Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Հարմարավետություն վարորդի համար
CapaCity-ն և CapaCity L-ը

Հարմարավետություն վարորդի համար

Փոխ՞լ ավտոբուսը. այո: Փոխե՞լ սովորությունները. ոչ: Գործնական առավելություններ է տալիս այն, որ CapaCity-ի համար պահպանվել են Citaro-ի բաղադրիչները: Այդպես վարորդը ընդարձակ ու էրգոնոմիկ աշխատանքային վահանակը ճանաչում է արդեն Citaro-ի հիանալի դասավորված աշխատատեղից: CapaCity-ում վարորդի նստատեղը տեղադրված է բարձր դիրքում՝ ուղևորների հետ նույն տեսողական մակարդակի վրա: Դա թույլ է տալիս վարորդին տեսնել շուրջբոլորը: Բաից այդ, մշտական տեսանելիությունն ապահովում են AquaBlade® ապակեմաքրիչները, որոնց դինամիկ դիզայնը նվազեցնում է ոչ միայն երթևեկության աղմուկը, այլ նաև մաշումը: Գունավոր և հեշտ ընթեռնելի կենտրոնական էկրանին կարելի է մեկ հայացքով տեսնել ավտոբուսի վերաբերյալ բոլոր կարևոր տեղեկությունները:

Ընդարձակ և էրգոնոմիկ աշխատանքային վահանակը վարորդն արդեն ճանաչում է հայտնի Citaro-ի հիանալի դասավորված աշխատատեղից: CapaCity-ում նույնպես վարորդը տեղ է զբաղեցնում բարձրացված հարթակով նստարանին՝ ուղևորների հետ տեսողական նույն մակարդակի վրա լինելու համար: Դա թույլ է տալիս վարորդին տեսնել շուրջբոլորը: Գունավոր և հեշտ ընթեռնելի կենտրոնական էկրանին կարելի է մեկ հայացքով տեսնել ավտոբուսի վերաբերյալ բոլոր կարևոր տեղեկությունները:

Բազմաֆունկցիոնալ ղեկանիվի միջոցով հնարավոր է պարզ ու արագ ղեկավարել տարբեր ֆունկցիաները: Այն ունի լրացուցիչ միջին դիրքի հնարավորություն և ցուցիչ սարքերի վահանակի հետ միասին հիանալիորեն անհատապես կարգավորվում է: Վարորդի աշխատատեղում նախատեսված գործնական պահատեղերը ապահովում են կարգուկանոն:

Մեծ ավտոբուսի ապահով մեքենավարման համար պայման ու մարտահրավերն են հանդիսանում ավտոբուսի շրջապատող տարածքի հիանալի տեսանելիությունը՝ հատկապես հետևի բաժանմունքի հատվածում: CapaCity-ի տեսանելիությունը հեշտացվել է արդեն իսկ իր կառուցվածքի շնորհիվ՝ ընդամենը մեկ հոդավորման հաշվին: Բացի այդ, բազմաթիվ արտաքին տեսախցիկները տալիս են հետևի բաժանմունքի հատվածում պատահող յուրաքանչյուր իրադարձության պատկերը: Մանևրելը և հետընթացքը նույնպես հնարավոր են, ինչպես բոլոր մյուս մեկ հոդավորմամբ ավտոբուսների դեպքում:

Հետևի արտաքին տեսախցիկ կանգառում և փողոցային երթևեկության մեջ թեքվող հատվածի վերահսկման համար: 

Ի տարբերություն մեծ տարողությամբ ավտոբուսների այլ կոնցեպտների՝ CapaCity-ի մեծ առավելություններից է հետընթաց ուղղությամբ անսահմանափակ ճկունությամբ մանևրելու նրա հատկությունը:

Այս դեպքում նույնպես, ցածր արագությամբ առաջընթաց ուղղությամբ ընթանալիս, չորրորդ կամրջակն ակտիվ ղեկավարվում է: Չորրորդ կամրջակի խելացի ղեկավարման շնորհիվ կանգառից դուրս գալու ժամանակ հետևամասի կողաթեքումը դեպի մայթեզր նվազում է: Չորրոդ կամրջակի ղեկավարումն այս դեպքում որոշակի ուշացմամբ է արձագանքում առջևի կամրջակի անիվների պտտման անկյան վրա: Դա կարող է կանխել անվի բախումը մայթեզրի քարի, ինչպես նաև՝ հետևամասի թեքվելով բախումը մայթեզրի հետ: