Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Վթարի դեպքում
Tourismo Euro V

Վթարի դեպքում

Չնայած այն հանգամանքին, որ ավտոբուսները ամենաանվտանգ տրանսպորտային միջոցն են, և վթար տեղի ունենալու վտանգը նվազագույնն է, վթարներն ամեն դեպքում տեղի են ունենում: Mercedes-Benz-ը փորձում է անել ամեն ինչ, որ վթարի հետևանքները լինեն նվազագույնը: Օրինակ՝ Tourismo մոդելների պասիվ անվտանգության կարևոր գործոններից է ավտոբուսի շասսիի դիմացկունությունը: Tourismo-ի ներսում նախատեսված են միջնապատերի և բռնաձողերի համակարգեր և նստարանների հատուկ դասավորություն, որոնք բախման կամ շրջման ժամանակ կլանում են հարվածի ուժը:

Ավտոտրանսպորտային միջոցները չպետք է վտանգ ներկայացնեն մարդկանց համար. սա այն գլխավոր նպատակն է, որին ձգտում է հասնել Mercedes-Benz-ը անվտանգության իր բարդ կոնցեպտի միջոցով: Այն ներառում է բոլոր գործառույթները, որոնք կարող են նվազագույնի հասցնել վթարից առաջացող վնասները: Այս գործընթացի կարևոր մասն է կազմում նաև փրկարարական ծառայություններին ավտոբուսի տեխնիկական բնութագրին ծանոթացնելը, քանի որ ավտոբուսի կառուցվածքի ու անվտանգության համակարգերի իմացությունը կօգնի նրանց ավելի արագ օգնել այն մարդկանց, ովքեր ենթարկվել են վթարի…. և արդյունքում փրկել նրանց կյանքերը: