Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Անվտանգություն վթարի ժամանակ
Conecto

Անվտանգություն վթարի ժամանակ

Անվտանգությունն առաջարկվում է Conecto-ի ստանդարտ համալրման կազմում։ Մենք շարունակաբար աշխատել ենք թափքի կայունությունը մեծացնելու և այն առավել ապահով դարձնելու ուղղությամբ։ Օրինակ հիմնակմախքը պաշտպանում է ուղևորներին կողային բախման ժամանակ։ Ճակատային բախման ժամանակ ուժեղացված դիմային մասը նվազեցնում է վթարի հետևանքները և ավելի լավ է պաշտպանում վարորդին։

Mercedes-Benz-ը կատարելագործել է միակցումների համար նոր մշակված հոդավորումով ավտոգնացքները ոլորումից պաշտպանող ATC (Articulated Turntable Controller) համակարգը։ Այս հոդավորումով միակցումը և նրա ղեկավարումը Conecto G-ի կարևորագույն առավելություններից է. հոդավորման հիդրավլիկ մեղմիչը կարգավորում է արագ և ամենակարևորը՝ ըստ անհրաժեշտության։ Արդյունքում. եթե հոդավորման ի սկզբանե բարձր ամորտիզացիան այլ դեպքերում առաջ է բերում ոլորաններին վատ կառավարման խիստ հակում և առջևի կամրջակի անիվների մաշում, ապա սովորական կայուն ընթացքի ժամանակ հոդավորումն ազատ է լինում և մեղմվում է միայն բաղադրիչների շփման միջոցով։

Ոլորման պաշտպանություն՝ Citaro G / CapaCity L։

Անվտանգ ավտոմեքենաների կառուցումը Mercedes-Benz-ի ամբողջական անվտանգության կոնցեպցիայի գերագույն նպատակն է։ Դա ներառում է նաև այն միջոցառումները, որոնք օգնում են նվազեցնել վթարի հետևանքները։ Այդ պատճառով մեր աշխատանքի կարևոր մասն է կազմում փրկարարական ծառայությունների մասին նպատակուղղված իրազեկումը։ Քանի որ մեր ավտոբուսների և դրանց անվտանգության համակարգերի մանրամասն իմացությունը փրկարարական ծառայություններին կօգնի ավելի արագ հասնել տուժած մարդկանց։ Եվ փրկել կյանքերը։