Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Վտանգի դեպքում
CapaCity-ն և CapaCity L-ը

Վտանգի դեպքում

Վթարից առաջ վարորդը պետք է արագ արձագանքի, որպեսզի կանխի վթարը: Այս դեպքում անվտանգությունը մեծացնում են CapaCity-ի ճանապարհի հետ հիանալի կցորդում ունեցող ընթացային մասը և հանգիստ ղեկավարումը: Այս ամենն ապահովում են առջևի և հաջորդող կամրջակի անիվների անկախ կախոցները:

Վարորդի նոր պաշտպանիչ դուռը կարող է պաշտպանել վարորդին անսպասելի հարձակումներից: Կախված օգտագործման նպատակից և պաշտպանության մակարդակից՝ առաջարկվում են չորս տեսակի մոդուլային մոդիֆիկացիաներ:

Citaro G, Միակցման անկյան պաշտպանության ձմեռային փորձարկում, 2014թ. Ռովանիեմի 

Եթե ավտոբուսը ցուցաբերում է անկայուն ընթացք, օրինակ սահող ճանապարհի վրա, հոդավորման մեղմիչը արագ և ըստ անհրաժեշտության կարգավորվում է: Այդպես միակցված ավտոբուսը ֆիզիկական հնարավորությունների սահմաններում շատ արագ կայունանում է, և հնարավոր է լինում խուսափել կցորդված հատվածի ճոճումից կամ նույնիսկ ծալովի դանակի նման վախ ներշնչող ոլորումից: Միակցման անկյունը և երկայնակի կայունությունը կարգավորող նոր ATC համակարգն այս կերպ կարգավորում է ավտոբուսի կայունությունն իր յուրահատուկ ձևով՝ նմանվելով Կայունության էլեկտրոնային կարգավորման համակարգին (ESP®):

Որպես բախումից պաշտպանող լրացուցիչ առանձնահատկություն թափքի առջևի մասում ներկառուցվել է բախման պաշտպանիչ տարր: Հարվածի դեպքում այս տարրն իր ուժեղացված և շրջանակային կառուցվածքի օգնությամբ հարվածի ուժերը ուղղում է անմիջապես դեպի թափքի ստորին հատված: Դրա շնորհիվ մեծանում է վարորդի և նրա ոտքերի հատվածի պաշտպանությունը: Տարուբերվող հարմարանքով հարվածի փորձարկման համար UNECE-R 29-ով նախատեսվող բոլոր չափանիշները բավարաված են:

Հետևի արտաքին տեսախցիկ կանգառում և փողոցային երթևեկության մեջ թեքվող հատվածի վերահսկման համար:

Մեծ ավտոբուսի ապահով մեքենավարման համար պայման ու մարտահրավերն են հանդիսանում ավտոբուսի շրջապատող տարածքի հիանալի տեսանելիությունը՝ հատկապես հետևի բաժանմունքի հատվածում: CapaCity-ի տեսանելիությունը հեշտացվել է արդեն իսկ իր կառուցվածքի շնորհիվ՝ ընդամենը մեկ հոդավորման հաշվին: Բացի այդ, բազմաթիվ արտաքին տեսախցիկները տալիս են հետևի բաժանմունքի հատվածում պատահող յուրաքանչյուր իրադարձության պատկերը: Մանևրելը և հետընթացքը նույնպես հնարավոր են, ինչպես բոլոր մյուս մեկ հոդավորմամբ ավտոբուսների դեպքում: