Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Անվտանգություն
Tourismo Euro V

Անվտանգություն

Այսօր ավտոբուսը համարվում է ամենաանվտանգ տրանսպորտային միջոցներից մեկը: Դա մեծ մասամբ այն բանի շնորհիվ է, որ Mercedes-Benz-ը մեծ ուշադրություն է դարձնում նոր անվտանգության համակարգերի մշակմանը: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ չկա որևէ այլ արտադրող, որն այսքան մեծ պատասխանատվություն ստանձնած լինի իր ավտոբուսների անվտանգության ապահովման համար: Ընդ որում, արգելակային հակաբլոկավորման համակարգը (ABS), որն այսօր առկա է բոլոր ավտոբուսներում, առաջին անգամ տեղադրվել է Mercedes-Benz-ի ավտոբուսներում:

Պատասխանատվությունն առաջնային է: Այդ պատճառով է, որ Mercedes-Benz-ը շարունակում է հետամուտ լինել ճանապարհային անվտանգության իր տեսլականին: Այս գաղափարի իրականացմանն զգալիորեն նպաստել է Mercedes‑Benz-ի համակողմանի անվտանգության կոնցեպտը: Այս կոնցեպտի հետևողական իրականացման գործընթացում ներդրվել են ավտոմոբիլային ակտիվ և պասիվ անվտանգության գրեթե բոլոր կիրառելի համակարգերը. երթևեկության անվտանգություն, ակնթարթային արձագանքում վտանգավոր իրավիճակներում, ուղևորի պաշտպանություն վթարի ժամանակ և վթարի հետևանքների մեղմացման միջոցառումներ: