Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Հիանալի առանձնացված արագընթաց երթուղագծերի համար
CapaCity-ն և CapaCity L-ը

Հիանալի առանձնացված արագընթաց երթուղագծերի համար

Գերմանիայի, Եվրոպայի և ողջ աշխարհի փողոցներում ամեն օր փոփոխություններ են տեղի ունենում: Ուղևորների աճող քանակն այսօր ամենուր է արտացոլվում հասարակական երթևեկությունում: Այդ պատճառով քաղաքային կենտրոնների պահանջը մեծ ձևաչափի ավտոբուսի նկատմամբ աճում է: CapaCity-ն և CapaCity L-ը իդեալական են այս դերն ստանձնելու համար: Նրանք ինքնուրույն կսպասարկեն քաղաքային երթևեկության ամենազբաղված երթուղիները: Նրանք լավագույնն են նաև հատուկ առանձնացված արագընթաց երթուղագծերում շահագործվելու համար: Նրանք համոզիչ են իրենց տպավորիչ փոխադրածավալով և սպասարկում են արագ ուղևորահոսքերն ու ապահովում են մանևրելու բացառիկ ճկունություն:

Ղեկային մեխանիզմը, շարժահաղորդ համակարգը և չափսերը նույնպես հետևում են ընդհանուր խելացի կոնցեպտին, որի հիմքը կազմում են հազարավոր անգամներ փորձված ու վստահելի մեծածավալ տեխնիկական համակարգերը: Կոնֆիգուրացման ժամանակ դրանք իրենց հնարավորությունների շնորհիվ թույլ են տալիս իրականացնել տարբեր ցանկություններ ու պահանջներ: CapaCity L-ը հետևաբար իդեալական կերպով համատեղում է աննախադեպ տարողունակությունը և ճկունությունը շահագործման ու երթուղիների պլանավորման տեսանկյունից: Լինի նոր առևտրի կենտրոն, բնակելի կամ արդյունաբերական տարածք. բոլորն էլ CapaCity L-ի օգնությամբ կզարգանան արագ ու նվազագույն ծախսերով: Այս մեծ ավտոբուսը զգալիորեն թեթևացնում է քաղաքի կենտրոնական մասերի ծանրաբեռնված երթևեկությունը:

CapaCity L-ի սրահն ունի տարբեր դասավորություններ: Փոխադրամիջոցն իր կանգնելու համար նախատեսված մեծ տարածքների շնորհիվ մշտապես կարող է տեղափոխել ամենամեծ քանակությամբ ուղևորներ: Առջևի բաժանմունքում, ինչպես ձախ կողմում, այնպես էլ դռների միջև, նախատեսված է հատուկ առանձնացված տարածք տարբեր նշանակության օգտագործումների համար: Այդ տարածքներն ըստ անհրաժեշտության կարող են օգտագործել կանգնած, անվասայլակներով կամ մանկասայլակներով ուղևորները:

Երկրորդ դռան ներքևում կարող է տեղադրվել էլեկտրոնային թեքահարթակ: Իսկ առաջին և երկրորդ դռների մոտ հնարավոր է տեղադրել մեխանիկական ծալվող թեքահարթակ: Վերին հատվածում եռակողմ բաժանված բռնաձողը, այսպես կոչված եռաժանին (ՊԿ*), կանգնած ուղևորներին թույլ է տալիս կանգնած վիճակում բռնվել ձախից մեծ հատուկ օգտագործման տարածքում: Դռան աստիճանահարթակի կրճատման շնորհիվ անմիջապես հոդավորման դիմաց ստեղծվել է լրացուցիչ տարածք կանգնելու համար:

* Պատվիրատուի կամընտրությամբ