Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Տարբերակներ
Conecto

Տարբերակներ

Կախված ձեր անհատական օգտագործման նպատակից՝ նոր սերնդի Conecto-ի դեպքում ձեզ են առաջարկվում երկու մոդելային տարբերակներ երկու տարբեր շարժիչներով։ Ցածր հատակով և երեք երկփեղկ դռներով Conecto-ն առաջարկվում է տնտեսող ու արդյունավետ դիզելային շարժիչով։ Բոլորովին նոր NGT տարբերակն առաջարկվում է բնական գազով աշխատող շարժիչով։ 18 մետր երկարությամբ միակցված Conecto G և Conecto G NGT մոդելներն ունեն չորս երկփեղկ դուռ՝ ապահովելով ուղևորների արագ ելումուտը։

Որ մոդելն էլ որ ընտրեք, Conecto-ի հետ ձեր ուղևորությունը կլինի տնտեսող և անվտանգ. արագ արձագանքող սպավառակային արգելակները և արգելակային հակաբլոկավորման համակարգը (ABS) առաջարկվում են ստանդարտ համալրման կազմում։ Conecto-ն փորձարկման հարթակներում և իրական պայմաններում կատարված ընթացքային փորձարկումներում ապացուցել է իր հուսալիությունն ու օգտագործման կարողությունը և կարող է դառնալ ձեր առօրյայի գործընկերը։