Ցուցումներ քուքիների ներդրման, ինչպես նաև օգտագործման մասին տվյալների մշակման վերաբերյալ:
Մենք օգտագործում ենք քուքիներ, որպեսզի հասկանանք, թե ինչն է ձեզ հետաքրքրում մեր կայքէջերից օգտվելիս և որոնք են դրանց հատկապես նախընտրելի բաժինները, ինչպես նաև այդ տեղեկատվության միջոցով կկարողանանք ավելի լավ ձևավորել մեր կայքէջերն ու հեշտացնել դրանց օգտագործումը:
1. Քուքիների գործառույթները և օգտագործումը
ա) Քուքիները փոքր ֆայլեր են, որոնք ձեր այցելած կայքէջը պահում է ձեր համակարգչում, նոթբուքում կամ մոբայլ սարքում: Դրանցից մենք կարողանում ենք օրինակ տեղեկանալ, թե արդյոք ձեր սարքի և մեր կայքէջերի միջև արդեն կապ եղել է, կամ ինչ լեզու կամ կարգավորումներ եք դուք նախընտրում: Քուքիները կարող են պարունակել նաև անձնական տվյալներ:
բ) Օգտվելով մեր կայքէջերից՝ տալիս եք ձեր համաձայնությունը մեր կողմից քուքիներն օգտագործելու վերաբերյալ:
Մեր կայքէջերը կարող եք այցելել նաև առանց քուքիների օգտագործմանը համաձայնելու: Դա նշանակում է՝ Դուք կարող եք մերժել քուքիների օգտագործումը և դրանք ցանկացած ժամանակ ջնջել, որի համար անհրաժեշտ է կատարել համապատասխան կարգավորումներ ձեր համակարգչում: Դա արվում է հետևյալ կերպ.
i. Դիտարկիչների մեծ մասն ունեն այնպիսի նախնական կարգավորումներ, որ դրանք ավտոմատ կերպով ընդունում են քուքիները: Այս կարգավորումը փոխում եք դուք, որի համար անհրաժեշտ է ակտիվացնել դիտարկչի *Չընդունել քուքիներ* կարգավորումը:
ii. Պահված քուքիները կարող եք ջնջել ցանկացած ժամանակ: Այդ մասին մանրամասն կարող եք տեղեկանալ ձեր դիտարկչի կամ սարքի շահագործման ուղեցույցում:
iii. Ինչպես քուքիների օգտագործումը, այնպես էլ դրանց մերժումը կամ ջնջումը կապված է դրանք պահպանած սարքի և համապատասխանաբար դրանք օգտագործած դիտարկչի հետ: Այսինքն, դուք պետք է մերժեք կամ ջնջեք քուքիները ձեր բոլոր սարքերից և տարբեր դիտարկիչներ օգտագործելու դեպքում՝ նաև յուրաքանչյուր դիտարկչի համար:
գ) Եթե որոշեք չընդունել քուքիները, հնարավոր է, որ մեր կայքէջերի ոչ բոլոր գործառույթները կամ միայն առանձին գործառույթները սահմանափակ կերպով հասանելի լինեն ձեզ:
դ) Մենք քուքիները բաժանում ենք հետևյալ կատեգորիաների.
i. Անպայմանորեն պարտադիր քուքիներ (տեսակ 1-ին)
Այս քուքիները կայքէջերի աշխատանքի համար պարտադիր են: Առանց այս քուքիների մենք չէինք կարողանա օրինակ առաջարկել ավտոմեքենայի կոնֆիգուրացման ծառայությունները:
ii. Գործառութային քուքիներ (տեսակ 2-րդ)
Այս քուքիները հեշտացնում են կայքէջերի օգտագործումը և լավացնում են դրանց գործառույթները: Մենք ձեր լեզվական կարգավորումները պահում ենք օրինակ գործառութային քուքիներում:
iii. Գործողության քուքիներ (տեսակ 3-րդ)
Այս քուքիները հավաքում են տեղեկատվություն այն մասին, թե ինչպես եք դուք օգտագործում մեր կայքէջերը: Այդպես մենք տեղեկանում ենք, թե մեր ինտերնետային առաջարկի որ մասն է հատկապես նախընտրելի և այդ կերպ բարելավում ենք մեր առաջարկը: Այս մասին մանրամասն խնդրում ենք կարդալ նաև «Օգտագործման տվյալների մշակում» բաժինը:
iv. Երրորդ կողմի քուքիներ (տեսակ 4-րդ)
Այս քուքիները տեղադրում են երրորդ կողմ հանդիսացող գործընկերները, օրինակ սոցիալական ցանցերը, ինչպիսիք են Facebook-ը, Twitter-ը և Google+-ը, որոնց բովանդակությունը կարող եք ինտեգրել մեր կայքէջերում առաջարկվող «Սոցիալական փլագինների» միջոցով: Սոցիալական փլագինների օգտագործման և ֆունկցիաների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել մեր Տվյալների պաշտպանության դրույթների 4-րդ կետում:
Տվյալների պաշտպանության դրույթներ
Մեր կայքէջում օգտագործում ենք հետևյալ քուքիները.
2. Օգտագործման տվյալների մշակում, վերլուծական գործիքների կիրառում
ա) Մենք ցանկանում ենք մեր կայքէջերի բովանդակությունը հնարավորինս նպատակուղղված կերպով համապատասխանեցնել ձեր հետաքրքրություններին և այդպես ավելի լավացնել ձեզ տրամադրվող մեր առաջարկը: Մենք օգտագործում ենք քուքիները, որպեսզի կարողանանք ճանաչել այցելուների նախընտրությունները և մեր ինտերնետային առաջարկի հատկապես սիրված բաժինները: Այդպես մենք կկարողանանք ավելի նպատակուղղված կերպով համապատասխանեցնել մեր ինտերնետային կայքէջերի բովանդակությունը ձեր կարիքներին և այդպիսով լավացնել ձեզ տրամադրվող մեր առաջարկը:
«Daimler»-ը տվյալների վիճակագրական մշակման համար օգտագործում է «Piwik»-ը:
Եթե չեք ցանկանում, որ «Daimler»-ը կատարի ձեր այցելության մասին տեղեկատվության հավաքագրումը և վերլուծությունը, կարող եք հետագայում ցանկացած ժամանակ մերժել դա (Opt-Out):
Այս մերժումը տեխնիկապես իրականացնելու համար ձեր դիտարկչում տեղադրվում է Opt-Out քուքի: Այս քուքին օգտագործվում է բացառապես ձեր մերժումը համակարգելու նպատակով: Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ Opt-Out քուքին տեխնիկական պատճառներով կարող է օգտագործվել միայն այն դիտարկիչների համար, որոնց միջոցով այն տեղադրվել է: Եթե ջնջում եք քուքիները կամ օգտագործում եք այլ դիտարկիչ կամ սարք, ապա կրկին պետք է կատարեք Opt-Out գործողությունը: