Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Անվտանգություն
Նոր Tourismo-ն

Անվտանգություն

Անզիջում անվտանգություն և չգերազանցված օգտակարություն՝ ահա թե ինչպիսին է նոր Tourismo-ն: Արդեն մի քանի սերունդ է, որ Tourismo զբոսաշրջային ավտոբուսները համարվում են իրենց դասի մեջ ամենաանվտանգ ավտոբուսները: Նրանց ստանդարտ համալրման կազմում առաջարկվող բազմակողմանի տեխնիկական հնարավորություններն արդեն վաղուց չափանիշ են: Անվտանգության և օժանդակող նորագույն համակարգերի շնորհիվ Tourismo-ն ապահովում է առավել մեծ պաշտպանություն:

Ստանդարտ համալրման կազմում առաջարկվող անվտանգության կատարելագործված համակարգով Tourismo-ն սահմանում է չափանիշներ: Վարորդի պաշտպանության և դժբախտ պատահարներից խուսափելու համար ներդրվել են բազմաթիվ նոր էլեկտրոնային օգնական համակարգեր: Դրանք են ABA 4, Կողային պաշտպանության, Շարքուղու պահպանման և վարորդի հոգնածությունը ճանաչող AtAs համակարգերը: Tourismo-ի սեգմենտում առանձնահատուկ է նաև Ճակատային բախման պաշտպանիչը ( Front Collision Guard, FCG), որը ճակատային բախման ժամանակ պաշտպանում է վարորդին և ուղեկցորդին: Ընթացքի ժամանակ հաճելի զգացողությունն ապահովում են ABS, Կայունության էլեկտրոնային վերահսկման (ESP®), Շարքուղու պահպանմանն օժանդակող (SPA) համակարգերը և անձրևի ու լույսի սենսորները: Լրացուցիչ առաջարկվում են անիվների տեղապտույտի կարգավորման (ASR) և արգելակների երկարատև սահմանափակիչ (DBL) համակարգերը: Վթարային արգելակման իրավիճակներում լրացուցիչ օժանդակում են Էլեկտրոպնևմատիկ արգելակման համակարգը (EBS) և Արգելակմանն օժանդակող (BAS) համակարգը:

Ընթացքային անվտանգությունն ավելի մեծ չափով ապահովում է դողերում ճնշման վերահսկման համակարգը TPM (Tire Pressure Monitoring): Որպեսզի ձեր վարորդը կարողանա ուշադրությունը լիարժեք կենտրոնացնել ճանապարհին, աշխատանքային վահանակի բոլոր ցուցիչները, այդ թվում՝ էրգոնոմիկ ջոյսթիկ-կարգավորիչը, տեղակայված են հարմար դասավորությամբ:

Tourismo-ի բարձր անվտանգության կարևոր գործոններից է նաև թափքի ամրությունը: UN ECE-R 66.02 ստանդարտի պահանջներին համապատասխանող նրա դիմադրողականությամբ և կառուցվածքային ամրությամբ հնարավոր է նվազեցնել վթարի հետևանքները:

Երթևեկել անվտանգ

Երթևեկել անվտանգ

Tourismo-ի անվտանգության և օժանդակման նորագույն համակարգերն ընթացքի ժամանակ ապահովում են անզիջում անվտանգություն և հաճելի զգացողություն:

Իմանալ ավելին
Վտանգի դեպքում

Վտանգի դեպքում

Վարորդին օժանդակելու և դժբախտ պատահարներից խուսափելու համար նոր Tourismo-ի ստանդարտ համալրման կազմում առաջարկվում են բազմաթիվ անվտանգության համակարգեր:

Իմանալ ավելին
Անվտանգություն վթարի ժամանակ

Անվտանգություն վթարի ժամանակ

Tourismo-ի բարձր պասիվ անվտանգության կարևոր գործոններից է նաև թափքի ամրությունը: Նրա բարձր դիմադրողականության շնորհիվ հնարավոր է նվազեցնել դժբախտ պատահարի հետևանքները:

Իմանալ ավելին