Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
ԲԱղձալի ուղղություններ. Տեներիֆա
Ընթացիկ նորություններ

ԲԱղձալի ուղղություններ. Տեներիֆա

Հետաքրքիր լեռնային բնապատկերներով անցնող իր հիասքանչ ճանապարհի շնորհիվ Տեներիֆայի հուսիս-արևմուտքում գտնվող TF 436 փոքրիկ գյուղական ճանապարհը հանդիսանում է Եվրոպայի ամենագեղեցիկ ուղղություններից մեկը, որը կարելի է անցնել ավտոբուսով, եթե անգամ միայն միկրոավտոբուսով կամ միջին չափսի ավտոբուսով։Օրլանդո Սանտոս Գոնսալեսի Sprinter Travel-ը չէր կարող ավելի երկար և լայն լինել։ Երրորդ կտրուկ շրջադարձն արդեն այնքան նեղ է, որ ավտոբուսի փորձառու վարորդը 19 նստելատեղ ունեցող ավտոբուսը պետք է հետընթաց կատարի մեքենան ժայռապատին չքերծելու համար։Նա և իր գործընկեր "Տիտո" Ակոստա Հերնանդեսը փորձառու կերպով պտտվում են անմիջապես մեզ հետևող շքեղ միկրոավտոբուսով նեղ փողոցի ոլորաններով և այնպիսի մի հանգստություն ճառագայթում, ինչպիսին կարելի է տեսնել միայն տասնամյակների փորձ ունեցող ավտոբուսի վարորդների մոտ։

- Երբ ես 39 տարի առաջ սկսեցի աշխատել որպես ավտոբուսի վարորդ, այս ճանապարհն անգամ չկար, - պատմում է Օռլանդոն։Մինչև 1960թ Մասկա գյուղը, որն ընկած է ծովի և 1.300 մետրից բարձր Տենո լեռնաշղթայի զառիթափ կատարների միջև, արտաքին աշխարհի հետ կապված էր միայն մի ավանակի արահետով։Այսօր ճանապարհը 22 կմ երկարություն ունի և անցնում է լեռների միջով մինչև Բուենովիստա դել Նորտե, մինչև կղզու ծայրագույն հյուսիս-արևմուտք։

1969թ-ին հիմնված ընտանեկան ձեռնարկությունն այսօր ղեկավարում է ղեկավարում է արդեն երկրորդ սերունդը՝ Խոսե Պերեսը (50) և իր 60 տուրիստական ավտոբուսներով, 50 միկրոավտոբուսներով և տարեկան շուրջ 800.000 ուղևորներով հանդիսանում է Տեներիֆայի երեք ամենամեծ ավտոբուսային ընկերություններից մեկը։Պերեսը արժեվորում է որակը, բնապահպանական և սոցիալական պատասխանատու գործելաոճը։ Դա արտահայտվում է օրինակ ավտոպարկի վրա, որը հիմնականում բաղկացած է էկոլոգիապես մաքուր Euro-V և Euro-VI ավտոմեքենաներից։ Բացի այդ, նրա մեքենաներից շատերը համալրված են ամբարձիչներով և անվասայլակների տեղով տեղաշարժման սահմանափակում ունեցող մարդկանց համար։Պարես և Կայրո ավտոբուսային ընկերությունը միակն է Իսպանիայում, որը Mercedes-Benz մակնիշի հենահարթակի բազմաթիվ ավտոմեքենաներից բացի շահագործում է նաև գերմանական արտադրության երեք Sprinter Travel։Իրենց արդյունավետության պատճառով, ինչպես Պերեսն է ասում.«Mercedes-Benz ավտոբուսների արդյունավետությունը շատ ավելի լավն է, քան իսպանական արտադրողներինը»։Այդ պատճառով Պերեսն իր ավտոպարկը շուտով կհզորացնի լրացուցիչ Tourismo տուրիստական ավտոբուսներով։

Սակայն ճանապարհի ամենագեղեցիկ և հրաշագեղ հատվածն ընկած է Սանտյագո դել Տեյդե և Մասկա գյուղերն իրար հետ կապող սկզբնական ճանապարհի հատվածում։Այս հատվածը կազմում է ընդհամենը հինգ կիլոմետր, սակայն դրա համար հանգիստ կարող եք մեկ ժամ պլանավորել։Այս հատվածն որքան որ պահանջկոտ և լարված է վարորդի համար, նույնքան էլ հրապուրիչ է ուղևորների համար, այնպես որ այն Տեներիֆայի էքսկուսիոն ամեասիրված ուղղություններից մեկն է։Գրեթե ամեն օր Տիտոն, Օռլանդոն և նրանց ավտոբուսի վարորդ գործընկերները Պերես և Կայրոս ընկերությունից, որը հանդիսանում է Տեներիֆայի առաջատար ավտոբուսային ընկերությունների մեկը, անցնում են դեպի Մասկա տանող այս լեռնային ճանապարհը։

Ուղևորները, որոնք հիմնականում տուրիստական խմբեր և էքսկուրսանտներ են, կրկին ու կրկին վայելում են զարմանահրաշ ժայռագոյացությունների հիանալի տեսարանները, 1.000մ ներքև ընկած ծովը և ճանապարհի հրաշագեղ ընթացքը, որն անցնելով 13 սերպանտինների և մոտավորապես 100 այլ ոլորաններով կիպ սեղմվում է լավայից գոյացած ուղղաբերձ ժայռերին։Ճանապարհի այս հատվածի ամենաերկար հարթ մասը հազիվ թե 50 մետր երկարություն ունենա։Հաճախ չորս մետրից էլ նեղ լինելով՝ այն միայն մի քանի ուղեբաժանք ունի, որտեղ հանդիպակաց երթևեկող ավտոբուսները անվտանգ կարող են անցնել միմյանց կողքով։

- Չի լինում մի ուղևորություն, որ ուղևորները շունչները չպահեն,- պատմում է Օռլանդոն քմծիծաղ տալով։ Հատկապես միշտ այն ժամանակ, երբ դիմացից մեկ այլ ավտոբուս է մոտենում, և նա ստիպված է լինում իր Sprinter Travel-ը, բառի բուն իմաստում, վարել ճայռապատից կամ անդունդից մի մազի հեռավորության վրա։Չնայած որ TF 436 ճանաչարհի վրա պաշտոնապես արագության սահմանափակում չկա, համարյա ոչ ոք այստեղ չի համարձակվում գերազանցել 30 կմ/ժ արագությունը։Հետևաբար մենք էլ ենք անշտապ արագությամբ անցնում ոլորանը ոլորանի հետևից։Մենք չենք անցնում երկրորդ արագությունը՝ ոչ երբ 95 կՎ (129 ձ/ուժ) Euro-VI քառագլան շարժիչը մինչև 20 աստիճան զառիվեր թեքությամբ բարձրացնում էր Sprinter Travel-ը, և ոչ էլ զառիվայր ընթանալիս, երբ Օռլանդով դանդաղեցնող արգելակի լծակի միջոցով հմուտ կերպով կառավարում էր արագությունը։

Հանկարծ մենք ականատես եղանք մեկ այլ բացառիկ երևույթի, որն իր գրավչությունն էր հաղորդում Մասկա տանող ճանապարհին և միաժամանակ մեկ այլ խնդրի առաջ կանգնացնում ավտոբուսի վարորդին. Արևը դեռ ողողում էր ճայռային բնապատկերը պայծառ լուսով, երբ մի քանի րոպեի ընթացքում թանձի մառախուղի ամպերը փակեցին տեսադաշտը։- Դա երկար չի տևի,- հանգստացրեց Օռլանդոն։ «Այստեղ, կղզու վրա, միշտ քամի կա և այն այնքան արագ է ցրում ամպերը, որքան արագ որ բերել էր»։ Եվ իրոք.Արդեն քիչ անց լեռնանցքի ամենաբարձր կետից՝ Մասկայի վերևում, մենք վայելում էինք Տեյդե ձյունապատ հրաբուխի բնապատկերը, որն իր  3.718 մետր բարձրությամբ Իսպանիայի ամենաբարձր լեռն է։Միայն այս տեսարանի համար արժեր անցնել Մասկա տանող դժվարին TF 436 ճանապարհը։