Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Անվտանգ ընթացք
Conecto

Անվտանգ ընթացք

Անիվների տեղապտույտը կանխող համակարգը (ASR)* կանխում է քարշակ անիվների տեղապտույտը։ Անվտանգության հարցերում լրացուցիչ օգնություն է առաջարկում նաև Արգելակման էլեկտրոպնևմատիկ համակարգը (EBS)։ Համակարգն զգալիորեն կրճատում է արգելակման ճանապարհը, քանի որ ավելի արագ և ավելի ճշգրիտ է գործադրում համապատասխան ուժն արգելակների վրա։ Քաղաքային երթևեկության մեջ կանխատեսվող արգելակման և մանևրելու համար պատասխանատու են նաև Կողային պաշտպանության* և կանխարգելիչ արգելակմանն օժանդակող* համակարգերը։

Կայունության էլեկտրոնային կարգավորման համակարգը (ESP®) ընթացքային անվտանգության և ընթացքային կայունության բարձրացմանն օժանդակող ակտիվ համակարգ է։ Կտրուկ ոլորաններին կամ շրջանցելիս մանյովր կատարելու ժամանակ այն էականորեն նպաստում է սահքի կամ տեղապտտման կրճատմանը։ Ընթացքային կրիտիկական իրավիճակներում, օրինակ երբ ավտոբուսը ոլորանի վրա մոտենում է ճանապարհի սահմանային եզրին, համակարգը նպատակաուղղված կերպով կարգավորում է յուրաքանչյուր առանձին անվի վրա գործադրվող արգելակիչ ուժը։ Միաժամանակ նվազեցնում է շարժիչի հզորությունը։ Այդպես, արգելակիչ ջանքերի նուրբ կարգավորման շնորհիվ, ֆիզիկական հնարավորությունների սահմաններում, հնարավոր է լինում կանխել ավտոբուսի հավանական «շրջումը»։

ESP® համակարգը վերահսկում է նաև ավտոբուսների լայնակի արագացումը։ Եթե ավտոբուսը երկար ոլորանային ճանապարհով, օրինակ ավտոմայրուղու ելքատեղերով անցնելու կամ շարքուղին արագ փոխելու արդյունքում հայտնվում է վտանգավոր ընթացքային վիճակում, ավտոբուսի արագությունն ավտոմատ կրճատվում է այնքան, մինչև վերականգնվի ընթացքի կայունությունը։ Ի տարբերություն մարդատար ավտոմեքենայում ներդրված համակարգի, ESP®-ն ավտոբուսի համար առաջարկում է ավտոբուսի կիրառությանը համապատասխանեցված ֆունկցիաներ։

ASR-ը քարշակ անիվների տեղապտույտը կանխում է երկու ձևով։ Առաջինը՝ ASR-ը նվազեցնում է անվի տեղապտույտը՝ գործադրելով համապատասխան չափով արգելակիչ ուժ։ Երկրորդը՝ «արագացման էլեկտրոնային ոտնակի» միջոցով կարգավորում է շարժիչի պտտող մոմենտը։ Կրիտիկական իրավիճակներում նույնիսկ լրիվ արագացման դեպքում շարժիչը հաղորդում է այնքան հզորություն, որքան կարող են տանել քարշակ անիվները, ինչը մեծ առավելություն է թափառքի անվտանգության և ընթացքային կայունության համար։

Թափառքի ժամանակ վերահսկվում են քարշակ անիվների վրա գործադրվող պտտող մոմենտներն ու անիվների պտույտները։ Ընդ որում, պտտող մոմենտի բաշխումը վերահսկվում է այնպես, որ տեղապտույտ չառաջանա։ Այդպես երաշխավորվում է մշտական ուժային հոսք։

ASR-ն օգնում է վարորդին արագացման ժամանակ նվազեցնել քարշակ անիվների տեղապտույտը և այդպիսով՝ ավտոմոբիլի պոչամասի (հետնաքարշակ անիվների) կողաթեքման վտանգը։ Հենց հզոր պտտող մոմենտ ունեցող շարժիչների դեպքում ASR համակարգն այս կերպ ապահովում է ավելի մեծ հարմարավետություն և բարձր անվտանգություն թափառքի ժամանակ՝ հատկապես տարբեր հարթության ճանապարհային մակերեսների դեպքում։

Ինչպես է աշխատում ABS համակարգը. անիվների վրա տեղադրված են սենսորներ, որոնք ճանաչում են անվի պտույտների համապատասխան հաճախականությունը և հաղորդում են այն կենտրոնական կառավարող սարքին։ Երբ արգելակման ժամանակ անիվների բլոկավորումը հասնում է զգայուն կետի, փոփոխական ճնշման գործադրմամբ անիվը պահվում է հենց այդ սահմանային կետում։ Ընդ որում, ընդամենը մեկ վայրկյանի ընթացքում արգելակիչ ճնշումը կարող է մի քանի անգամ մեծացվել կամ քչացվել։

Արգելակման ժամանակ շարունակաբար հայտնաբերվում են անիվների վրա գործող բոլոր ուժերը և կողաթեքումը։ Անիվների վրա գործադրվող արգելակիչ ուժերը բաշխվում են այնպես, որ ոչ մի անիվ չբլոկավորվի, և ավտոբուսի կառավարելիությունը մշտապես պահպանվի։

1970թ. դեկտեմբերին Mercedes-Benz-ը ներկայացրեց աշխարհում առաջին էլեկտրոնային ABS-ը, որը հեղափոխություն էր ընթացքային ու երթևեկության անվտանգության համար։ Էլեկտրոնային արգելակման նպատակուղղված միջամտությունների շնորհիվ անիվների բլոկավորումը երկարատև չի լինում։ Կառավարման կայունությունը կորցնելու վտանգն այսպես նվազեցվում է, և ավտոբուսն անգամ ամբողջական արգելակման ժամանակ կարող է թեքվել ցանկացած ուղղությամբ։ ABS տեխնոլոգիան կազմում է հետագա կատարելագործված անվտանգության էլեկտրոնային համակարգերի հիմքը, որոնցից են Կայունության էլեկտրոնային կարգավորման համակարգը (ESP®) կամ արգելակմանն օժանդակող համակարգերը (BAS)։

 

Կանխարգելիչ արգելակմանն օժանդակող համակարգով Mercedes-Benz-ն առաջարկում է արգելակմանն օժանդակող աշխարհում առաջին ակտիվ համակարգը քաղաքային երթուղային ավտոբուսների համար։ Նոր օժանդակող համակարգը զգուշացնում է տեղաշարժվող հետիոտների, ինչպես նաև անշարժ կամ շարժվող օբյեկտների հետ հնարավոր բախման մասին և բախման մեծ վտանգ լինելու դեպքում ավտոմատ մանևրում է արգելակման միջոցով՝ կիրառելով մասնակի արգելակում։ Նախազգուշական միջոցառումը և արգելակիչ միջամտությունը ճշգրիտ կերպով կարգավորված են քաղաքային երթևեկության համար։ Հետիոտնի կամ որևէ շարժվող կամ անշարժ օբյեկտի հետ բախման վտանգի առկայության դեպքում Կանխարգելիչ արգելակմանն օժանդակող համակարգը նախազգուշացնում է վարորդին՝ տալով ինչպես տեսողական ազդանշան կենտրոնական էկրանին վառվող ավտոմեքենայի նշանով կարմիր եռանկյունու միջոցով, այնպես էլ ձայնային ազդանաններով և միաժամանակ կիրառում է մասնակի արգելակիչ ուժ։ Արգելակիչ ուժը գործադրվում է այնքան ժամանակ, մինչև վարորդն ինքը միջամտի, կամ ավտոբուսը կանգ առնի։ Կանխարգելիչ արգելակմանն օժանդակող համակարգի հիմքում նոր սերնդի ռադարային տեխնոլոգիան է. ռադարային համակարգն անընդհատ ուսումնասիրում է ավտոբուսի դիմացի ճանապարհի մինչև 250մ շառավղով տարածքը և հուսալիորեն աշխատում է նաև գիշերն ու եղանակային վատ պայմաններում։

Թեքվելիս պաշտպանություն ապահովող Կողային պաշտպանության համակարգը զգալիորեն մեծացնում է երթևեկության անպաշտպան մասնակիցների անվտանգությունը հենց քաղաքներում, քանի որ օգնում է վարորդին ճիշտ ժամանակին զգալ թեքվելիս առաջացող կրիտիկական իրավիճակները։ Համակարգն աշխատում է տարբեր փուլերով. առաջի փուլում այն վարորդին տեղեկացնում է, երկրորդ փուլում լրացուցիչ նախազգուշացնում է։ Եթե կողային վերահսկվող տարածքում որևէ շարժվող օբյեկտ է հայտնաբերվում, A0-ի սյունակի եռանկյունու տեսքով LED լամպը վառվում է դեղին լույսով։ Այն ինտուիտիվ կերպով ուշադրությունը հրավիրում է ավտոբուսի կողքին տեղի ունեցող իրավիճակին։ Կենտրոնական էկրանին լրացուցիչ հայտնվում է նախազգուշացնող ցուցում։ Եթե վարորդը կատարում է կամ շարունակում է բախում առաջացնող գործողությունը, համակարգը տալիս է ևս մեկ լրացուցիչ նախազգուշացում. LED լամպն ուժեղ թարթում է կարմիր գույնով և դրանից հետո շարունակում է վառ մնալ՝ առանց թարթելու։ Դրանից բացի ևս մեկ նախազգուշացում է լինում վարորդի նստարանի վիբրացիայի միջոցով։ Կողային պաշտպանության համակարգը նախազգուշացնում է նաև ավտոբուսի թեքման կորում գտնվող անշարժ խորչընդոտների մասին և կարող է լրացուցիչ ստանձնել շարքուղու փոփոխման օգնականի առաջադրանքը։ Այդ դեպքում համակարգն աշխատում է նախազգուշացման միևնույն սխեմայով։

 

*Տարբերակային համալրում
**Առաջարկվում է որպես տարբերակային համալրում մեկ բաժանմունքով ավտոբուսի համար