Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Տնտեսական արդյունավետություն
CapaCity-ն և CapaCity L-ը

Տնտեսական արդյունավետություն

Ավտոբուսի շահագործման հետ կապված շատ գործոններ կան, որոնք ծախսեր են առաջացնում: Եթե անգամ չկարողանաք բոլոր ծախսերը կառավարել, կարող եք այնուամենայնիվ անել որոշ բաներ ձեր CapaCity-ն ավելի տնտեսող դարձնելու համար. Ի հայտ եկող ծախսերի մեկ երրորդից ավելին կարելի է ակտիվորեն շրջանցել: Մենք ձեզ կներկայացնենք, թե ինչում է կայանում մեր ավտոբուսների ընդհանուր տնտեսական արդյունավետության և ծառայությունների առավելությունը ներդրման, վառելիքի ծախսի, տեխսպասարկման և մնացորդային արժեքի տեսանկյունից: 

Ընդհանուր տնտեսական արդյունավետություն

Ընդհանուր տնտեսական արդյունավետություն

Չնայած թափքի երկարությանը՝ CapaCity-ն և CapaCity L-ն ունեն միայն մեկ ճկուն հոդավորում: Դրա շնորհիվ տեխսպասարկման ծախսերը փոքրանում են՝ ապահովելով միաժամանակ օրինակելի հուսալիություն: Երկուսն էլ նպաստում են ավտոբուսի ընդհանուր տնտեսական արդյունավետության բարձրացմանը:

Իմանալ ավելին
Հիանալի առանձնացված արագընթաց երթուղագծերի համար

Հիանալի առանձնացված արագընթաց երթուղագծերի համար

Քաղաքային կենտրոնները շարունակաբար զարգանում են՝ դառնալով մեգաքաղաքներ: CapaCity-ն և CapaCity L-ը հիանալի են հատուկ առանձնացված արագընթաց երթուղագծային համակարգերի համար, որոնք ապահովում են արագ ու հարմարավետ քաղաքային ուղևորափոխադրումներ:

Իմանալ ավելին
Տեխնոլոգիաներ և տեխսպասարկում

Տեխնոլոգիաներ և տեխսպասարկում

Կառուցված լինելով Citaro-ի հիմքի վրա՝ CapaCity-ն շատ հարմար է տեխսպասարկման ու նորոգման աշխատանքների համար, ինչպես նաև պահանջում է ցածր շահագործման ծախսեր:

Իմանալ ավելին
Ճկուն մանևրելու հատկություններ

Ճկուն մանևրելու հատկություններ

CapaCity լավագույն օրինակն է այն բանի, որ փոխադրամիջոցի մեծությունը և ճկուն մանևրելու հատկությունները միմյանց չեն խանգարում: Երկու մոդելներն էլ, թե՛ CapaCity-ն, թե՛ CapaCity L-ը, հեշտությամբ ենթարկվում են մանևրելու գործողություններին:

Իմանալ ավելին