Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Ընդհանուր տնտեսական արդյունավետություն
Conecto

Ընդհանուր տնտեսական արդյունավետություն

Կան ավտոբուսի շահագործման հետ կապված շատ գործոններ, որոնք ծախսեր են առաջացնում։ Եթե անգամ չկարողանաք բոլոր ծախսերը կառավարել, կարող եք այնուամենայնիվ ձեռնարկել որոշ բաներ՝ ձեր Conecto-ն ավելի տնտեսող դարձնելու համար. Ի հայտ եկող ծախսերի մեկ երրորդից ավելին կարելի է ակտիվորեն շրջանցել։ Մենք ձեզ կներկայացնենք, թե ինչում է կայանում մեր ավտոբուսների ընդհանուր տնտեսական արդյունավետության և ծառայությունների առավելությունը ներդրման, վառելիքի ծախսի, տեխսպասարկման և մնացորդային արժեքի տեսանկյունից։

Conecto-ն իսկական Mercedes-Benz է և ապահովում է հիանալի տնտեսական արդյունավետություն ողջամիտ ներդրումային ծախսերի, վառելիքի ցածր ծախսով BlueEFFICIENCY հզոր շարժիչների և տեխսպասարկման երկարատև ընդմիջումների շնորհիվ։ Դրան ավելանում է նաև պահեստամասերի առկայությունը շուկայում և դրանց շուկային համապատասխան գները։ Միմյանց ճշգրիտ համապատասխանեցված շարժահաղորդ համակարգը և տարբերակային համալրման կազմում առաջարկվող ռեկուպերացիոն մոդուլն ապահովում են ամենօրյա արդյունավետ երթևեկություն։ Գազի շարժահաղորդ համակարգով աշխատող Conecto NGT-ն հատկապես անվնաս է շրջակա միջավայրի համար, քանի որ վնասակար նյութերի արտանետումները ցածր մակարդակի վրա են, իսկ ավտոբուսի աշխատանք ային աղմուկը նվազագույնն է։

Conecto-ն առաջարկվում է միանգամից երկու երկարությամբ (մեկ բաժանմունքով տարբերակ և միակցված տարբերակ)։ 18 մետր երկարությամբ Conecto G-ն լավագույնս հարմարեցված է առանձին արագընթաց երթուղային (BRT) համակարգերի համար։ Այսպես այն ներկայացնում է խիստ բարձր արդյունավետությամբ լուծում մեծ ուղևորահոսքերով երթուղիների համար շնրոհիվ իր տարողունակության, հուսալիության և այլ առավելությունների։

Լինելով առանձին նախագծված՝ 12.13 մետր երկարությամբ և 2.55 մետր լայնությամբ Conecto-ն հիմնվում է մեծ չափերով ավտոմեքենաների գործնականում ապացուցված բաղադրիչների վրա։ Mercedes-Benz Citaro քաղաքային ավտոբուսների ընտանիքի հիմնակմախքը հիմք է հանդիսացել բազմաթիվ կառուցվածքային խմբերի համար, այդ թվում՝ շարժահաղորդ համակարգի ամուր, ցածր հատակի պորտալային կամրջակը, առջևի կամրջակը անիվների անկախ կախոցով և արդյունավետ դիզելային շարժիչները։

BlueEFFICIENCY հզոր շարժիչը BlueTEC® 6-ի հետ մասին տպավորում է ոչ միայն իր անսովոր տնտեսելու հատկությամբ, այլ նաև արտանետվող վնասակար նյութերի կրճատմամբ։ Չնայած Euro VI ստանդարտի բարձր պահանջներին՝ Mercedes-Benz-ին հաջողվել է կրճատել վառելիքի, շարժիչի յուղի և AdBlue® հավելանյութի ծախսը։