Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Հարմարավետություն
Intouro

Հարմարավետություն

Intouro-ն վարորդին առաջարկում է էրգոնոմիկ աշխատավայր ջոյստիկ-փոխարկիչով։ Բոլոր փոխարկիչները և գործիքները տեղադրված են լավ տեսանելի և առանց նստարանի կարգավորումների փոփոխության հասանելի  տեղերում։ Բոլոր կարևոր տվյալների ցուցադրման գործառույթները միավորված են գունավոր դիսփլեյի մեջ, որը լավ ընթեռնելի է և տեղադրված է վարորդի տեսադաշտում գտնվող գործիքային վահանակի մեջ։ Անմիջապես դրա կողքին են գտնվում վառելիքի և հովացման հեղուկի ջերմաստիճանի առանձին ցուցիչները։

Վարորդի խցիկն արդեն նախատեսված է թվային համակարգի և երթուղու նպատակակետերի ցուցիչի կառավարման բլոկի տեղադրման համար։ Տարբեր կարգավորումներով ղեկային համակարգը օժտված է բացառիկ սահունությամբ և հեշտացնում է վարորդի աշխատանքը։ Հարմարավետությունն ու առավելագույն էրգոնոմիկան նպաստում են հանգիստ նստելուն և լավ կենտրոնացմանը, ինչն էապես նպաստում է վարման ավելի բարձր անվտանգության վրա։

Ուղևորները Intouro-ի ընդարձակ սրահ են մտնում առջևի և միջնամասի՝ դեպի դուրս պտտվող միափեղկ դռներով։ Լավ հասանելիության և ավտոմեքենայի մակարդակի էլեկտրոնային կարգավորման (ENR) շնորհիվ դա հատկապես հարմարավետ է։ Ըստ ընտրության, Ձեզ կարող է առաջարկվել նաև միջնամասում դեպի դուրս բացվող երկփեղկ դուռ, այնպես որ հարմարավետ բարձրանալ և իջնելը հնարավոր լինի նաև անվասայլակով կամ մանկասայլակով։ Երկփեղկ դռան հետ որպես հավելյալ համալրում առաջարկվում է նաև սայլակի ամբարձիչ։

Նստարանների դեպքում Դուք ընտրություն ունեք. Մաշվածության հանդեպ դիմացկուն ամբողջովին փափուկ պաստառապատ՝ Inter Star Eco (ISE) նստելատեղերը կբավարարեն կանոնավոր երթուղային երթևեկության բոլոր պահանջներին։ Շարքերի միջև ընկած անցուղու կողմից տեղադրված անկյունաձև բռնակները և երկու կետով ամրացվող անվտանգության գոտիները նույնպես առաջարկվում են որպես սերիական համալրում, ինչպես հորիզոնական բռնաձողերը։ Դուք կարող եք ընտրել նաև Travel Star Eco (TSE)-ը որպես հավելյալ համալրում։ Նրա լայնությունը և նստելատեղի շատ փափուկ պաստառապատումը ավելի բարձր հարմարավետություն են ապահովում երթուղային գծերի մեջ և շրջագայություններում երթևեկելիս։ TSE-ն հնարավոր է համալրել բազմապիսի հավելյալ պարագաներով։

Տուրիստական ավտոբուսի TravelStarEco նստարաններ կարգավորվող թիկնակներով և արմնկակալներով։