Հեղինակային իրավունք

Դայմլեր Կոնցեռնի հեղինակային իրավունք 2016թ.: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Բոլոր նյութերի, նկարների, գրաֆիկական պատկերների ու գծանկարների, աուդիո, վիդեո և անիմացիոն նյութերի, ինչպես նաև Դայմլերի կայքերում դրանց դասավորությունների նկատմամբ մտավոր սեփականության իրավունքները պաշտպանված են գործող օրենսդրության համաձայն: Դրանց կոմերցիոն նպատակներով օգտագործումը, տարածումը, պատճենումը, այլ կայքերում օգտագործելու նպատակով մոդիֆիկացիան, ինչպես նաև ցանկացած այլ եղանակներով դրանց օգտագործումն արգելվում է: Որոշ նյութեր, որոնք պարունակում են Կայքերը, պաշտպանված են նաև դրանց մատակարարների հեղինակային և հարակից իրավունքներով՝ դրանց ստեղծման երկրի օրենսդրության համաձայն:

Ապրանքներ և արժեքներ

Ապրանքների և ծառայությունների փոփոխությունները կարող են կատարվել մինչև անհատական էջերի փոփոխման վերջնաժամկետը: Արտադրողն իրավունք ունի կատարել դիզայնի, ձևի, գույնի և արտադրանքի ձևաչափի կամ ծառայության օգտագործման ոլորտում փոփոխություններ դրանց մատուցման ժամանակահատվածում՝ հաշվի առնելով «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ի շահերը և գնորդի համար դրանց ողջամտությունը: Կայքում ապրանքները և ծառայությունները կարող են ցուցադրված լինել աքսեսուարների կամ այլ լրացուցիչ պարագաների ուղեկցմամբ, որոնք հիմնական ապրանքի կամ մատուցվող ծառայության բաղկացուցիչ պարտադիր մասը չեն կազմում: Գույները կարող են որոշակիորեն տարբերվել կայքում ցուցադրվածից՝ տեխնիկական պատճառներից ելնելով: Անհատական էջերը կարող են պարունակել մոդելներ և ծառայություններ, որոնք հասանելի չեն որոշ երկրներում: Իրավական կարգավորոմները, այդ թվում նաև առկա հարկային կարգավորումները վերաբերելի են բացառապես Հայաստանի Հանրապետությանը: Վաճառքի Պայմաններ և Դրույթներ հավելվածում այլ կարգավորումների բացակայության դեպքում կիրառվում են մատակարարման օրվա արժեքները: Այլ մանրամասների համար խնդրում ենք խորհրդակցել ընկերության վաճառքի և սպասարկման բաժինների հետ:

Ապրանքային նշան

Դայմլերի բոլոր կայքերում ցուցադրված նշանները, այդ թվում՝ մոդելի անունները և ապրանքային նշանները, պատկանում են Դայմլերին մտավոր սեփականության իրավունքով, եթե այլ նշումը բացակայում է:

Արտոնագրերի իրավունքները

Դայմլերը ձգտել է հասնել ինովացիոն և տեղեկատվական ինտերնետային կայքի: Հուսով ենք, որ Դուք նույնպես եռանդով լի կլինեք այս ստեղծագործական աշխատանքի համար: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է գիտակցել, որ Դայմլերը պետք է պաշտպանի իր մտավոր սեփականությունը, ներառյալ իր արտոնագրերը, ապրանքային նշանները և հեղինակային/հարակից իրավունքները: 

Հետագա դրույթներին վերաբերող նախազգուշացումներ

Ինտերնետային էջերը, ներդրողների հետ առկա հարաբերությունների վերաբերյալ հրապարակումները, տարեկան և միջանկյալ հաշվետվությունները, տեսակետները, ներկայացված նյութերը, միջոցառումների աուդիո և վիդեո նյութերը (ուղիղ միացումով կամ ձայնագրված), ինչպես նաև սույն կայքում տեղադրված այլ նյութերն ի թիվս այլոց արտացոլում են նաև հետագա միջոցառումների նկատմամբ կառավարման ներկայիս մոտեցումները: «Գուշակել», «ենթադրել», «հավատալ», «գնահատել», «սպասել», «մտադրվել», «կարող է», «պլանավորել», «ծրագրել», «պետք է» եզրույթները և նմանատիպ արտահայտությունները ենթակա են մեկնաբանման որպես հետագա միջոցառումներին վերաբերող: Նշված դրույթները կարող են երկիմաստության առարկա դառնալ, օրինակ՝ տնտեսական անկումը Եվրոպայում կամ Հյուսիսային Ամերիկայում՝ տարադրամի փոխարժեքի փոփոխությունը, տոկոսադրույքները և հումքի գները, մրցակցային ապրանքների ներկայացումը, վաճառքի բարձրացման խրախուսումները, և օգտագործված մեքենաների վերավաճառքի գների մերժումը: Վերը նշված ռիսկերից մեկի ի հայտ գալու դեպքում (որոնցից մի քանիսը Դայմլերի վերջին «Ռիսկային ֆակտորներ» կոչվող տարեկան հաշվետվության մեջ նկարագրվում են «Ռիսկային զեկույց» վերնագրով՝ Անվտանգության և փոխարժեքի հանձնաժողովի Դայմլերի վերջին տարեկան հաշվետվության 20-F ձևաթղթում) կամ եթե նշված դրույթների հիմքում ընկած հանգամանքները վրա չեն հասնում, ապա արդյունքները կարող են էականորեն տարբերվել նշված դրույթներում ամրագրված կամ ակնկալվող արդյունքներից: Մենք չենք չենք ստանձնում հետագա միջոցառումներին վերաբերող դրույթները թարմացնելու պարտավորություն, որոնք արտացոլում են միայն դրանց ստեղծման պահին առկա հանգամանքները:

Պատասխանատվություն

Այս էջերի տեղեկատվությունն ու նկարագրերը չեն կարող դիտարկվել որպես երաշխիք՝ արտահայտված կամ ենթադրվող: Մասնավորապես, դրանք չեն պարունակում որևէ ենթադրյալ երաշխիք կապված իրավիճակի, ապրանքայնության, հատուկ նպատակով ճշգրտության կամ օրենքները և արտոնագրերը չխախտելու հետ:

Մեր ինտերնետային կայքը պարունակում է հղումներ դեպի այլ (արտաքին) կայքեր, որոնք դուրս են Դայմլերի վերահսկողությունից: Ուստի, խնդրում ենք հաշվի առնել, որ մենք պատասխանատվություն չենք կրում որևէ կցված կայքի բովանդակության համար: Ուստի, մենք չենք կարող երաշխավորել դրանցում տեղադրված տեղեկատվության արդիականությունը, ճշմարտացիությունը, լիարժեքությունն ու ամբողջակնությունը: Հաշվի առնելով վերոգրյալը, մենք տարանջատում ենք մեզ այդ կայքերի ամբողջ բովանդակությունից: Այս հայտարարությունը վերաբերում է մեր կայքում գտնվող բոլոր այլ էջեր տանող հղումներին և դրանց բովանդակությանը: