Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Ծախսարդյունավետություն
Conecto Euro V

Ծախսարդյունավետություն

Հիմնական առավելությունը, որն առաջարկում է Conecto ավտոբուսը, դա ծախսերի արդյունավետությունն է։ Ավտոբուսի ինքնածախսածածկումը կարելի է նկատել արդեն գնման փուլում գին-որակ հիանալի հարաբերակցության շնորհիվ։ Conecto-ն առաջարկվում է երկու տարբերակով՝ 12 մետրանոց մանևրական առանձին, կամ 18 մետրանոց միակցված ավտոբուս շատ մեծ ուղևորների փոխադրունակությամբ, որը հնարավորություն է տալիս Ձեզ արագ արձագանքել փոփոխվող պահանջներին և երթևեկության պայմաններին։ Շահագործման ցածր ծախսերը դրական ազդեցություն կունենան Ձեզ բիզնեսի վրա։

Conecto-ի շահագործման ցածր ծախսերի շնորհիվ Դուք դրական ազդեցություն կզգաք Ձեր բիզնեսի վրա։ Տեխսպասարկման մեծ միջակայքերի, ինչպես նաև փոխանցումատուփի հեշտ հասանելիության շնորհիվ, որն ավելի հարմար է սպասարկող մասնագետների համար, նվազում են ծախսերը և կրճատվում՝ պարապուրդի ժամանակը։ Այլ տնտեսական առավելությունների թվիին են պատկանում ինչպես մեծ հետվաճառքային սպասարկման ցանցը, օրիգինալ պահեստամասերի հասանելիությունը, այնպես էլ ավտոմեքենայի շահագործման երկար կյանքը, որը Mercedes-Benz-ի բոլոր ավտոբուսների խորհրդանշական առանձնահատկությունն է։

Հետևություն՝ Conecto-ն օգնում է Ձեզ գումար խնայել ավտոբուսի շահագործման ողջ կյանքի ընթացքում։

Conecto-ի կառուցվածքում օգտագործվում են Mercedes-Benz-ի սերիական արտադրանքի հուսալի դետալները։ Դետալներից շատերը վերցված են քաղաքային ավտոբուսների հաջողված շարքերի մոդուլային համակարգերից։

Ավտոբուսի թափքը ամուր շրջանակային կառուցվածք ունի՝ համաձայն ECE R 66 չափանիշների, որը բարձր ամրություն է ապահովում կողաշրջման դեպքում։

210 կՎ (286 ձ/ուժ) 6-գլանային շարժիչը 12 մետրանոց ավտոբուսի ուժային ագրեգատն է, իսկ 220 կՎ (299 ձ/ուժ) շարժիչն օգտագործվում է միակցված ավտոբուսի մեջ։

Mercedes‑Benz-ի BlueTec® դիզելային տեխնոլոգիայի շնորհիվ կարելի է ոչ միայն նվազեցնել վառելիքի ծախսը, այլ դրա շնորհիվ ավելի քիչ վնասակար նյութեր են արտադրվում։

Դինամիկ FPS ծրագիրը նվազագույնի է հասցնում խափանմանը հակված էլեկտրական բաղադրիչների օգտագործումը, որպես այդպիսին, առկա է անհրաժեշտ հաղորդալարերի, միակցիչների և ռելեների սահմանափակ քանակ։

Հետևաբար համակարգը նվազեցնում է խափանումների հնարավորությունը, ինչը բարձրացնում է վստահելիությունը։