Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Բաղձալի ուղղություններ.Գալիսիա
Ընթացիկ նորություններ

Բաղձալի ուղղություններ.Գալիսիա

Ռիբեյրա Սակրա – Սրբազան ափ – այդպես է կոչվում մի փոքրիկ մարզ Գալիսիայում Մինո և Սիլ գետերն այստեղ մինչև 500 մ խորությամբ կիրճեր են փորել լեռների մեջ։Մեծ իրադարձություն տուրիստական ավտոբուսի ուևորների համար – մարտահրավեր վարորդի և ավտոմեքենայի համար։

Ուղևորությունը Իսպանիայի հյուսիս-արևմուտքում՝ Սիլ գետի նեղ կիրճով պահանջվում է վարորդի հմտություն, շարժիչի հզորություն, ինչպես նաև արգելակային համակարգի և ընթացային մասի լավ տեխնիկա։

Գորշ ամպերը քուլա-քուլա միախառնվում են, մառախուղի շերտերը բարձրանում են կիրճի զառիվայր լանջերին և դրամատիզմի շունչ  հաղորդում առանց այլ էլ հափշտակող տպավորությանը, որն առաջին իսկ հայացքից ստանում են ուղևորները Իբերական թերակղզու ծայրագույն հյուսիս-արևմուտքում գտնվող Սիլ գետի կիրճից:Գետահովտի աջից և ձախից գրեթե ուղղահայաց վեր են խոյանում բարձր ժայռապատերը։Ասես դիտավորյալ, հենց այս զառիվայր լանջերը Իսպանիայի գինեգործական հնագույն շրջաններից են։Հռոմեացինեը խաղողն անվանում էին "Սիլի ոսկի“, որը նրանք տնկում էին նեղլիկ, ձեռքի տքնաջան աշխատանքով կառուցած սանդղավանդերի վրա։Գալիսիացի գինեգործները մինչ այսօր մշակում են իրենց սիրված "Ամանդին" և դրանով այս՝ մնացած առումներով ավելի շուտ աղքատիկ վայր են գրավում ավելի ու ավելի շատ այցելուներ։

Շուրջ 150 կմ դեպի հյուսիս ընկած Ա Կորունյա քաղաքից Աուտոս Ռիկո տուրիստական ավտոբուսային կազմակերպությունը պարբերաբար հյուրեր է բերում Ռիբեյրա Սակրա, ինչպես գալիսիացիներն են անվանում Մինո և Սիլ գետերի շուրջ ընկած շրջանը։ Շլացուցիչ բնապատկերներով, հրապուրիչ տեսարաններով ծովափից և անհոգ նավարկությունից հետո ուղևորություն նեղ կիրճով. և բացառիկ խնդիր ավտոբուսի վարորդի համար։

Անխելի՝ մի քանի ամսական Mercedes-Benz Tourismo-ի ղեկի առջև նստած մեր վարորդի համար ճանապարհը դեպի Մոնֆորտե դե Լեմոս փոքրիկ քաղաք նույնքան հանգիստ է, որքան իր ուղևորների։Սակայն դրանից քիչ անց գյուղական նեղլիկ փողոցները պահանջում են նրա ողջ ուշադրությունը։Ճանապարհն անցնում է դաշտերով և մարգագետիններով, գյուղական տնտեսությունների կողքով, որոնց հիմնական եկամուտը անասնապահությունն է։Լավ է, որ այստեղ շատ երթևեկություն չկա, քանի որ հանդիպակաց երթևեկող ավտոմեքենաները պարբերաբար ստպում են դանդեղեցնել ընթացքն ու սեղմվել աջ ճանապարհաեզրին։

Սակայն ավտոբուսի և վարորդի համար հիմնական մարտահրավերը սկսվում է վերջին յոթ կիլոմետրերի՝ դեպի Սիլ գետի ափ տանող զառիվայր ճանապարհի վրա, որտեղ ուղևորները կառամատույցում փոխում են ավտոբուսը կատամարանով, որպեսզի վայելեն Սիլի կիրճի զառիվայր լանջերի և 2.000 տարեկան խաղողների սանդղավանդների պատկերը ջրի վրայից։

Ճանապարհը Ռիբեյրա Սակրայով

  • 21,4 կիլոմետր երկարություն
  • Մինչև 9 աստիճան զառիվայր/զառիվեր թեքություն
  • 403 մ բարձրության տարբերություն 6,8 կմ տարածության վրա

Գյուղական ճանապարհը ավելի ու ավելի գահավեժ ու ոլորանաշատ է դառնում։Ավելի քան 400 մետր բարձրությունից LU-903 ճանապարհը ոլորվում է խաղողի այգիների միջով։Ճանապարհային նշանը զգուշացնում է. մինչև 9 աստիճան զառիվայր։Միայն ծնկի բարձրության մի փոքրիկ պարիսպ է բաժանում ավտոբուսը ճանապարհի աջ կողմում գտնվող անդունդից։Բազմաթիվ ոլորանները որքան նեղլիկ են, այնքան էլ տեսադաշտից զուրկ։Մութ ամպերը և թաց մառախուղի ծվենները, որոնք այսօր բարձրանում են խաղողի այգիների սարավանդերից, ուժեղացնում են այս զարմանահրաշ բնապատկերի դրամատիզմը, երբ մեր ավտոբուսը ոլորանը ոլորանի հետևից գլորվում է դեպի կիրճը։Վարորդ Անխելը այս ճանապարհով բազմիցս է անցել։-Այս ճանապարհը պետք է լավ ճանաչել, - ասում է Անխելը։ Նեղ ճանապարհներին և ոլորաններում, որտեղ 12,30 մ երկարությամբ տուրիստական ավտոբուսը հազիվ է տեղավորվում, դա նշանակում է վստահել վարորդի հմտությանն այնպես, ինչպես ավտոբուսի արգելակային համակարգի և ընթացային մասի տեխնիկային։

բացատրում է Ալֆոնսո Ռիկոն, Autos Rico կազմակերպության սեփականատերը, որն այսօր ավտոբուսի մեջ է։ «Նոր օժանդակ համակարգերի և հրաշալի ընթացային մասի շնորհիվ Tourismo 15 RHD-ը անվտանգության և հարմարավետության բարձր մակարդակ է ապահովում։Դրան գումարվում է նաև այն, որ վարորդի նոր խցիկի շնորհիվ վարորդի համար կառավարումն ավելի պարզ է դարձել։Իսկ 335 կՎ (456 ձ/ուժ ) OM 470 շարժիչն ապահովում է ավելի քան բավարար հզորություն գետի ափից դեպի Ռիբեյրա Սակրա տանող ճանապարհի զառիվեր հատվածները հեշտությամբ հաղթահարելու համար»։

Մի կողմում ուղղաձիգ վեր խոյացող խաղողի այգիներն են, մյուս կողմում գահավեժ տեղանքը։Վարորդին ժամանակ չի մնում բնապատկերով հիանալու համար։Ողջ ուշադրությունն ուղղված է ճանապարհին։Սակայն ներքևում, գետի ափ հասնելով, բացված հիասքանչ պատկերը վարձահատույց է լինում անցած ճանապարհի դժվարությունների համար գեղատեսիլ կիրճով, լավ իմանալով, որ հետ՝ դեպի խաղողի այգիներ տանող ճանապարհն իր ծայրահեղ թեքություններով և նեղ ոլորաններով ավելի դյուրին չէ, քան դեպի հովիտ բերող ճանապարհը։

Ճանապարհը Ռիբեյրա Սակրայով՝ Իսպանիայի ծայրագույն հյուսիս-արևմուտքում գտնվող Գալիսիա խաղողագործական շրջանով։

Autos Rico կազմակերպության հետ։

Ա Կորտունա քաղաքի այս կազմակերպությունը հիմնադրվել է 1930թ-ին Ալֆոնսո Ռիկոյի պապի՝ Անտոնիո Ռիկո Գարսիայի կողմից։Կազմակերպությունն այսօր ունի 39 հիմնական աշխատող և 39 ավտոբուսից բաղկացած ավտոպարկ, որոնցից 37-ը՝ Mercedes-Benz և Setra մակնիշի։ Հիմնական գործունեությունը կենտրոնացած է աշակերտների տեղափոխման և կազմակերպությունների, ակումբների և մասնավոր անձանց համար տուրիստական ոչ կանոնավոր ուղևորափոխադրության վրա։Կազմակերպության ղեկավար Ալֆոնսո Ռիկոյի համար որոշիչ նշանակություն ունի որակը, հատկապես ուղևորների և վարորդի անվտանգության և հարմարավետության տեսանկյունից։Այդ պատճառով նրա համար վարորդների համար պարբերական դասընթացները նույնքան սովորական երևույթ են, որքան անվտանգ տեխնիկա և վարման հարմարավետություն ապահովող ավտոբուսները։