հատկություններով վառելիքի ընդհանուր ներարկման X-PULSE ճկուն համակարգն է։ Եթե ներարկման ընդհանուր խողովակում ճնշումը հասնում է մինչև առավելագույնը 1.160 բարի, ապա այս համակարգն առանձին ինժեկտորներում մեծացնում է ներարկման ճնշումը՝ հասցնելով մինչև 2.700 բարի։ Կախված շահագործման պայմաններից՝ վառելիքի ներարկման հոսքը կարելի է ազատ կարգավորել։ ազատ կարգավորել։Լիցքավորումը կատարվում է արտանետվող գազերի տուրբոմղիչի միջոցով, որն ունի անհամաչափ տուրբինային իրան և ամուր երկրաչափական բնութագրիչներ։

Ձեր Conecto-ի էլեկտրոնիկայի նոր կառուցվածքի, այսպես կոչված «էլեկտրոնիկայի ուղեղի» շնորհիվ տեխսպասարկման ձեր ծախսերը կնվազեն։ Այն ամբողջովին ենթարկվում է դիագնոստիկայի, ինչի արդյունքում արագացնում է տեխսպասարկումն ու նորոգումները։ Իսկ եթե հանկարծ մասերի փոխարինման կարիք լինի, Mercedes-Benz-ի պահեստամասերի արագ մատակարարման ծառայությունը կկրճատի պարապուրդի ժամանակը։

Mercedes-Benz OM 470 շարժիչ