Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Վտանգի դեպքում
Tourismo Euro V

Վտանգի դեպքում

Նախքան վթարի տեղի ունենալը արձագանքման համար վարորդն ունի ընդամենը մի քանի ճշգրիտ վայրկյան, որոնց ընթացքում կարելի է խուսափել վտանգից: Tourismo-ում ESP® և BAS համակարգերի սենսորները դեռևս վաղ փուլում հայտնաբերում են տարբեր կրիտիկական իրավիճակները, օրինակ՝ ղեկանիվի չափից շատ կամ չափից քիչ պտտումը, կրիտիկական պտտումը կամ կրիտիկական/վթարային արգելակումը:

Ընթացքային անվտանգությունը մեծանում է նաև շասսիի շնորհիվ, որն ունի ամուր կցորդում ճանապարհի հետ, ինչպես նաև սահուն ղեկավարման և առջևի կամրջակի անիվների անկախ կախոցի շնորհիվ:

Կայունության էլեկտրոնային կարգավորման համակարգը (ESP®) ակտիվ համակարգ է, որը մեծացնում է ինչպես ընթացքային անվտանգությունը, այնպես էլ՝ ճանապարհի ուղղության պահպանման ունակությունը: Ոլորաններով անցնելիս կամ կտրուկ մանևրելիս՝ համակարգն էականորեն կրճատում է անիվների տեղապտույտի վտանգը: Ընթացքային դինամիկայի տեսանկյունից կրիտիկական իրավիճակներում այս անվտանգությունն ապահովելու համար յուրաքանչյուր անվի վրա գործադրվող արգելակիչ ուժն անկախ կարգավորվում է տվյալ պահին պահանջվող նպատակին համապատասխան. օրինակ, եթե ավտոբուսը պատրաստվում է թեքվելով մտնել կայանատեղի կամ ճամփեզրային հատված: Միաժամանակ նվազեցվում է շարժիչի հզորությունը: Հետևաբար, ավտոբուսի հավանական տեղասահքը ֆիզիկական հնարավորությունների սահմաններում կրճատվում է հետևողականորեն վերահսկվող արգելակման շնորհիվ:

Ի թիվս այլ գործառույթների՝ ESP® համակարգը վերահսկում է նաև ավտոբուսի լայնակի արագացումը: Եթե օրինակ ավտոբուսը երկար ոլորանով կամ ճանապարհի կտրուկ թեքվող հատվածով (օր. ավտոմայրուղիների ելքատեղերով) անցնելիս կամ շարքուղին շատ արագ փոխելիս հայտնվում է կրիտիկական իրավիճակում, ավտոբուսի արագությունն ավտոմատ նվազեցվում է, մինչև կայունությունը վերականգնվի: Այս ESP® համակարգը կարող է համեմատվել մարդատար ավտոմեքենաներում օգտագործվող համակարգերի հետ, սակայն ավտոբուսներում տեղադրվելու համար այն ապահովում է առավել ճշգրտված և կատարելագործված գործառույթներ: