Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Ճկուն մանևրելու հատկություններ
CapaCity-ն և CapaCity L-ը

Ճկուն մանևրելու հատկություններ

Չնայած իրենց պատկառելի երկարությանը՝ CapaCity-ն և CapaCity L-ն առաջարկվում են միայն մեկ հոդավորմամբ: Սրա շնորհիվ հատկապես հեշտանում է մանևրելը: Բացի այդ, նվազում են նաև անհրաժեշտ տեխսպասարկման աշխատանքների ծավալը, և մեծանում է հուսալիությունը: Արդյունքում բարձրանում է մեծածավալ ավտոբուսների ընդհանուր տնտեսական շահավետությունը:

Ունենալով 22,93 մետր շառավղով պտույտ կատարելու հնարավորություն՝ CapaCity-ն ունի միակցված ավտոբուսի գրեթե նույն հարմարավետությունը: Տպավորիչ է նաև ավելի երկար CapaCity L-ի ընդամենը 24,47 մետր պտույտի շառավիղը: Թեքման և մանևրելու այս ապշեցուցիչ ճկունությունը հնարավոր է էլեկտրահիդրավլիկ ղեկավարմամբ չորրոդ կամրջակի միջոցով: Շնորհիվ նրա անիվների անկախ կախոցի՝ այն ապահովում է ոչ միայն անասելի հարմարավետություն, այլև վստահ ընթացք: 

Ի տարբերություն մեծ տարողությամբ ավտոբուսների այլ կոնցեպտների՝ CapaCity-ի մեծ առավելություններից է հետընթաց ուղղությամբ անսահմանափակ ճկունությամբ մանևրելու նրա հատկությունը:

Այս դեպքում նույնպես, ցածր արագությամբ առաջընթաց ուղղությամբ ընթանալիս, չորրորդ կամրջակն ակտիվ ղեկավարվում է: Չորրորդ կամրջակի խելացի ղեկավարման շնորհիվ կանգառից դուրս գալու ժամանակ հետևամասի կողաթեքումը դեպի մայթեզր նվազում է: Չորրոդ կամրջակի ղեկավարումն այս դեպքում որոշակի ուշացմամբ է արձագանքում առջևի կամրջակի անիվների պտտման անկյան վրա: Դա կարող է կանխել անվի բախումը մայթեզրի քարի, ինչպես նաև՝ հետևամասի թեքվելով բախումը մայթեզրի հետ: