Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Ընթացքային անվտանգություն
CapaCity-ն և CapaCity L-ը

Ընթացքային անվտանգություն

Հենց քաղաքային երթևեկության ժամանակ է, որ վտանգը երբեմն կանխատեսելի չէ: Այդ պատճառով էլ ավելի կարևոր է դառնում վթարը կանխելու համար անվտանգության միջոցառումների ձեռնարկումը: Mercedes-Benz-ը CapaCity քաղաքային ավտոբուսը համալրել է անվտանգության մի շարք առանձնահատկություններով, որոնք օգնում են հաղթահարել ընթացքի ժամանակ առաջացող կրիտիկական իրավիճակները:

CapaCity-ն և CapaCity L-ն ունեն վարորդի օժանդակման բազմաթիվ համակարգեր: Անիվների տեղապտույտը կանխող համակարգը (ASR) կանխում է քարշակ անիվների տեղապտույտը: Արգելակման էլեկտրոպնևմատիկ համակարգը (EBS) զգալիորեն կրճատում է արգելակման ճանապարհը, քանի որ ավելի արագ և ավելի ճշգրիտ է գործադրում համապատասխան ուժ արգելակների վրա: Կանխատեսվող արգելակման և մանևրելու համար պատասխանատու են Կողային պաշտպանության և կանխարգելիչ արգելակմանն օժանդակող համակարգերը: