Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Երթևեկության անվտանգություն
Tourismo Euro V

Երթևեկության անվտանգություն

Վթարներից շատերն սկսվում են բախումից դեռ շատ ժամանակ առաջ: Դրանք կարող են առաջանալ վատ տեսանելիության և անկանխատեսելի վտանգների հետևանքով: Այդ է պատճառը, որ Tourismo-ն համալրվել է անվտանգության ապահովման բազմաթիվ համակարգերով, որոնց միջոցով օգնում է վարորդներին հաղթահարել ճանապարհին ստեղծվող ծայրահեղ վտանգավոր իրավիճակները:

Առաջի հերթին այն վարորդին տրամադրում է էրգոնոմիկ աշխատատեղ: Վարորդը բոլոր աշխատանքային կոճակներն ու լծակները կարող է գործարկել հարմար նստած դիրքից և աչքին հարմար դասավորվածությամբ տեսնում է բոլոր ցուցիչ սարքերը: Հետևի տեսադաշտի հայելիներն ապահովում են գերազանց համակողմանի տեսանելիություն և առավել մեծ անվտանգություն:

Երբ ավտոբուսն ընթացքի մեջ է, վարորդին օգնության են գալիս տարբեր էլեկտրոնային օժանդակ համակարգեր: Արգելակային հակաբլոկավորման համակարգը (ABS) նվազեցնում է արգելակման ժամանակ անիվների բլոկավորումը: Արգելակման էլեկտրոպնևմատիկ կարգավորման համակարգի (EBS) շնորհիվ արգելակման ճանապարհն ավելի կարճանում է, քանի որ արգելակներն ավելի արագ և ավելի ճշգրիտ են արձագանքում: Լրացուցիչ անվտանգություն է ապահովում անիվների տեղապտույտն ավտոմատ կանխող համակարգը (ASR): Այն օգնում է վարորդին արագացման ժամանակ նվազեցնել քարշակ անիվների՝ ճանապարհի հետ կցորդման թուլացումը, ինչի արդյունքում հնարավոր է լինում կանխել ավտոբուսի հետևամաասի կողասահքը (հետևի քարշակ անիվների սահքը):

ABS, EBS և ASR համակարգերը հիմք են հանդիսանում հետագայում մշակված այլ էլեկտրոնային համակարգերի համար, որոնք են կայունության էլեկտրոնային կարգավորման համակարգը (ESP®) կամ վթարային իրավիճակում արգելակմանն օժանդակող համակարգը (BAS), որոնք նույնպես առկա են Tourismo-ի համալրման կազմում:

 

Tourismo-ի լրակազմում առաջարկվող նոր համակարգերից են շարքուղու վերահսկման համակարգը (SPA) և վթարային արգելակման համակարգը (AEBS): Եթե SPA համակարգը նստարանի վիբրացիայի միջոցով վարորդին նախազգուշացնում է, երբ ավտոբուսը պատահական այլ շարքուղի է մտնում, ապա AEBS վթարային արգելակման համակարգը նվազեցնում է դիմացից դանդաղ ընթացող ավտոմեքենայի կամ անսպասելի խոչընդոտի պատճառով առաջացող բախման վտանգը: Այսպիսի վտանգավոր իրավիճակներում համակարգին ավտոմատ ուղարկվում են բազմաթիվ ազդանշաններ, որոնց հիման վրա համակարգը կատարում է մասնակի կամ լիարժեք արգելակում, որպեսզի ամբողջովին կանխի բախումը կամ մեղմացնի վթարի հետևանքները: Որպես այդպիսին համակարգը համապատասխանում է ավտոմատ վթարային արգելակման համակարգերի համար մշակված եվրոպական չափանիշներին: