Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
BRT առավելությունները
Bus Rapid Transit (BRT)

BRT առավելությունները

2008թ-ից աշխարհի բնակչության կեսից ավելին ապրում է քաղաքներում։ ՄԱԿ-ը ակնկալում է, որ 2050թ-ին այդ համամասնությունը կհասնի 70 տոկոսի՝ աշխարհի բնակչության թվի աճի պայմաններում։ Մեծանում է մարդկանց շարժունակության պահանջը նաև ծաղկում ապրող մետրոպոլիաների շրջանում։ Անհատական փոխադրամիջոցներով այս խնդիրն այլևս հնարավոր չէ լուծել։ Տրանսպորտային կոլապսից դուրս գալու ելքի անունն է՝ BRT։ 

Սեփական շարքուղին, առավելությունը խաչմերուկներին և կարճատև կանգառները գրավիչ կարճատև ուղևորություններ ունենալու հնարավորություն են տալիս։

BRT համակարգերի ենթակառուցվածքային ծախսերն ավելի քիչ են, քան նմանատիպ ռելսային տրանսպորտային միջոցներինը, որոնց համար հաճախ անհրաժեշտ են լինում ծախսատար թունելային և վերգետնյա երկաթուղային գծեր։ BRT համակարգերը լրացուցիչ օգտվում են նաև ցածր շահագործման ծախսերից, հատկապես, երբ հասանելի են շահագործման կառույցներ և փորձառու մասնագետներ առկա ավանդական ավտոբուսային համակարգերի համար։

BRT համակարգերի համար անհրաժեշտ մանրակրկիտ պլանավորում, համապատասխան տեղական ընդհանուր պայմանների համար օպտիմալ լուծում գտնելու համար։ Պրոյեկտների փորձը ամբողջ աշխարհի մասշտաբով սակայն ցույց է տալիս, BRT համակարգերի պլանավորման և իրականացման համար էապես ավելի քիչ ժամանակ է անհրաժեշտ, քան համադրելի ռելսային տրանսպորտային միջոցների համար։

Ավտոբուսների վրա հիմնված տրանսպորտային համակարգերն  օգտվում են ենթակառուցվածքների և շահագործման բարձր ճկունությունից։ Որպես փոխադրամիջոց՝ ավտոբուսի ճկունությունը հնարավոր է դարձնում շահագործման այնպիսի ծրագրեր, որոնց դեպքում BRT ենթակառուցվածքի երթուղիները միանում են սովորական ճանապարհային երթևեկությանը։ Սեփական ենթակառուցվածքների կառուցումը անհրաժեշտ է միայն այնտեղ, որտեղ կարող են երաշխավորվել առավելությունները, և ոչ թե պարտադիր ողջ միջանցքի երկայնքով։

BRT-ի կողմից տեղական մակարդակով վնասակար արտանետումների կրճատմանը զուգահեռ տրանսպորտային միջոցի էկոլոգիականությունը գնահատելիս պետք է հաշվի առնել նաև գլոբալ արտանետումները։ Առանձնացված շարքուղիները և տրանսպորտային միջոցի առավելությունը երթևեկության մեջ հանգեցնում են ավելի հավասարակշռված մեքենավարման ոճին՝ ավելի քիչ կանգառներով և ցածր վառելիքի ծախսով։ BRT ավտոբուսների ծանրաբեռնվածության շնորհիվ CO₂-ի արտաներտումը մեկ անձի համար շատ սահմանափակ են։ BRT համակարգերի գրավիչ առաջարկը, որպես լրացում քաղաքային շարժունակության համար, նպաստում ընդհանուր ծանրաբեռնվածության կենտրոնացմանը հասարակական տրանսպորտի վրա։ BRT համակարգերում օգտագործվում են արդիական, էկոլոգիապես մաքուր ավտոմեքենաներ, որոնք համապատասխանում են վնասակար արտանետումների գործող թույլատրելի նորմերին։ Նոր ինդուստրիալ շուկաներում BRT համակարգերը հաճախ ստանձնում են առաջատարի դերը նոր, էկոլոգիապես մաքուր շարժահաղորդ տեխնոլոգիաների և արտանետումների նոր նորմերի հարցում։

Հաջողված BRT համակարգը բաղկացած է լավ պլանավորված առանձին տարրերից, որոնք լավագույնս հարմարեցված են միմյանց։ Միայն ամբողջական պլանավորման մոտեցման շնորհիվ, որը հաշվի կառնի բոլոր կարևոր ասպեկտները, BRT համակարգը կարող է ամբողջությամբ զարգացնել իր առավելությունները։