Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Հարմարավետություն
Tourismo Euro V

Հարմարավետություն

Ուղևորների համար դժվար թե լինի առավել հուսալի պաշտպանություն, քան վարորդի ուշադրության առավելագույն չափով կենտրոնացումը ճանապարհի վրա: Այդ է պատճառը, որ Mercedes-Benz-ի ինժեներները արել են հնարավոր ամեն բան, որպեսզի վարորդի աշխատանքային տարածքը Tourismo-ում դարձնեն հնարավորինս հարմարավետ և էրգոնոմիկ: Բոլոր փոխարկիչներն ու կառավարման տարրերը տեղադրված են հնարավորինս մոտ: Բարձր լուծայնությամբ գունավոր էկրանը տրամադրում է բոլոր պահանջվող տվյալները և անհրաժեշտության դեպքում՝ փոխանցում է դրանք վարորդին. օրինակ տվյալներ երթուղու մանրամասների և վառելիքի ծախսի մասին: Այս կերպ ամեն ինչ վարորդի հսկողության տակ է, և նա կարող է ուշադրությունը կենտրոնացնել ճանապարհի վրա: Tourismo-ի հետ դուք մի՛շտ ձեզ ապահով կզգաք:

Վարորդի նստարանը պատրաստված է այնպես, որ ապահովի առավելագույն հարմարավետություն: Պահատեղերով վարորդին տրամադրվում է բավարար տարածք անձնական իրերը պահելու համար:

Եթե ուղևորներն ուզենան ջուր խմել, ավտոբուսում կա 51 լիտր տարողությամբ ընդարձակ սառնարանային խցիկ:

Յուրաքանչյուրը կցանկանա երթևեկել Tourismo ավտոբուսով: Շնորհիվ նրա հարմարավետ սրահի և նոր կահավորման՝ այս զբոսաշրջային ավտոբուսը բավարարում է բոլոր ուղևորների կարիքներն ու ցանկությունները:

Tourismo ավտոբուսով երթևեկելիս ուղևորները կվայելեն հարմարավետության գերազանց մակարդակ: Ավտոբուսի ուղևորասրահը կահավորված է ամենաբարձր չափանիշին համապատասխան: Շնորհիվ սրահի 2.01 մ ներքին բարձրության՝ անգամ ամենաբարձր հասակն ունեցող ուղևորները հարմարավետ կզգան իրենց նստատեղերում: Travel Star նստարանները, որոնք կարգավորվում են կողքից և հատուկ արտադրվել են զբոսաշրջային ավտոբուսներում տեղադրվելու համար, օգնում են ուղևորներին թուլանալ անգամ հեռավոր ուղևորությունների ժամանակ: Ըստ ցանկության, հնարավոր է նաև տեղադրել եռակետ ամրագոտիներով մանկական նստարաններ հեռավոր ուղևորությունների համար:

Ճանապարհորդություններն ուղևորների համար հնարավորինս հարմարավետ դարձնելու համար առաջարկվում են ոտնատեղեր, սեղանիկներ, բեռների պահատեղեր և անգամ ժամանակակից էլեկտրոնային վահանակներ գլխավերևում, որոնց միջոցով ուղևորները կարող են կարգավորել անհատական լուսավորումը և օդափոխության համակարգի ջերմաստիճանը: Իսկ երբ դրսում մթնի, ուղևորասրահի մեղմ լուսավորությունը կստեղծի հանգստություն հաղորդող մթնոլորտ:

 

Հաշմանդամություն ունեցող ուղևորների հարմարավետ փոխադրումն ապահովելու համար Tourismo մոդելը կարող է համալրվել բարձրացնող թեքահարթակով, իսկ սրահի ներսում կարող է նախատեսվել հատուկ տարածք անվասայլակով ուղևորների համար: Բարձրացնող թեքահարթակը գտնվում է անմիջապես աջ կողմի առջևի կամրջակի հետևում՝ բեռների տեղավորման հատվածի լրացուցիչ դռան հետևում: Ուղևորասրահի աջ և ձախ կողմերում կարող են առանձնացվել անվասայլակների համար նախատեսված հատուկ տարածքներ: Այս տարածքներում տեղադրված են ծալվող երկտեղ նստարաններ, որոնք ի տարբերություն ուղևորների ֆիքսած նստարանների՝ շարժական են և շարժվում են հատակի սահաձողերի օգնությամբ: Հատուկ ամրակցիչների միջոցով այս ծալվող նստարանները կարող են արագորեն հանվել՝ ստեղծելով տարածք անվասայլակով ուղևորի համար: Նույն ամրակցիչները կարող են օգտագործվել անվասայլակը տեղում ֆիքսելու համար:

Անկախ եղանակից ուղևորները Tourismo-ում միշտ կարող են վայելել հաճելի մթնոլորտ: Դա հնարավոր է կոնվեկցիոն տաքացման և հզոր օդորակման համակարգերի շնորհիվ: Ամառային օրերին ուղևորները պաշտպանված են շոգից, իսկ համակարգի լրացուցիչ բոնուսն այն է, որ այն պահանջում է խիստ ցածր պահպանման ծախսեր: Ժամանակակից ռադիոընդունիչն ու էլեկտրոնային սարքերը նույնպես ստեղծում են հաճելի միջավայր: Հիանալի հավասարակշռված շասսին խիստ դիմացկուն է և Tourismo-ով ուղևորությունը դարձնում է իրական հաճույք այն բարձրանալու առաջին վայրկյանից մինչև իջնելու վերջին վայրկյանը: