Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Նորություններ 2019
Ընթացիկ նորություններ

Նորություններ 2019

«Daimler Buses» ընկերությունը Բեռլինի «Bus2Bus» ցուցահանդեսում 2019թ. մարտի 19-ից 21-ը ներկայացնում է իր երեք հիթային մոդելները: Mercedes-Benz Safety Coach Tourismo-ն ներկայացնում է զբոսաշրջային ավտոբուսի անվտանգության համակարգերի նորագույն չափանիշը: Գրավիչ երկհարկանի Setra TopClass S 531 DT-ն ներկայացնում է ուշագրավ դիզայնի, տնտեսական արդյունավետության, հարմարավետության և անվտանգության հիանալի համադրություն: Եվ վերջապես, OMNIplus ծառայությունների բրենդն իր OMNIplus ON հարթակում առաջարկվող նոր ծառայությունների միջոցով ներկայացնում է թվայնացման բազմակողմանի հնարավորությունները:

Շտուտգարտ / Բեռլին, 2018թ.: Մարտ, 2019թ.

  • Mercedes-Benz Safety Coach Tourismo՝ Զբոսաշրջային ավտոբուսների շարքում անվտանգության հմուտ վարպետի փորձարկում

Mercedes-Benz Safety Coach Tourismo՝ բարձր տանիքով այս ավտոբուսն իր մեջ միավորում է մինչ օրս առաջարկված անվտանգության բոլոր համակարգերը:

Նա բեսթսելլեր է Եվրոպայի զբոսաշրջային ավտոբուսների շրջանում և հարմարեցված է բիզնես-դասի համար. Mercedes-Benz Tourismo-ն համադրում է տնտեսական արդյունավետությունը, անվտանգությունը և հարմարավետությունը: Ցուցահանդեսում ներկայացված ավտոբուսը տպավորիչ կերպով հաստատում է սա. 13.1 մ երկարությամբ Tourismo M/2-ն երկկամրջակ ավտոբուսների համար նախատեսված նոր 19.5 տ ընդհանուր թույլատրելի զանգվածով նախագծվել է Եվրոպայում շահագործվելու համար: Որպես բարձր դասի անվտանգություն ունեցող ավտոբուս Safety Coach Tourismo-ն համալրվել է հետիոտների ճանաչման ֆունկցիայով Արգելակման ակտիվ օժանդակում 4 և Կողային պաշտպանության ապահովման նոր օժանդակ համակարգերով՝ ներկայացնելով երկու նորույթ աստղի նշանը կրող բարձր տանիքով զբոսաշրջային ավտոբուսների համար և իր մեջ միավորելով մինչ օրս առաջարկված անվտանգության բոլոր համակարգերը: Tourismo-ի բազմաթիվ այլ առավելությունների հետ միասին սա նշանակում է՝ չկա բարձր տանիքով մեկ այլ զբոսաշրջային ավտոբուս, որն այսքան անվտանգ լինի: Ցուցահանդեսի ժամանակ Safety Coach Tourismo-ն ապացուցում է սա փորձնական վարումներով:

Հետիոտների ճանաչման ֆունկցիայով Արգելակման ակտիվ օժանդակում 4 (կրճատ՝ ABA 4) համակարգը նախորդող ABA 3 համակարգի տրամաբանական կատարելագործումն է. եթե ABA 3 համակարգն ճանապարհի անշարժ խոչընդոտների կամ դիմացից ընթացող փոխադրամիջոցի հետ բախման վտանգի ժամանակ գործադրում էր լիարժեք ավտոմատ արգելակում, ապա ABA 4 համակարգը լրացուցիչ ունի արգելակներով մանևրելու հնարավորություն հետիոտներ հայտնաբերելու դեպքում: Այս ֆունկցիան ողջ աշխարհում նորություն է ավտոբուսների համար: Նոր ABA 4 համակարգի հզորությունը մեծ չափով գերազանցում է նույնիսկ ապագայի օրենքների պահանջները:

Մեկ այլ նորություն է կույր անկյան համար նախատեսված Կողային պաշտպանության համակարգը, որով համալրված է Tourismo-ն: Համակարգը ռադարային սենսորների օգնությամբ վերահսկում է ավտոբուսի աջ կողմի երթևեկությունը նրա ողջ երկարությամբ և դեռ ավելի: Կողային պաշտպանության համակարգը նախազգուշացնում է, երբ ոլորաններով թեքվելիս ավտոբուսի ճանապարհին հայտնաբերում է հետիոտներ, հեծանվորդներ կամ ճանապարհի անշարժ խոչընդոտներ: Համակարգն օժանդակում է նաև քաղաքից դուրս երթևեկության աջ կողմից շարքուղին փոխելու ժամանակ:

Դրանից բացի, բարձր տանիքով այս ավտոբուսը համալրված է մինչ օրս Tourismo-ի համար առաջարկված անվտանգության և վարորդին օժանդակող բոլոր համակարգերով՝ ներկայանալով որպես իրական անվտանգ ավտոբուս. չկա բարձր տանիքով մեկ այլ զբոսաշրջային ավտոբուս, որն ավելի մեծ անվտանգություն ապահովի:

Ցուցադրված ավտոբուսը հիանալի է իր կատարելագործված ոճով ու դիզայնով, ինչն արդեն իսկ պարզ երևում է վարորդի բարձրակարգ «Cockpit Comfort Plus» խցիկից: Առավելագույն արդյունավետությամբ և առանց լարվածության ղեկավարումն ապահովում է Շարժաբեր մեխանիզմի կանխատեսական վերահսկման համակարգը (Predictive Powertrain Control, PPC): Հեռատես կրուիզ կոնտրոլը ճանաչում է ավտոբուսի ընթացիկ դիրքը և առջևի ճանապարհի վերելքային պրոֆիլը: Մի շարք պարամետրերի օգնությամբ PPC-ը կարգավորում է արագությունը և կանխատեսելով՝ ճիշտ ժամանակին ընտրում է համապատասխան փոխանցումային աստիճանը: Բացի այդ, PPC օգտագործում է նաև EcoRoll-ը. համակարգը հարմար իրավիճակներում ընտրում է փոխանցումատուփի միջին աստիճանը, որպեսզի ավտոբուսն ունենա հնարավորինս տնտեսող ընթացք: Վարորդն ստանում է լրացուցիչ օժանդակում Eco Driver Feedback համակարգի միջոցով. EDF-ն գնահատում է տվյալ պահին ավտոբուսի վարորդի մեքենավարման անհատական ոճը և արձագանքում է նրան անհատապես ու տալիս է համապատասխան առաջարկներ:

Ուղևորների համար Tourismo-ն ունի լայն մուտքային դռներ: Բարձրահարթակների վրա ուղևորների համար տեղադրված նստարանները երաշխավորում են հարմարավետ տեղեր նստելու համար, ինչպես նաև՝ կանգնելու տեղեր դրանց կողքին: Իսկապես ուշադրության է արժանի նստարանների միջնամասի և թիկնակի վանդակավոր նախշով Softline երեսպատումը: Նստատեղի ու թիկնակի սև գույնի «Dinamica» գործվածքե երեսպատումը իր գրեթե սպորտային ոճով համապատասխանում է իր անվանը: Գլխատակերի կաշվե մանրաթելի հիմքով նյութից սև գույնի երեսպատումը, նստարանի կողամասերի և թիկնակի բաց գույնի նրբաճաշակ «Kiesel» երեսպատումը, ինչպես նաև դեղին գույնի եզրագծերն ամբողջացնում են բարձրաճաշակ տպավորությունը: Սրահին գունավոր տրամադրություն են հաղորդում նաև փոփոխական ոսկեգույն և անթրացիտ գույներով վարագույրները:

Ուղևորները 19 դյույմ տրամագծով երեք տեսաէկրաններին կարող են դիտել DVD սկավառակներ: Բացի այդ, յուրաքանչյուր ուղևոր կարող է իր հետ բերած սարքով կազմել իր սեփական ծրագիրը: Դրա համար նախատեսված է Coach MediaRouter վահանակը՝ SIM քարտերի բնիկներով և USB մուտքերով: Դրա միջոցով ուղևորները կարող են ինչպես ինտերնետից օգտվել, այնպես էլ՝ բացել ցանկացած մեդիա տվյալների մեծածավալ լոկալ շտեմարանից: Ուղևորների սարքերի համար հոսանքն ապահովում են յուրաքանչյուր զույգ նստարանի համար նախատեսված 230 վոլտ վարդակը, որը տեղադրված է նստարանի ուղղորդիչին և յուրաքանչյուր զույգ նստարանի համար նախատեսված երկբնիկ USB վարդակը, որը տեղադրված է պատին:

Tourismo-ն համալրված է նորագույն տեխնոլոգիայով կառուցված շարժիչով: Մխոցների շարքաձև դասավորությամբ և արտանետումների Euro VI նորմային համապատասխանող Mercedes-Benz OM 470 շարժիչն իր 10.7 լիտր աշխատանքային ծավալով ապահովում է 335 կՎտ (456 ձիաուժ) հզորություն՝ զարգացնելով այն առավելագույն 2200 Նմ պտտող մոմենտով: Փոխանցումն ստանձնում է լիարժեք ավտոմատ ութաստիճանային Mercedes-Benz GO 250-8 PowerShift փոխանցումատուփը:

Tourismo-ի հիանալի աերոդինամիկան, ճակատային դիմադրության աննախադեպ cw = 0,33 ցուցանիշով, իր հերթին զգալիորեն նվազեցնում է վառելիքի ծախսը: Դրան նպաստում է նաև թափքի ավտոմատ իջեցումը ավտոմայրուղու արագությամբ ընթացքի ժամանակ. այն կրճատում է ճակատային մակերեսը: Աերոդինամիկ այս հատկություններից օգտվում են միաժամանակ վարորդն ու առջևի շարքերի ուղևորները, քանի որ քամուց առաջացած աղմուկն աննկարագրելիորեն ցածր է: