Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Բաղձալի ուղղություններ. Շոտլանդիա
Ընթացիկ նորություններ

Բաղձալի ուղղություններ. Շոտլանդիա

Միայն 20 սանտիմետր աջից և ձախից? Նորմալ է։Ավելի քան 40 տարվա փորձ ունեցող Գորդոն Մեյնը վարժ կերպով  կառավարում է իր 2,55 մետր լայնություն ունեցող Mercedes-Benz Tourismo-ն միայն երեք մետր լայնություն ունեցող „Բոթ օ Բրիգ“-ի՝ Սպեյ գետի վրա գտնվող պատմական մետաղական կամուրջ վրա, որն այսօր պետք է անցնել դեպի մեր հերթական նպատակակետ ընկած ճանապարհին։Մեյն ուղևորափոխադրումներ ընկերության սեփականատերը, Շոտլանդիայի հյուսիս-արևելքից, այսօր անձամբ է վարում մեքենան մի ուղևորության ընթացքում, որը նա և Մեյն ուղևորափոխադրումներ կազմակերպության ավտոբուսի վարորդները անցնում են գրեթե ամեն օր ամբողջ աշխարհից եկած տուրիստական խմբերի հետ.Մոլթ Վիսկի Տրեյլը շուրջ 180 կմ երկարությամբ շրջագայություն է դեպի Հյուսիսային Շոտլանդիայի վիսկի թորող անվանի գործարաններ։

Այստեղ, Մորի Սպեյսայդում, արևելքից Աբերդինի և արևմուտքից  Ինվերնեսի միջև ընկած շրջանում է գտնվում վիսկի թորող գործարանների՝ աշխարհում ամենամեծ խտությամբ տարածաշրջանը։Միայն մի քանի կիլոմետր տարածքի վրա են գտնվում ավելի քան 40 թորման գործարաններ այնպիսի հնչեղ անուններով, ինչպիսիք են Գլենֆիդիխը, Գլենլիվետը, Կարդուն, Ստրատայլան։Վիսկի թորող գործարանները հաճախ գտնվում են քաղաքներից և հիմնական ճանապարհներից կտրված վայրերում։Դրա պատճառը միայն առաջնակարգ աղբյուրի ջուրը չէ, որը կարելի է գտնել այնտեղ և որը մեծ նշանակություն ունի վիսկիի արտադրության մեջ։Համաշխարհային ճանաչում ունեցող այս կազմակերպություններից գրեթե բոլորը սկսել են որպես ընդհատակյա ալկոհոլ թորողներ, և որպես այդպիսին ավելի հեշտ էր աշխատել Լեռնային Շոտլանդիայի ամայի վայրերում, քան քաղաքում։

Սակայն այցելուների համար դա նշանակում է  անցնել կիլոմետր առ կիլոմետր նեղլիկ ճանապարհներով, որոնց լայնությունը հազիվ է բավարարում հանդիպակաց երկու ավտոմեքենաների համար։Գորդոն Մեյնի համար սա ամեն դեպքում բաղձալի ուղղություն է, եթե անգամ նա չի կարող վայելել բնապատկերները, ինչպես իր ուղևորները։Վերջինններս շրջագայում են Մորի Սպեյսայդով ամբողջովին իրենց հաշվին, անգամ եթե հետաքրքրված չեն տարածաշրջանի բարձր տոկոսային վայելքներով։

3,60 մետր բարձրությամբ արդիական Mercedes-Benz Tourismo-ն համարյա օտար մարմնի տպավորություն է թողնում պատմական քարե տների մեջ, քանի որ այդ համեստ տներից շատերի բարձրությունը հասնում է միայն ավտոբուսի պատուհանների մակարդակին։Այդպիսի փոքրիկ տներ, այդպիսի նեղլիկ փողոցներ։ Սակայն Գորդոն Մեյնի համար նյարդայնանալու պատճառ չկա։Նա գիտի այստեղ յուրաքանչյուր ճանապարհային սյուն, յուրաքանչյուր պատ և այն ամենն, ինչ կարող է հանդիպել ճանապարհին և վարժ կերպով կառավարում է իր տասներկու մետր երկարությամբ տուրիստական ավտոբուսը միմյանց շատ մոտ կանգնած տների միջով դեպի նավահանգիստ և հետ։

A95 և A941 ճանապարհները ծովափից տանում են դեպի լեռները։Ղեկանիվը երբեք հանգիստ չի մնում այն պահից սկսած, երբ Tourismo-ն նեղլիկ փողոցներով սկսում է իր ոլորապտույտ ճանապարհը բարձրավանդակի առաջին փափուկ բլուրների միջև։Ոլորանը հետևում է ոլորանին չանցնելով ուղիղ ճանապարհի գրեթե 500 մետր։Ճանապարհը միայն հազվադեպ է պայմանավորված տեղագրական կամ այլ ակնհայտ պայմաններով։-Այս ճանապարհը կառուցելիս նրանք պետք է որ մի լավ վիսկի խմած լինեին,- կատակում է Գորդոն Մեյնը անցնելով արդեն հաջորդ ոլորանով։

Տախոմետրի ձախ կողմում սլաքն անընդհատ տատանվում է.հազիվ 20 կմ/ժ "կույր" ոլորանների վրա, առավելագույնը 60 կմ/ժ արագություն հազվադեպ հանդիպող հարթ հատվածներում։Երկու ձեռքերն էլ ղեկանիվի վրա՝ Գորդոն Մեյնը անհոգ կառավարում է այս ու այն կողմ թեքվելով։Արագությունների փոխանցումը նա հանգիստ վստահում է ավտոմատ փոխանցումատուփին, որով նա խելամտորեն համալրել է Մեյն ուղևորափոխադրումներ կազմակերպության բոլոր տուրիստական ավտոբուսները։

Վարման և հանգստի ժամերը Սպեյսայդով անցնող վիսկի-շրջագայության ընթացքում այնքան էլ կարևոր չեն։Չնայած որ ուղևորության առանձին փուլերը մեծ կենտրոնացում են պահանջում, դրանց տևողությունը երբեք չի գերազանցում մեկ ժամը։Իսկ ընդմիջումներն ավելի շատ են, քան անհրաժեշտ է։Սովորական վիսկի-շրջագայության դեպքում ծրագրում մինչև  չորս թորման գործարան կա։Լինի դա Ստրատայլա, Շոտլանդիայի վիսկիի ամենահին թորման գործարանը և Չիվաս Ռիգալ-ի հայրենիքը, կամ Գլենլիվետ, տարածաշրջանում առաջին լիցենզավորված վիսկիի թորման գործարանը, կամ Կարդու, Ջոնի Ուոքեր վիսկիի արտադրողը, կամ Գլենֆիդիխ, շոտլանդական վիսկիի միակ թորման գործարանը, որն մինչ այժմ պատկանում է մեկ ընտանիքի - ավտոբուսի ուղևորներն այստեղ իրականում գրավիչ նպատակակետերի պակաս չեն զգա։Թորման գործարաններից շատերն այստեղ տուրեր են առաջարկում, ընդ որում դրանցից յուրաքանչյուրն ինչ-որ ուրույն բան ունի և փոքր- ինչ  տարբերվում է նախորդից, այնպես, ինչպես վիսկիի տարբեր տեսակները, որոնց այստեղ կարելի է ինչպես համտեսել փոքր չափաբաժիններով, այնպես էլ՝ գնել։