Կայուն շարունակական զարգացումը կարևոր է Mercedes-Benz-ի ու Setra-ի համար. երկու առաջատար ընկերությունների ավտոբուսները բավարարում են արտանետումների համար սահմանված խստագույն սահմանային ցուցանիշների պահանջները և գործնականում երբեմն ապահովում են նույնիսկ զգալիորեն ավելի ցածր ցուցանիշներ: Վառելիքի ցածր և այդպիսով ռեսուրսախնայող ծախսից շահում է ոչ միայն շրջակա միջավայրը, այլ նաև հասարակությունը և ավտոբուսային ընկերությունները: «Կայուն շարունակական զարգացմանն ուղղված միջազգային busplaner մրցույթի» անկախ ժյուրին բարձր գնահատեց ներդրված ջանքերը: Մրցանակաբաշխությանը ներկայացվել էին Mercedes-Benz eCitaro և Citaro հիբրիդ մոդելները, ինչպես նաև երկհարկանի Setra TopClass S 531 DT ավտոբուսը: Բոլոր երեքն էլ շահեցին մրցանակներ իրենց համապատասխան կատեգորիաներում՝ երեք հաղթանակ ավտոբուսների երեք անվանակարգերում:

Mercedes-Benz-ի աշխարհ
Մրցանակաբաշխություններ։
Մրցանակակիրները։
Mercedes‑Benz-ն ու Setra-ն դարձան busplaner 2019 միջազգային մրցույթի եռակի մրցանակակիր՝ ստանալով մրցանակ կայուն շարունակական զարգացման համար:
Շտուտգարտ, 2019թ.: Մարտ, 2019թ.
- Երեք անվանակարգ, երեք հաղթանակ. լիակատար հաջողություն Daimler Buses ընկերության ավտոբուսների համար
- Mercedes-Benz eCitaro և Citaro հիբրիդ մոդելները հաղթեցին քաղաքային ավտոբուս անվանակարգում
- Setra TopClass S 531 DT մոդելը թիվ մեկն է զբոսաշրջային ավտոբուսների շարքում
Հաջողության բաղադրատոմսը հետևյալն է. աերոդինամիկա, էլեկտրական շարժահաղորդ մեխանիզմ, լավարկված ներքին այրման շարժիչ:
«Այս հաջողությունը հաստատում է մեր նվիրումը շրջակա միջավայրի համար անվնաս ավտոբուսների նախագծման գործին», ասել է Ալեքս Շթոքինգերը՝ Daimler Buses ընկերության Գերմանիայի գրասենյակի իրացման գծով տնօրենը: Մրցանակները շնորհվեցին նրան մարտի 18-ին Բեռլինում: Շթոքինգերն ավելացրել է. «Setra երկհարկանի ավտոբուսի կատարելության հասցված աերոդինամիկան նվազեցնում է վառելիքի ծախսը: Citaro-ի դեպքում ակնհայտ է մեր երկսյուն ռազմավարաությունը. Լարված ջանքերի արդյունքն այն է, որ մենք նախագծել ենք լիարժեք էլեկտրական և դրա շնորհիվ՝ զրոյական արտանետումներով eCitaro մոդելը, իսկ Citaro հիբրիդի դեպքում լավարկել ենք ներքին այրման շարժիչը»:
Շրջակա միջավայրի պաշտպանության և արդյունավետության երեք հիանալի օրինակ Mercedes-Benz-ից ու Setra-ից:
Ամբողջովին էլեկտրական շարժահաղորդ մեխանիզմով Mercedes-Benz eCitaro-ն քաղաքային ավտոբուսների էլեկտրական շարժունակությունը բարձրացնում է նոր մակարդակի: Այն աչքի է ընկնում հոսանքի ծախսի աննախադեպ արդյունավետությամբ շնորհիվ իր ջերմային կառավարման նորարարական տեխնոլոգիայի և կապակցման հնարավորությունների, որոնց համար օգտագործված նորարարական բաղադրիչներն առաջին անգամ առաջարկվում են eCitaro-ի համար: eCitaro-ի հետ միասին Daimler Buses-ը էլեկտրական շարժունակության բնագավառում տվել է նորարարական արշավի մեկնարկը:
Citaro հիբրիդը ներկայացնում է ներքին այրման շարժիչների արդյունավետության բարձրացման վառ օրինակ: Հիբրիդային տարբերակը նվազեցնում է դիզելային շարժիչի օպտիմալ վառելիքի ծախսը և այդպիսով՝ CO2 արտանետումները ևս մինչև 8,5 տոկոսով: Citaro հիբրիդը չի դասվում որպես քաղաքային ավտոբուսների ամենապահանջված Citaro մոդելային ընտանիքի առանձին անդամ, այլ հիբրիդային շարժահաղորդ մեխանիզմն առաջարկվում է որպես տարբերակային համալրում: Այն առաջարկվում է մոդելներից մեծ մասի, նույնիսկ գազով աշխատող Citaro NGT-ի համար, ինչի շնորհիվ Citaro հիբրիդը յուրահատուկ տեղ է զբաղեցնում ողջ աշխարհում: Հիբրիդային մոդուլի դեպքում մենք գիտակցաբար խուսափում ենք բարդ տեխնոլոգիական սարքավորումներից: Դրա շնորհիվ նվազում են ոչ միայն վառելիքի ծախսը և արտանետումները, հիբրիդային շարժահաղորդ մեխանիզմը նույնպես արդարացնում է իրեն: Կանխարգելիչ արգելակմանն ակտիվ օժանդակող և Կողային պաշտպանությանն օժանդակող համակարգերով Citaro-ն և eCitaro-ն ներկայացնում են աշխարհի մակարդակով յուրօրինակ օժանդակ համակարգեր, որոնք առաջին հերթին արդյունավետորեն պաշտպանում են երթևեկության ավելի թույլ մասնակիցներին:
Երկհարկանի Setra TopClass S 531 DT ավտոբուսը տարբեր առումներով նոր չափանիշ է սահմանում իր դասի մեջ: Այն իր գրավիչ տեսքի հետ միասին առաջին հերթին տպավորում է իր օրինակ հանդիսացող աերոդինամիկ հատկություններով և վառելիքի տնտեսման արդյունավետությամբ, առավելագույն ճկունությամբ, հարմարավետությամբ և մեծագույն անվտանգությամբ: Տպավորիչ զբոսաշրջային ավտոբուսը բավարարում է ճամփորդական և երթուղային նշանակության բոլոր տեսակի օգտագործումների պահանջները և իր լավագույն աերոդինամիկ հատկությունների շնորհիվ նախապատրաստվում է գրանցել նոր ռեկորդային ցուցանիշ իր սեգմենտի համար: Ուշադրության են արժանի նրա ստանդարտ լրակազմում առաջարկվող համակողմանի անվտանգության համակարգերը: Ակտիվ արգելակմանն օժանդակող 4 և Կողային պաշտպանությանն օժանդակող համակարգերը Setra TopClass S 531 DT-ի հետ միասին նշեցին իրենց համաշխարհային բեմելը:
Mercedes-Benz eCitaro. 2019թ-ի տարվա ավտոբուս Իսպանիայում։
11. 2019թ-ի փետրվար – հաջորդ մեծ հաջողությունը Mercedes-Benz eCitaro-ի համար. Ամբողջությամբ էլեկտրական հաղորդակով քաղաքային ավտոբուսը Իսպանիայում ընտրվեց 2019թ-ի տարվա ավտոբուս։ Ժյուրին կազմվեց տրանսպորտային ձեռնարկությունները և միությունները ներկայացնող 46 փորձագետներից, ընտրության կազմակերպիչը Editec հրատարակչությունն էր։ Անցած աշնանը կոմերցիոն ավտոմեքենաների միջազգային ավտոսրահում ներկայացված նորույթներն այս ընթացքում արդեն անցել են սերիական արտադրության և առաջին ավտոբուսներն արդեն սպասարկում են ուղևորափոխադրման կանոնավոր գծերը։ Mercedes‑Benz-ի համար հաղթանակն Իսպանիայում արդեն ավանդույթ է դարձել։ Tourismo-ն նախորդ տարում ստացավ տարվա միջքաղաքային ավտոբուս մրցանակը։
Մրցանակաբաշխություն 2018։
Mercedes-Benz-ի հիբրիդային Citaro-ն «2019թ-ի տարվա ավտոբուսն» է։
Հիբրիդային Citaro-ն միջազգային համեմատության մեջ համոզիչ է տնտեսողականությամբ և գործնական կիրառման համար համապատասխանությամբ։
Շտուտգարտ / Զագրեբ / Հանովեր, 19-ը սեպտեմբերի, 2018թ – Հաղորդակի իր արդյունավետ և գործնականում տրամաբանական կոնցեպցիայով հիբրիդային Citaro-ն Զագրեբում կայացած այս տարվա Bus Euro փորձարկման ժամանակ կարողացավ վստահորեն հաստատել իրեն իր ամբողջական էլեկտրական հաղորդակ ունեցող մրցակիցների առաջ։ Միջազգային մասնագիտական ժյուրին, մեծ առաջնություն տալով ավտոմեքենային իր մրցակիցների հանդեպ գնահատեց այն, հատկապես արդյունավետության, նորամուծության, որակի և հեշտ կիրառության կատեգորիաներում։ Նշվեց հատկապես այն փաստը, որ նոր հիբրիդային տեխնիկան առաջարկվում է ինչպես դիզելային, այնպես էլ գազով աշխատող շարժիչներ ունեցող քաղաքային ավտոբուսների լայն տեսականու հետ։ Այս տեխնիկայի շնորհիվ զգալիորեն բարձրանում է Mercedes‑Benz-ի առանց այն էլ բացառիկ տնտեսող ներքին այրման շարժիչների արդյունավետության մակարդակը։
Հիբրիդային Citaro-ն իր՝ նույնպես նոր էլեկտրոհիդրավլիկ ղեկային «intelligent eco steering» համակարգի հետ միասին կրկին անգամ կրճատում է խնայողությամբ արդեն հայտնի Citaro-ի վառելիքի ծախսը մինչև 8,5 տոկոսով։ Դրանով ակներև է դառնում, թե ինչ նպատակներ են հետապնդում ավտոբուսները նոր հիբրիդային տեխնիկայով. Ելակետային ավտոմեքենաների վրա մինիմալ փոփոխությունների համադրությունը վառելիքի մաքսիմալ արդյունավետության հետ։ Բացի այդ, հիբրիդային Citaro-ն թեթև է և մատչելի ձեռք բերման համար, ինչպես նաև չի առաջացնում խնդիրներ վարորդների և վերանորոգող արհեստանոցների համար։
- Հիբրիդային Citaro-ն արդեն այսօր հնարավորություն է ընձեռնում շահագործողներին՝ լինել ինչպես շատ արդյունավետ, այնպես էլ ճանապարհներին խնայող։ Մենք գտնում ենք, որ մեր հիբրիդային տեխնիկան տրամաբանական համալրում է այն տրանսպորտային կազմակերպությունների համար, որոնք գնահատում են քիչ արտանետումներով ավտոմեքենաները, - շեշտում է Թիլ Օբերվյորդերը, Daimler ավտոբուսների բաժնի ղեկավարը։
Լավ մտածված հիբրիդային լուծումներ։
Հիբրիդային Citaro-ի հիմնական ֆունկցիան շատ պարզ է. Ավտոբուսի ընթացքը դանդաղեցնելիս լրացուցիչ էլեկտրական շարժիչը աշխատում է ինչպես գեներատոր և փոխակերպում է արգելակման էներգիան էլեկտրական հոսանքի։ Այդ հոսանքը կուտակվում է երկշերտ կոնդեսատորներում, որոնք առավել հայտնի են «Supercaps» տերմինով։ Այն ներքին այրման շարժիչի օժանդակ էլեկտրական շարժիչի տրամադրության տակ է հատկապես տեղից շարժվելիս։ Էլեկտրական շարժիչի հզորությունը կազմում է առավելագույնը 14 կՎ, ոլորման մոմենտը՝ 220 նմ։ Հոսանքի կուտակիչը բաղկացած է երկու մոդուլներից, նրանք համապատասխանում են ռեկուպերացիոն մոդուլներին և տեղ խնայելու համար տեղադրված են տանիքին։
Մասնագիտական ժյուրիի գնահատականի համար ընդհանրապես մեծ դեր խաղաց հիբրիդի գաղափարի տեխնիկական իրագործումը։ Այսպես, օրինակ՝ ավտոբուսի դեպքում հրաժարվել են բարդ և դրանով իսկ թանկարժեք բարձրավոլտ ցանցից։ Դրա փոխարեն քաղաքային ավտոբուսը, առաջինը կոմերցիոն մեքենաների մեջ, ունի առանձին 48 վ ցանց ինչպես Mercedes‑Benz-ի հիբրիդային թեթև ուղևորատար մեքենաները։ Դրա արդյունքում ավելի կոմպակտ չափեր է ստանում ներկառուցման համար անհրաժեշտ տարածքը, փոփոխության չի ենթարկվում սրահը, այնպես որ ուղևորների նստելատեղեր չեն պակասում։ Հավելյալ քաշը կազմում է միայն 156 կիլոգրամ։ Հիբրիդային Citaro-ն սերիական համալրումներով առաջարկվում է որպես ավտոբուս առանց միակցման 18 տ ընդհանուր թույլատրելի քաշով և մինչև 105 ուղևորատեղով և որպես՝ մինչև 159 ուղևորատեղ ունեցող միակցված ավտոբուս։ Բացի այդ, 48 վ սարքավորումը համարվում է ցածրավոլտ և ոչ պրոբլեմատիկ շահագործման մեջ։ Հարակից ագրեգատները չեն ենթարկվում փոփոխությունների և շահագործվում են սովորականի պես։ Հիբրիդային Citaro-ի ամեն 60 000 կմ-ը մեկ կամ տարեկան մեկ անգամ տեխսպասարկման միջակայքերը նույնպես նույնն են, նույնը վերաբերում է նաև սովորական շարժահաղորդ համակարգի տեխսպասարկման բոլոր հանգույցներին։
Ամբողջական շարժահաղորդ համակարգ։
Բացի այդ, միջազգային մասնագիտական ժյուրին գնահատանքի արժանացրեց նախագծողների՝ հիբրիդային կոնցեպտը ոչ թե առանձին, այլ որպես մեկ ընդհանրական համակարգ դիտարկելու ուղղությամբ կատարված ջանքերը։ Այսպես, հիբրիդային Citaro-ն համալրված է նոր՝ «intelligent eco steering» ղեկային համակարգով։ Այս էլեկտրոհիդրավլիկ ղեկային համակարգը աշխատում է միայն անհրաժեշտության դեպքում, այսինքն, երբ վարորդը պտտում է ղեկանիվը և այդպիսով խնայում է վառելիքը։ Բոլոր բաղադրիչների կյանքի տևողությունը նախատեսված են ավտոմեքենայի կյանքի ողջ տևողության համար։ Բացի այդ, հիբրիդային հաղորդակի աշխատանքը խնայում է ներքին այրման շարժիչը։ Միաժամանակ որպես հոսանքի գեներատոր աշխատող էլեկտրական շարժիչի աշխատանքը թուլացնում է արգելակների ծանրաբեռնվածությունը, ինչը խոսում է արգելակների երկար կյանք ունենալու մասին։
«2019թ-ի տարվա ավտոբուս» կոչման շնորհումը Mercedes‑Benz-ի համար հաստատումն է հաղորդակների մշակման ռազմավարության մեջ հնարավորինս ազատ կողմնորոշման միջոցով տրանսպորտային կազմակերպություններին և շահագործողներին էկոլոգիապես մաքուր կազմակերպության վրա շարունակաբար կենտրոնանալու դեպքում առավելագույն արդյունավետություն ապահովելու համար։ Այն, որ դրա համար չկա միայն մեկ ճանապարհ, ցույց են տալիս այս տարվա ընտրության արդյունքները։
Mercedes-Benz Tourismo բեսթսելլեր միջքաղաքային ավտոբուսը հաղթում է 2018թ-ի Միջազգային ավտոբուս և փոխադրող մրցանակաբաշխությունում (IBC)։
Շտուտգարտ / Մյունխեն, 19. Սեպտեմբեր, 2018թ – Եվրոպայի համար առաջին բարձրատանիք միջքաղաքային ավտոբուսը համար առաջինն է հանդիսանում նաև այս տարվա IBC-թեստում, Միջազգային ավտոբուս և փոխադրող մրցանակաբաշխության մեջ։ Mercedes-Benz Tourismo-ն, որը ամբողջությամբ ներկայացվել էր նախորդ տարի, համեմատության անվանակարգի մեջ հստակ առավելությամբ առաջ անցավ իր նոմինացված մրցակիցներից։
Հստակ առավելություն ընդհանուր գնահատականի մեջ, հաղթող՝ հինգ կատեգորիաներում։
Հաղթելով յոթ առանձին կատեգորիաներից հինգում՝ Tourismo-ն IBC-թեստի ընթացքում բացառիկ ցուցանիշներ գրանցեց։ Թե՛ արդյունավետությամբ, անվտանգությամբ, ուղևորների հարմարավետությամբ, թափքով և ուղևորասրահով, և թե՛ ընթացային մասով և ընթացային հատկանիշներով Tourismo-ն առաջ էր անցնում բոլոր այս՝ միջքաղաքային ավտոբուսների համար որոշիչ չափանիշներով։
Աստղով զարդարված բարձրատանիք ավտոբուսը համոզիչ էր թեստավորողների համար վառելիքի կայուն ցածր ծախսով և առավելագույն բեռնունակությամբ, լավագույն կառավարմամբ և համոզիչ օդորակմամբ, պատրաստման անթերի որակով և օժանդակ համակարգերի առավելագույն քանակով։ 1.685 միավորով Mercedes-Benz Tourismo-ն բացառիկ արդյունք ցույց տվեց և հեռացավ իր մրցակիցներից ավելի քան 100 միավորով։
Հրատարակչություններն ընտրել էին ցանկացած ֆորմատի բարձրատանիք միջքաղաքային ավտոբուսներ շուրջ 13 մ երկարությամբ և երկու կամրջակով. ավտոբուսային կազմակերպությունները գնահատում են այդ դասը իր՝ արդյունավետության և բարձր հարմարավետության հավասարակշռված համադրության համար։ Mercedes-Benz-ը ներկայացրել էր տվյալ Tourismo-ն միայն նախորդ տարում։ Այն նախագծելիս շեշտը դրվել էր արդյունավետության, անվտանգության և հարմարավետության վրա ու կազմակերպություններից, վարորդներից և ուղևորներից բացի այն համոզիչ է նաև փորձառու թեստավորողների համար։
Ներկայումս բարձրատանիք ավտոբուսը իր վրա է հրավիրում ուշադրությունը 2019թ-ից հետիոտների ճանաչումով վթարային արգելակման Active Brake Assist 4 օժանդակ համակարգի սերիական արդադրության մեջ և թեքման օժանդակ Sideguard Assist համակարգի ներդրմով։ IBC-թեստի համար փորձնական ավտոմեքենան բազմաթիվ այլ օժանդակ համակարգերի հետ մեկտեղ համալրվել էր նաև այս երկու համակարգերով։
Հստակ առավելություն ընդհանուր գնահատականի մեջ։
- Միջազգային հրատարակչություններ, երեք միջքաղաքային ավտոբուսներ, մեկ հաղթող - Tourismo
- Հստակ առավելություն, հաղթել է յոթից հինգ կատեգորիաներում
- Ծանր փորձարկումներ հանրային ճանապարհներին և փորձարկման համար նախատեսված տարածքներում
Խստապահանջ փորձարկումեր հանրային ճանապարհներին և փորձարկման համար նախատեսված տարածքներում։
International Bus & Coach Competition մրցույթի հետևում կանգնած են մոտ տասը մասնագիտական ամսագրեր մոտավորապես կես տասնյակ Եվրոպական երկրներից։ Ի թիվս այլ փորձարկումների՝ հանրային ճանապարհներին, ինչպես նաև փորձարկման համար նախատեսված փակ տարածքներում մենախստապահանջ փորձարկման մեթոդներին թվին են պատկանում սահմանված երկարության ճանապարհի վրա բեռնված ավտոբուսի վառելիքի ծախսը, ընթացային հզորության և արգելակների չափումը, ինչպես նաև սպասարկման պարզությունը անկախ ավտոտեխսպասարկման փորձագետների կողմից։
Համեմատական թեստը ամեն տարի անց է կացվում տարբեր կատեգորիաներում։ Չորս տարի առաջ Mercedes-Benz Citaro-ն համոզիչ հաղթանակ տարավ քաղաքային ավտոբուսների IBC-փորձարկման շրջանակներում։
Էկոլոգիականությունն արդարացնում է իրեն. Mercedes-Benz Citaro Ü հիբրիդային ավտոմեքենան հաղթում է «Sustainable Bus Award 2019» մրցույթում։
Շտուտգարտ / Հանովեր, 19. Սեպտեմբեր, 2018թ. – Էապես ավելի ցածր վառելիքի ծախս կանխատեսելի լրացուցիչ ծախսերի պայմաններում – Mercedes‑Benz հիբրիդային Citaro-ն հիբրիդային ավտոբուս է, որն արդարացնում է իրեն։ Դրանում համոզվեց նաև յոթ Եվրոպական երկրներից անվանի մասնագիտական ամսագրերից կազմված ժյուրին. այն հիբրիդային Citaro Ü-ին միջազգային ավտոսրահի ընթացքում շնորհեց «Sustainable Bus Award 2019» մրցանակը։ Ընտրության մեջ դեր էին խաղում բազմաթիվ չափանիշներ, որոնք դուրս էին գալիս շրջակա միջավայրի պահպանության թեմայից. Անվտանգությունը, հարմարավետությունը, աղմուկի չափը, բաղկացուցիչ մասերի կրկին վերամշակման հնարավորությունը և ավտոբուսի արտադրողի ընդհանուր մոտեցումը էկոլոգիային գումարվելով դառնում են շրջակա միջավայրի կայուն կառավարման իրական մրցանակ։ Հիբրիդային Citaro-ի առանձնահատկությունները. Այն իդեալական կերպով համադրում է շրջակա միջավայրի պաշտպանությունը արդյունավետության հետ։ Հիբրիդային կոմպոնենտը կարելի է որպես այլընտրանքային համալրում ընտրել դիզելային և գազային շարժիչներով աշխատող բազմաթիվ տարբերակների համար և նվազեցնել վառելիքի ծախսը մինչև 8,5 տոկոսով։ Հիմնական կոմպոնենտներն են՝ հիմնականում տեղից շարժվելիս ներքին այրման շարժչի օժանդակ էլեկտրական շարժիչը, հզոր կոնդենսատորները (Supercaps) որպես էլեկտրաէներգիայի կարճաժամկետ կուտակիչներ և նորարարական 48 վոլտ լարումով աշխատող տեխնիկան։
Մրցանակաբաշխություն 2016–2017։
Հինգ մրցանակ Daimler ավտոբուսների համար «Busworld» մրցույթում, Կորտրեյկ, Բելգիա։
Շտուտգարտ/Կորտրեյկ, 24. Հոկտեմբեր, 2017թ.։ Daimler Buses-ին բելգիական Կորտրեյկ քաղաքում կայացած միջազգային մասնագիտական «Busworld» ցուցահանդեսին (հոկտեմբերին 20–25, 2017թ) հինգ մրցանակ է շնորհվել։ «Busworld Awards»-ի մասնագիտական ժյուրին (նախկին European Coach & Bus Week (ECW)) Mercedes-Benz-ի Tourismo M և հիբրիդային Citaro ավտոբուսներից երկուսին էլ շնորհեց երկուական մրցանակ։
Հիբրիդային Citaro-ն պարգևատրվեց «Grand Award Bus» և «Անվտանգության ապրանքանիշ» մրցանակներով։
Daimler Buses-ը կարող է ուրախանալ այս երկու մրցանակներով, որոնք տրվել են հիբրիդային Citaro-ի համար, որն առաջին անգամ պետք է ներկայացվի Եվրոպայի խոշոր՝ Ավտոբուսների մասնագիտական «Busworld Europe 2017» ցուցահանդեսին։ Ավտոմեքենան, որը նոր էլեկտրահիդրավլիկ ղեկային համակարգի շնորհիվ նվազեցնում է վառելիքի ծախսը 8,5 տոկոսով, նույնպես պարգևատրվել է «Grand Award Bus» և «Անվտանգության ապրանքանիշ» մրցանակներով։ Daimler Buses-ն ամբողջ աշխարհում առաջարկում է հիբրիդային տեխնիկան որպես այլընտրանքային համալրում դիզելային և գազով աշխատող շարժիչներով քաղաքային ավտոբուսների լայն տեսականու համար։
Mercedes-Benz Tourismo M-ը գնահատվել է դիզայնի և անվտանգության համար։
Եթե շատ տեղերի և մեծածավալ բեռնախցիկի կարիք կա և խոսքը գնում է միայն երկու կամրջակ ունեցող ընթացային մասի շնորհիվ հասանելի առավելագույն արդյունավետության մասին, ապա եկել է Tourismo M-ի ժամանակը։ 12,9 մ երկարությամբ բարձրատանիք ավտոբուսն առաջարկում է մեկ շարքով ավելի նստատեղեր, քան 12,14 մ երկարությամբ Tourismo-ն։ Կորտրեյկում դասական տուրիստական ավտոբուսը, որը նաև առաջարկվում է կանոնավոր գծերի վրա շահագործման համար, պարգևատրվեց ինչպես «Դիզայնի ապրանքանիշ», այնպես էլ «Անվտանգության ապրանքանիշ» մրցանակներով։
Frost & Sullivan մրցանակաբաշխություն 2016։ Մրցանակ Daimler Buses-ի համար, Լատինական Ամերիկա։
Շտուտգարտ/Սան Պաուլո. 17-ը մայիսի, 2016թ.։ Daimler Buses-ը ստացել է Frost & Sullivan մրցանակաբաշխության «2016 Latin American Bus and Coach Chassis Price/Performance Value Leadership» մրցանակը։ Ամենահեղինակավոր մրցանակի հանձնումը, որն ամբողջ աշխարհում շնորհվում է ավտոբուսային արդյունաբերությանը, տեղի ունեցավ 2016թ-ի մայիսի 12-ին բրազիլիական Սան Պաուլո մեծ քաղաքում։ Ռիկարդո Խոսե Դա Սիլվան, Լատինական Ամերիկայում Daimler Buses-ի ղեկավար, տոնական արարողությունների շրջանակներում ընդունեց մրցանակը Դավիդ Ֆրիգստադի՝ Frost & Sullivan-ի նախագահի ձեռքից։
- Մենք շատ հպարտ ենք այս հատուկ պատվին արժանանալու համար, - ասում է Ռիկարդո Խոսե Դա Սիլվան։ - Լատինական Ամերիկայի Daimler Buses-ի հզորությունը համոզիչ է ապրանքատեսականու, բիզնես գործընթացների, արդյունքների և ամենից առաջ հետևողականորեն կառուցած՝ հաճախորդներով, տեխսպասարկմամբ և զարգացումով կողմորոշված գործելաոճով, - ասում է Դավիդ Ֆրիգստադը իր գովաբանական ճառի մեջ։ «Կազմակերպությունը և իր ապրանքները ոչ միայն համապատասխանում են այն խիստ չափանիշներին, որոնց հիման վրա մենք շնորհում ենք այս մրցանակը, այլ նաև գերազանցել են դրանք»։
Կազմակերպությունների միջազգային խորհրդատու Frost & Sullivan կազմակերպությունը «Frost & Sullivan Awards» մրցանակով պարգևատրում է ձեռնարկությունները, գործարար ոլորտները, կոնցեռների անդամներին, ինչպես նաև կազմակերպությունները, որոնք լավագույն արդյունքների են հասնում արդյունաբերության իրենց ոլորտում։ Գնահատման մեջ ներառվում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են գործելաոճի արդյունահեն ուղղվածությունը, կողմնորոշվածությունը հաճախորդներով և ծառայություններով, նախաձեռնողականությունը, ինչպես նաև նորարարական, երկարաժամկետ և շարունակական գործող ռազմավարությունների ներդրումը, որոնք ընդգծում են մրցանակակրի էական ներդրումը համաշխարհային շուկայի և մրցակցային դաշտի առաջընթացի և զարգացման մեջ։
Աշխարհի մասշտաբով գործող Frost & Sullivan-ի վերլուծական թիմերը «2016 Latin American Bus and Coach Chassis Price/Per-formance Value Leadership» մրցանակը շնորհելիս կիրառում են հետազոտության՝ միայն իրենց կազմակերպությանը հատուկ և բարդ մեթոդ։ Գնահատման տասը չափանիշները ներառում են գին-որակ հարաբերակցության խիստ գնահատումը, ինչպես նաև տեխնոլոգիական առաջատարությունը, ֆունկցիոնալությունը, ապրանքի և ծառայությունների որակը և վստահելիությունը։ Վերը նշվածին գումարվում են նաև հաճախորդների, մատակարարների և թափք արտադրող գործընկերների շրջանում իրականացված հարցումների արդյունքում ստացված ապրանքների հավելյալ արժեքները, ապրանքների ձեռքբերման և շահագործման ծախսերի վերլուծության ընթացքում՝ ավտոբուս շահագործողների փորձառությունը, տեխսպասարկման և ծառայությունների հասանելի առաջարկները և ապրանքանիշի արժեքը։ Լատինական Ամերիկայի Daimler Buses-ը գնահատման արդյունքում հաղթող դուրս եկավ առնվազն վեց կետով։
Լատինական Ամերիկան զուտ շասսիի շուկա է, ավտոբուսի շասիի արտադրությունը իրականացվում է տեղում մասնագիտացված արտադրողների կողմից։ Լատինական Ամերիկայի Daimler Buses-ը արդեն 60 տարուց ի վեր ավտոբուսներ է արտադրում Արգենտինայում և Բրազիլիայում։ Չնայած շուկայում առկա դժվարություններին, կազմակերպությունը կարողացավ շարունակաբար ընդլայնել իր առաջատար դիրքը լատինաամերիկյան շուկայում ապրանքանիշի վարկանիշի, իրացման, ընդհանուր արդյունավետության, անվտանգության և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում՝ հասնելով Արգենտինայում շուկայի մասնաբաժնի 70, իսկ Բրազիլիայի՝ 53 տոկոսին։
«Դա ապացուցում է այն, որ մենք ոգևորում ենք մեր հաճախորդներին տեխնոլոգիական առաջատար և էկոլոգիապես մաքուր ապրանքներով և համոզում՝ ծառայությունների հարուստ տեսականիով». ասում է Դա Սիլվան։ «Բացի այդ, մենք արդյունավետ դիզելային շարժիչների, թափքեր հավաքող տեղական կազմակերպությունների համար մոդուլային շասսիների կոնցեպտների և մեր հաճախորդների համար բիզնեսի նորարարական մոդելների կարողությամբ շարունակում ենք նշաձող սահմանել շարժունակության նոր լուծումների համար։
Դրա օրինակն է լատինաամերիկյան մեծ քաղաքներում «Bus Rapid Transit (BRT)» շարժունակության կայուն կոնցեպտի մշակումը։ Ռիո դե Ժանեյրոն և Բոգոտան միայն երկուսն են աշխարհի 35 այն քաղաքներից, որոնք կարևորում են Դայմլեր ԲԸ-ի խելացի BRT համակարգերը։ Այս համաշխարհային հաջողությունը հիմնված է քիչ սպասարկում պահանջող ավտոբուսների և ավտոբուսի շասսիների դասակարգված տեսականու, քաղաքաշինության և սպասարկման երկար տարիների փորձի, ավտոբուսների տեխսպասարկման խիտ ցանցի և տեխսպասարկման ճկուն պայմանագրերի վրա, ինչը համաշխարհային շուկայի, նորարարությունների և տեխնոլոգիական առաջատարին չափանիշ է դարձնում նաև լատինաամերիկյան շուկայում։
Frost & Sullivan- ի խորհրդատուները շեշտում են անհատական հաճախորդների կարիքներով կողմնորոշված ապրանքների և ծառայությունների հուսալիությունը, կանխատեսելիությունը և ընդհանուր արդյունավետությունը, որոնց հետ միասին Լատինական Ամերիկայի Daimler Buses-ը աջակցում է ավտոբուս ձեռքբերող հաճախորդներին և թափքեր արտադրող գործընկերներին: