Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Mercedes-Benz BRT համակարգեր
Bus Rapid Transit (BRT)

Mercedes-Benz BRT համակարգեր

Առաջին BRT համակարգը կազմավորվել է 70ական թվականներին Լատինական Ամերիկայում, որտեղ քաղաքների բնակչության թվի արագ աճը տրանսպորտային մեծ խնդրի հանգեցրեց։ Տրանսպորտային մեծ պահանջարկն ու քաղաքների ֆինանսական դրությունը նորարարական լուծում էին պահանջում։ Այդ պատճառով մշակվեց նոր մատչելի տրանսպորտային համակարգ, որը ապահովում էր բնակչության բոլոր խավերի շարժունակությունը և որն արդեն ճանաչված է ողջ աշխարհում։ BRT-ի հաջողությունը նպաստեց այդ համակարգերի տարածմանը ողջ աշխարհում; այժմ ամբողջ աշխարհում շահագործվում են տրանսպորտային միջոցների ավելի քան 160 համակարգեր, իսկ շատերն էլ գտնվում են կառուցման կամ պլանավորման մեջ։ Mercedes-Benz-ի ավտոբուսները հաջողված են ամբողջ աշխարհում BRT համակարգերի շահագործման մեջ՝ շատ երկար միակցված ավտոբուսներից մինչև միկրոավտոբուսներ՝ որպես ֆիդերային փոխադրամիջոցներ։ Սպասարկման և պահեստամասերի մատակարաման մեջ մեր փորձառության, ինչպես նաև ֆինանսավորման անհատական լուծումների հետ միասին Mercedes-Benz- ավտոբուսները նպաստում են BRT-ի հաջողությանը։

Վերջին տասնամյակում Ֆրանսիայում բազմաթիվ BRT համակարգեր են ներդրվել, որի վառ օրինակն է Ստրասբուգի G երթուղին։ Եվրոպական քաղաքների պահանջներին ճիշտ համապատասխանեցված BRT համակարգի ֆրանսիական տարբերակը կոչվում է «Bus a haute niveau de service» (BHNS)։ Տրանսպորտի պլանավորման մասնագետների շրջանում Ստրասբուրգը հայտնի է 1994թ-ին տրամվայների վերագործարկումով։ Մոտ 20 տարի անց քաղաքը սկսեց լավագույն տարբերակ փնտրել քաղաքի հյուսիս-արևելյան հատվածը գլխավոր երկաթուղային կայարանին կապելու համար և տրամվայների ցանցի ընդլայնման հետ զուգահեռ ուսումնասիրվեցին նաև BHNS համակարգի ներմուծուման հնարավորությունները։

Տնտեսական հիմնավորումը հետազոտելուց, քաղաքական գործիչների հետ քննարկումներից և տրամվայի գծերի երկարացման հարցի ուսումնասիրելուց հետո որոշում կայացվեց հօգուտ BHNS համակարգի։ Ավելի քիչ, քան մեկ տարի կառուցվելուց հետո՝ երթուղին սկսեց շահագործվել 2013թ-ի նոյեմբերի 30-ին։ Ուշադրությունը կենտրոնացնելով ավտոբուսային օպտիմալ շարքուղու պլանավորման, արդիական արտադրողների և ավտոբուսների վրա՝ շատ կարևորվեց նաև ինչպես մարկետինգը, այնպես էլ գոյություն ունեցող տրասպորտային ցանցի մեջ ներառելու հարցը։ Մասնավորապես, դրան հաջողվեց հասնել ուղետոմսերի ընդհանրական համակարգի, ուղևորների տեղեկատվական դինամիկ համակարգի և երթուղու երկայնքով P+R (կայանել և շարունակել հանրային տրանսպորտով) կամ B+R (հեծանիվ վարել և շարունակել հանրային տրանսպորտով) կայանների կառուցման շնորհիվ։

Հաջողությամբ ներդրված Եվրոպական BRT համակարգերի օրինակներ կան, մասնավորապես, Նանտում/Ֆրանսիա, Սեն Նազերում/Ֆրանսիա, Գրանադայում/Իսպանիա և Ամստերդամում/Նիդերլանդներ։

«Metrobüs» BRT  համակարգը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում հաջողված լուծում է երկու մայրցամաքների վրա գտնվող քաղաքի տրանսպորտային մարտահրավերների համար։ Բնակչության թվի մեծ աճը, դիրքը Բոսֆորի ափին, ինչպես նաև անձնական մարդատար ավտոմեքենաների գրանցման թվի աճը հատուկ պահանջներ էին ներկայացնում, որոնց պետք է բավարարեր «Metrobüs» համակարգը՝ որպես ապագայով կողմնորոշված և շարունակական տրանսպորտային համակարգ։ «Metrobüs» համակարգի առանձնահատկություններն են շատ բարձր միջին արագությունը քաղաքային մայրուղով անցնող երթուղու վրա, ուղերդների բարձր հաճախականությունը, ինչպես նաև բարձր հարմարավետությունը։ 250 Mercedes-Benz CapaCity ավտոբուսները,  ինչպես նաև մնացած 360 Mercedes-Benz Citaro և Conecto ավտոբուսները կարևոր գործոն են համակարգի հաջողության համար, որի հաջողությունը բերել է բազմաթիվ երկարացումների։

Ռիո Դե Ժանեյրոն 2014թ-ի ՖԻՖԱ-ի ֆուտբոլի Աշխարհի առաջնության  և 2016թ-ի Օլիմպիական խաղերի՝ ևս մեկ սպորտային մեծ իրադարձության, անցկացման վայրն էր։ Այսպիսի մեծ իրադարձությունները քաղաքների համար բոլոր տեսանկյուններից մարտահրավեր են հանդիսանում, հատկապես տրանսպորտի ոլորտում։ Տրանսպորտային միջոցները պետք է բավարարեն ինչպես միջոցառման ընթացքում առկա մեծ պահանջարկը, այնպես էլ համապատասխանեն բնակչության պահանջներին միջոցառումից հետո։ Այդ պատճառով, 2014թ-ի Աշխարհի առաջնության անցկացման վայրերի մեծամասնությունը որոշում ընդունեց հօգուտ ճկուն և ծախսարդյունավետ լուծման. BRT համակարգերի ներդրում։ Ընդհանուր նախատեսված BRT համակարգը Ռիո Դե Ժանեյրայում ներառում է ընդհանուր 157 կմ երկարությամբ բազմաթիվ երթուղիներ։ Առաջին 60 կմ երկարությամն BRT միջանցքը՝ Transoeste-ն բացվեց 2012թ-ին՝ ճիշտ ժամանակին՝ աշխարհի առաջնության բացումից առաջ։ Համակարգը նախատեսված է մեծ փոխադրողունակության համար։ Ինչպես կանգառները, այնպես էլ շատ երկար՝ բարձր հենահարթակով միակցված ավտոբուսները հարմարեցված են դրան։ Սովորական երթուղիներից բացի, համակարգը բաղկացած է նաև արագընթաց երթուղիներից, որոնք ոչ բոլոր կայարաններում կանգառ ունեն։ Ռիո Դե Ժանեյրոյի ամբողջ BRT համակարգում շահագործվում են Mercedes-Benz-ի 101 23 մ ավտոբուսներ, 161 18մ ավտոբուսներ, ինչպես նաև 26 12մ ավտոբուսներ, որոնք օգտագործվում են ֆիդերային երթուղիների վրա։