Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Հարմարավետություն
Conecto

Հարմարավետություն

Լինի 12 մետր երկարությամբ մեկ բաժանմունքով ավտոբուս, թե 18 մետր երկարությամբ միակցված ավտոբուս՝ Conecto-ն իր հարմարավետ, բայց և ճկուն փոփոխվող կահավորման հետ միասին առաջարկում է նաև լուսավոր ու ընդարձակ ուղևորասրահ։ 12 մետր երկարությամբ ավտոբուսն ունի 101 ուղևորի փոխադրածավալ, իսկ դիզելային շարժիչով միակցված ավտոբուսն առաջարկում է տեղ 150 ուղևորի համար։

Հատակի իջեցման նպատակուղղված մշակված տեխնոլոգիայի շնորհիվ չորս դռնանի միակցված ավտոբուսը հատկապես հարմար է ուղևորների և նրանց ելումուտի համար, ինչպես նաև ապահովում է ուղևորների արագ հոսք։ Մուտքի շեմը կանգառների մակարդակին հավասարեցնելու ֆունկցիայի շնորհիվ ավտոբուս բարձրանալը զգալիորեն հեշտանում է։ Հատկություն, որը հատկապես օգնում է սահմանփակ շարժունակությամբ ուղևորներին։ Վարորդի աշխատատեղի ու ուղևորասրահի հաճելի կլիմայի համար պատասխանատու է տարբերակային համալրման կազմում առաջարկվող հզոր օդորակման համակարգը։