Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Անվտանգություն վթարի ժամանակ
CapaCity-ն և CapaCity L-ը

Անվտանգություն վթարի ժամանակ

Ավտոբուսը պատկանում է ամենաանվտանգ ավտոմոբիլային տեսակներին՝ նաև քաղաքային երթևեկության մեջ: Սակայն վթարները բացառել, բնականաբար, հնարավոր չէ: 

Mercedes-Benz-ը մտածել է այն մասին, որ վթարների հետևանքները հնարավորինս մեղմ լինեն: Այդպես օրինակ՝ CapaCity-ի կողապատերի ուժեղացումը կարևոր գործոն է նրա բարձր պասիվ անվտանգության համար:

Բաից այդ, CapaCity-ի ներսում նախատեսված են միջնապատեր, բռնաձողեր և նստարանների հատուկ դասավորություն, որոնք հարվածի կամ շրջման ժամանակ կլանում են էներգիան: Կարևոր պաշտպապնություն ուղևորների համար:

Հիմնակմախքի հիմքը կազմում է ամբողջական կանգնակներով ամրացման տեխնոլոգիան: Այն էլ ավելի ամուր է կառուցված և ավելի լավ է պաշտպանում է ուղևորներին կողային հարվածի ժամանակ:

Հիմնակմախքի կառուցման համար հաշվի են առնվել նաև 2017թ.-ից ուժի մեջ մտած ECE-R 66/02 հրահանգի ցուցումները: Հրահանգը սրահի համար սահմանում է շրջվելու դեպքում կենդանի մնալու մինչ օրս գոյություն ունեցող ամենամեծ հավանականությունը:

Անվտանգ ավտոմեքենաների կառուցումը Mercedes-Benz-ի ամբողջական անվտանգության կոնցեպցիայի գերագույն նպատակն է: Դա ներառում է նաև այն միջոցառումները, որոնք օգնում են նվազեցնել վթարի հետևանքները: Այդ պատճառով մեր աշխատանքի կարևոր մասն է կազմում փրկարարական ծառայությունների մասին նպատակուղղված իրազեկումը: Քանի որ մեր ավտոբուսների և դրանց անվտանգության համակարգերի մանրամասն իմացությունը փրկարարական ծառայություններին կօգնի ավելի արագ հասնել տուժած մարդկանց: Եվ փրկել կյանքերը:

Անվտանգության բոլոր միջոցառումները ձեռնարկելուց հետո այնուամենայնիվ վթար պատահելու դեպքում կարևոր է առաջին օգնություն ցուցաբերել բոլոր նրանց, ովքեր հնարավոր է վնասվածք ստացած լինեն:

Քանի որ վթարի ժամանակ կարող է վնասվածք ստանալ նաև վարորդը և ի վիճակի չլինել օգնություն ցուցաբերել իր ուղևորներին, այսպիսի դեպքի համար ավտոբուսում նախատեսված են դեղարկղ և կրակմարիչ, որոնք յուրաքանչյուրի համար հասանելի տեղում են և նշված են տեսանելի ցուցանակներով: Դեղարկղը գտնվում է մուտքին մոտ հատվածում՝ վարորդի մոտ: Այդ պատճառով թե՛ վարորդը, թե՛ ուղևորները վթարի դեպքում կարող են հնարավորինս արագ օգնել վիրավորներին ու հոգ տանել նրանց մասին: