Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Ընդհանուր տնտեսական արդյունավետություն
CapaCity-ն և CapaCity L-ը

Ընդհանուր տնտեսական արդյունավետություն

Յուրաքանչյուր CapaCity-ն տնտեսապես արդյունավետ լուծում է ձեր ուղեպլանի համար: Նորարարական ավտոմոբիլային տեխնիկան համոզիչ է իր աշխատանքային հզորության լավարկման շնորհիվ. Շարժահաղորդ համակարգի BlueEFFICIENCY տեխնոլոգիան ապահովում է հզոր քարշուժ, ներառում է փոխանցման ամբողջական ավտոմատ մեխանիզմ, որն ապահովում է ուղևորության առաջնակարգ հարմարավետություն և ունի կատարելագործված պորտալային կամրջակ արագ ուղևորահոսքի համար: 

Euro VI շարժիչները նվազագույնի են հասցնում ոչ միայն վնասակար նյութերի արտանետումները, այլ նաև վառելիքի ծախսը և դրանով պայմանավորված՝ նաև մշտական շահագործման ծախսերի զգալի մասը: Այդ ամենին նպաստում է նաև ռեկուպերացիոն մոդուլը: Այն էլեկտրասարքավորումների համար ապահովում է հոսանք պահուստավորված հոսանքի հաշվին, որն առանց որևէ ծախսի արտադրվում է պարտադրված պարապ ընթացքի ժամանակ: Դա նվազեցնում է շարժիչի ծանրաբեռնումը և զգալիորեն կրճատում է վառելիքի ծախսը:

CapaCity-ին առաջին իսկ օրվանից արժեքավոր ներդրում է իր որակի և երկարակեցության շնորհիվ: Մեր OMNIplus Service-ի տեխսպասարկման պայմանագրերի շնորհիվ ձեր չվացուցակին համապատասխան կկատարեք նաև ձեր հաշվապահությունը: Կանոնավոր իրականացվող տեխսպասարկումը մշտապես երաշխավորում է ծախսերի թափանցիկություն և տալիս է մնացորդային արժեքի հաշվարկման հնարավորություն:

Միջին ցուցանիշներով հաշվարկի օրինակ գերմանական շուկայից: Շահագործման և պահպանման ընդհանուր ծասխերի ծախսային բաժինները CapaCity L Euro VI-ի օրինակով: Պայմաններ. շահագործում՝ 10 տարի, վազք՝ 60.000 կմ, շուկա՝ Գերմանիա: Տվյալները հաշվարկվել են 2015թ. հունիսի դրությամբ:

Օգտվեք CapaCity-ի ոչ միայն տեխնիկական առավելություններից: Ֆինանսավորման գրավիչ առաջարկների շնորհիվ և ձեր անհատական շահագործմանը համապատասխան հաշվարկած ապահովագրավճարներով ապահովագրական լուծումները ձեզ համար կապահովեն տնտեսելու առավելություն:

Mercedes-Benz-ի ավտոբուսները գործնականում կարելի է տեսնել Եվրոպայի գրեթե բոլոր փողոցներում: Սա բավարար հիմք է մեզ համար, որպեսզի ունենանք տեխսպասարկման ամենախիտ ցանցը՝ նախատեսված հատուկ ավտոբուսների համար: Աամենավատ իրավիճակներում անգամ մեր տեխսպասարկումը երաշխավորում է արագահաս օգնություն և կարճատև պարապուրդ: Իհարկե ծառայությունն առաջարկվում է շուրջօրյա շնորհիվ մեր 24h SERVICE տեխսպասարկման ծառայության:

Մեր ծառայությունների շրջանակն ամբողջացնելու համար սիրով ձեզ ենք առաջարկում լրացուցիչ OMNIplus Eco դասընթացները: Մեր փորձը ցույց է տալիս, որ այդպես հնարավոր է բավարարել երկու պահանջներն էլ միաժամանակ՝ վառելիքի խնայողություն և չվացուցակի պահպանում: Ավտոբուսների տվյալների կենտրոնի հետ միասին ավտոպարկի շահագործման արդյունավետությունը շարունակաբար կբարձրանա: Ընդ որում, ձեր ավտոբուսի շահագործման ավարտին նույնպես մենք ձեզ մենակ չենք թողնի. BusStore-ը ձեր ցանկությամբ կերաշխավորի մնացորդային արժեքը և հետ կգնի ձեր տրանսպորտը շահագործման որոշակի ժամկետի ավարտին: