Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Հարմարավետություն վարորդի համար
Conecto

Հարմարավետություն վարորդի համար

Ուղևորների համար չկա առավել կարևոր պաշտպանություն, քան վարորդի ուշադրության կենտրոնացումը։ Վարորդի հոգնածությունը թեթևացնելու և նրան թարմացնելու համար նախատեսված է էրգոնոմիկ և հարմարավետ դասավորությամբ աշխատատեղ. լծակներն ու ցուցիչները տեսանելի տեղում են, հեշտ ընթեռնելի են և տեղադրված են անմիջապես վարորդի ձեռքի տակ։ Բավարար պահատեղերը, ինչպես նաև առանձին օդափոխությունն ու ըստ ցանկության տեղադրվող օդորակման համակարգն* օգնում են վարորդին լավ զգալ իր աշխատատեղում։ Այս ամենի հետ ընդարձակ ոտքերի հատվածը ավելի մեծ ազատություն է տալիս ոտքերին և 60մմ-ով բարձրացնում է նստատեղը՝ թուլացնելով լարվածությունը։

* Ձեր ավտոբուսի օդորակման համակարգը, ինչպես նաև սառնարանը, լիցքավորված են R-134a տեսակի սառեցնող նյութով և պարունակում են ֆտորացված ջերմոցային գազ։ Օգտագործված սառեցնող նյութի մանրամասն տվյալներով պիտակները գտնվում են համապատասխան սարքերի վրա։ Այս հարցերի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք ծանոթանալ ձեր ավտոբուսի շահագործման ձեռնարկին։ Ավելի ճշգրիտ տվյալներին կարող եք ծանոթանալ տեխնիկական տվյալների տեղեկատվական բրոշյուրներում։