Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Դիզայն
Նոր Tourismo-ն

Դիզայն

Այժմ խաղի մեջ է մտնում գույնը: Վստահ Viperngrün լաքապատումն անկասկած աննկատ չի թողնի նոր Tourismo-ին և կհաղորդի անկախ ու վստահ կեցվածք: Իր թարմությամբ ու տպավորիչ գույնով այն կընդգծի արտահայտիչ դիզայնը: Platinum Silver գույնը նույնպես Tourismo-ին հաղորդում է գրավիչ տեսք: Դասական զբոսաշրջային ավտոբուսը տպավորում է յուրաքանչյուր նրբերանգով, որոնց արժեքավորությունը հարատև է:

Իր մշտական էլեգանտ ձևով նոր Tourismo-ն նորովի է մեկնաբանում իրեն նախորդող մոդելային շարքը: Ձևի և ֆունկցիոնալության հաջողված համատեղումը հիանալի հիմք են հանդիսանում առավելագույն տնտեսական արդյունավետության համար: Ուղևորասրահի բարձր առաստաղի մինչև ամենափոքր դետալը կատարելագործված աերոդինամիկան ի տարբերություն նախորդ մոդելի զգալիորեն կրճատում է վառելիքի ծախսը: Վարորդի համահավասար պատուհանները և AquaBlade® ապակեմաքրիչները նույնպես դինամիկ ձևի շնորհիվ ապահովում են ոչ միայն գեղեցիկ տեսք, այլև նվազեցնում են ծախսը և ընթացքի ժամանակ առաջացող աղմուկը: Բայց Tourismo-ն ընդունակ է ավելիին. տարբերակային համալրման կազմում առաջարկվող թափքի ավտոմատ իջեցման ֆունկցիայի միջոցով ավտոմայրուղու արագ ընթացքի ժամանակ հնարավոր է դառնում վառելիքի խնայողությունը: Իսկ հետևի սեղանակերպ ապակու ձևավորումն ավարտուն տեսք է ստանում ֆիրմային աստղով:

Նոր Tourismo-ի սրահն ամբողջովին իրականացված է նոր գույներով ու նոր ձևերով: Այն տպավորում է համապատասխանեցված տաք մոխրագույն երանգներով, որոնք առաջարկվում են ստանդարտ համալրման կազմում: Գույները համահունչ կերպով հիանալիորեն համաձայնեցված են տարբեր կտորների ու ձևավորման տարբերակների հետ, որոնք ըստ ցանկության առաջարկվում են Piano black, Mocha oak կամ Metal mesh գույներով:

Եթե Piano black գույնը ձևավորման տարրերին հաղորդում է նուրբ դաշնամուրային տեսքի փայլ, ապա Mocha oak-ը բազմակողմանի տեքստուրայով սրահին հաղորդում է բնականություն և տաքություն: Metal mesh-ը ձևավոր մակերեսներին տալիս է ժամանակակից ու սպորտային տեսք: Իր բազային մոդելում արդեն Tourismo-ն տպավորում է բազմաթիվ բարձրակարգ կահավորումներով ու համալրումներով, որոնք ըստ ցանկության կարող են լրացվել սրահի տարբեր գույներով, տարբեր տեսակի հատակի ծածկույթներով թիկնակներով, կողապատերի երեսպատումներով, բեռների պահատեղերով, սպասարկիչ կոմլպեկտներով ու առաստաղի ծածակույթներով: