Bus Rapid Transit (BRT)-ի ոլորտում Mercedes-Benz-ը համապարփակ մոտեցում է ցուցաբերում։ BRT-ի ոլորտում մեր երկարամյա փորձի շնորհիվ մենք տեղյակ ենք համակարգի հաջողության գործոնների ու ռիսկերի մասին։ Մենք առաջարկում ենք մեկ ամբողջական փաթեթ, որը բաղկացած է ինչպես ավտոմեքենաներից, այնպես էլ BRT պրոյեկտի համար խորհրդատվության և ֆինանսավորման ծառայություններից, ինչը նպաստում է BRT համակարգերի հաջող ներդրմանը։
BRT համակարգերի ներդրումը շատ բարդ է, քանի որ համակարգի կազմավորումը պայմանավորված է ուղևորների և շահագործողների կարիքներով։ Արտաքին գործոնները, ինչպիսիք են տեղական օրենսդրությունը, որոշումները շրջակա միջավայրի և էներգիայի վերաբերյալ, շրջանակային պայմաններ են հանդիսանում համակարգի համար։