Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
BlueEFFICIENCY Power
Intouro

BlueEFFICIENCY Power

Ուժային ագրեգատների էկոլոգիական և նորարարական տեխնոլոգիաները մշակելիս Mercedes-Benz-ը հավատարիմ է մնում իր՝ ոլորտի առաջամարտիկի դերին։ Չնայած ներկայացվող բարձր պահանջներին, հաջողվել է սովորականի պես ցածի մակարդակի վրա պահել վառելիքի ծախսը։

Հզոր տրանսմիսիան բացառիկ հզորություն է ապահովում Intouro-ի համար իր կիրառություն յուրաքանչյուր ոլորտում։ BlueTEC® 6-ով համալրված BlueEFFICIENCY Power շարժիչը, OM 936-ը, բացառիկ տնտեսողականությունից զատ, համոզիչ է նաև իր բարձր էկոլոգիականությամբ։ 7,7 լ աշխատանքային ծավալով վեցագլան շարային շարժիչը աշխատում է հզորության բոլոր աստիճանններում 220 կՎ/300 ձ/ուժ հզորությամբ և օպցիոնալ՝ 260 կՎ/354 ձ/ուժ։ Դրա հետ մեկտեղ ագրեգատը զարգացնում է 1.200, կամ 1.400 նմ ոլորման մոմենտ րոպեում 1.100-ից 1.600 պտույտի դեպքում։

Վարման մեծ հարմարավետությունն ապահովում արդեն սերիական Mercedes‑Benz GO 190 վեցաստիճան մեխանիկական փոխանցումատուփը։ Ավելի հարմարավետ է ավտոմատ փոխանցումատուփով կամ ավտոմատացված մեխանիկական փոխանցումատուփով, որոնցից յուրաքանչյուրը հասանելի է որպես այլընտրանքային համալրում։ Վարման բարելավված հարմարավետությունից բացի, այն առաջարկում է նաև տնտեսական առավելություններ։ Արդյունքը. Առավելագույն հնարավոր արդյունավետություն առավելագույն հզորությամբ շարժիչով և հրաշալի վարման դինամիկայով։ Արդեն րոպեում 1.000 պտույտի դեպքում դիզելային շարժիչը հզոր ուժ է հաղորդում՝ նվազեցնելով վառելիքի ծախսն ու աղմուկը։ Քարտերի ավելի կոշտ տուփի և տուրբոներմղման նոր տեխնոլոգիայի շնորհիվ Intouro-ն արագանում է ավելի թեթև, անաղմուկ և կտրուկ՝ անգամ բարձր արագությունների դեպքում։ Պատրաստման ավելի բարձր որակը նվազեցնում է շփման կորուստը և յուղի ծախսը։ Տեխսպասարկման միջակայքերը կազմում են մինչև 90.000 կմ։

Mercedes-Benz-ի նախագծողները ձգտում են ճանապարհ հարթող ուղղիներ գտնել յուրաքանչյուր ոլորտում։ Անշփում արգելակ-դանդաղեցուցիչը արգելակման և հովացման համար օգտագործում է շարժիչի հովացման հեղուկը և ոչ թե յուղը։ Դա մոտավորապես 30 կգ քաշ է խնայում և ավելորդ է դարձնում սպասարկումը, ինչպես նաև միաժամանակ բարձրանում է ընդհանուր խնայողականությունը։ Արգելակ-դանդաղեցուցիչը ըստ ցանկության առաջարկվում է մեխանիկական և ավտոմատացված մեխանիկական փոխանցումատուփի հետ։

Mercedes-Benz OM 936 BlueEFFICIENCY Power շարժիչ, ուղղահայաց դիրքով վեցագլան շարային շարժիչ, արտանետումների նորմա՝ Euro VI, 7,7 լ աշխատանքային ծավալով։ Հզորությունը. 220 կՎ (299 ձ/ուժ) 1800պ/րոպե։ Համապատասխան ոլորման մոմենտը կազմում է 1.200 Նմ։

Շարժիչն ունի «Common-Rail» վառելիքի ներմղման համակարգ։ Ներմղման ճնշումը ստացվում է բարձր ճնշման պոմպի օգնությամբ։

Mercedes-Benz OM 936 BlueEFFICIENCY Power շարժիչ, ուղղահայաց դիրքով վեցագլան շարային շարժիչ, արտանետումների նորմա՝ Euro VI, 7,7 լ աշխատանքային ծավալով։ Հզորություն. 260 կՎ (354 ձ/ուժ) 2200 պ/րոպե։ Համապատասխան ոլորման մոմենտը կազմում է 1.400 Նմ։

Շարժիչն ունի «Common-Rail» վառելիքի ներմղման համակարգ։ Ներմղման ճնշումը ստացվում է բարձր ճնշման պոմպի օգնությամբ։

Նոր ինտեգրված արգելակ-դանդաղեցուցիչը զարգացնում է մինչև 3.500 նմ արգելակման մոմենտ։ Այն մտածված է որպես երկրորդական ագելակ-դանդաղեցուցիչ և որպես արգելակման և հովացման նյութ օգտագործում է շարժչի հովացման հեղուկը։ Կառուցվածքից դուրս է գալիս մինչ այդ անհրաժեշտ յուղի/ջրի ջերմափոխանակիչը, ինչպես նաև դրա հետ կապված՝ արգելակ- դանդաղեցուցչի յուղի փոխումը։

Նոր է նաև չմաշվող և սպասարկում չպահանջող կցորդիչը։ Պնևմատիկայով գործի դրվող աշխատանքային գլանի ցենտրիկ տեղադրության շնորհիվ կցորդիչի կառուցվածքից դուրս են գալիս մեխանիկական մասերը, ինչպիսիք են անջատիչ եղանիկը, անջատիչի առանձգակալը և կցորդիչի անջատիչի ուժեղացուցիչը։

Euro VI վնասակար արտանետումների դասին համապատասխանող Mercedes-Benz BlueEFFICIENCY Power շարժիչների հետ օգտագործվում է Mercedes-Benz PowerShift ավտոմատացված փոխանցումատուփը։ Սովորականի պես, վարորդը շահում է փոխանցումատուփի պրոգրեսիվ աստիճանավորման, ինչպես նաև արագ, համաչափ և հարմարավետ փոխանցումների շնորհիվ։ Փոխանցումների կատարման միջակայքը առաջին փոխանցման դեպքում հասնում է մինչև 6,57-ի և մինչև 0,63-ի՝ փոխանցման ամենաբարձր փոխանցման դեպքում։ Փոխանցումատուփի անվանումից պարզ է դառնում. Այն նախատեսված է շարժչի մինչև 2.500 Նմ առավելագույն ոլորման մոմենտի համար։ Ջերմափոխանակիչը պահպանում է յուղի ջերմաստիճանը փոխանցումատուփի մեջ կայուն՝ 80 աստիճանի վրա։ Դա դրականորեն է անդրադառնում փոխանցումատուփի յուղի փոխման միջակայքերի վրա։

Այս նորարարական մեխանիկական փոխանցումատուփը զգալիորեն կթեթևացնի Ձեր վարորդի հոգսը։ Վերջին հաշվով, նա պետք է միայն ընտրի ընթացքի ուղղությունը կամ մեխանիկական փոխանցումատուփի դեպքում՝ ընտրի ճիշտ արագությունը, մնացածը կանի փոխանցումատուփի կառավարման համակարգը։