Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Հարմարավետություն ուղևորների համար
Conecto

Հարմարավետություն ուղևորների համար

Մեկ բաժանմունքով և միակցված Conecto ավտոբուսներով ձեր ուղևորներին առաջարկում եք առանց աստիճանի մուտք և միջանցիկ ցածր հատակ, ինչը համապատասխանում է քաղաքային ավտոբուսների ժամանակակից հարմարավետությանն ու ամբողջ շարքի համար նախատեսված եվրոպական չափանիշներին, ինչպես նաև ապահովում է արագ ուղևորահոսք։

Conecto-ն ներկայանում է որպես առավելագույնս տնտեսող և այդուհանդերձ բարձր արդյունավետությամբ երթուղային ավտոբուս։ Մեկ բաժանմունքով մոդելի մեկ դռնանի և միակցված մոդելի երեք դռնանի տարբերակներով Conecto-ն կանգառներում կարծես հրավիրում է ուղևորներին. 12 մետր երկարությամբ Conecto-ն կարող է փոխադրել մինչև 101, իսկ Conecto NGT-ն՝ 99 ուղևոր։ 18 մետր երկարությամբ Conecto G-ն առաջարկում է տեղ նույնիսկ 150 ուղևորի համար, Conecto G NGT-ն ունի տարածք 158 ուղևորի համար։

Ձեր ուղևորներին հաճելի զգացողություն կպարգևի ավտոբուսի հարմարավետ կահավորված սրահը։ Կանգնած երթևեկելու տարածքներ առանց խանգարող հարթակների, հարմարավետ նստարաններ, հուսալի և ճկուն բռնաձողեր, ինչպես նաև ուղևորների ու տեղեկատվության ցուցադրման ժամանակակից տեխնոլոգիաներով ցուցիչներ. այս բոլորը հաճելի են դարձնում նոր սերնդի Mercedes-Benz Conecto ավտոբուսներով երթևեկելը։ Դիմացկուն նստարանները հնարավոր է ընտրել տարբեր դասավորությամբ։ Իհարկե, առաջարկվում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված տարածք, ինչպես պահանջվում է համապատասխան ԵՄ կանոնակարգով։