Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Հարմարավետություն ուղևորների համար
CapaCity-ն և CapaCity L-ը

Հարմարավետություն ուղևորների համար

CapaCity-ով երթևեկելը ուղևորների համար կդառնա հաճելի փորձառություն: Սրահի ձևավորումն ապահովոմ է սրտաբաց և ողջունող մթնոլորտ: Մեծ համայնապատկերային պատուհանները, ինչպես նաև մուտքի հատվածի լուսավորումը, սրահը դարձնում են լուսավոր ու հաճելի: Իսկ սրահի 2.3 մետր տպավորիչ բարձրությունը ստեղծում է լրացուցիչ ընդարձակ տարածք: Սրահի արագ և լիարժեք տաքացման համար պատասխանատու են հզոր լրացուցիչ ջեռուցիչը, ինչպես նաև կողապատերին տեղադրված ջեռուցիչները: Հետ բացվող պատուհանները, օդանցքները, առաստաղի էլեկտրական լյուկը և առաստաղի օդափոխիչներն ապահովում են արդյունավետ օդափոխություն սրահում: Անհրաժեշտության դեպքում տարբերակային լրակազմում առաջարկվող մեծ ավտոբուսի համար հատուկ մտածված օդափոխության համակարգն ապահովում է սրահի ճիշտ ջերմաստիճանը: