Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Ընդհանուր տնտեսողականություն։
Intouro

Ընդհանուր տնտեսողականություն։

Intouro- ի հետ Դուք օգտվում եք ամուր տեխնիկական բազայից, որն ապահովում է ձեր ավտոպարկի բարձր հուսալիությունը: Գնի և որակի իր հրաշալի համադրության և ընդհանուր տնտեսողականության բարձր մակարդակի շնորհիվ այն Ձեզ էական առավելություններ կտա ծանր մրցապայքարում։

Բացի այդ, Intouro-ն առաջարկում է Ձեզ բացառիկ բազմակողմանիություն շարժիչների և երկարության անհատապես համապատասխանող համադրությունների շնորհիվ։ Այդպես, օրինակ՝ 12,14 մ երկարությամբ բազային մոդելի մեջ իրենց հարմարավետ տեղերը կգտնեն 51 ուղևոր։ 12,64 մ երկարություն և 55 ուղևորատեղ ունեցող Intouro M-ը համոզիչ է իր երկարության և շրջադարձի շառավղի տեսանելի հարաբերակցությամբ։ Ձեզ ավելի շատ տեղ է առաջարկում 13,32 մ երկարությամբ Intouro L-ը. Այն ունի մինչև 59 ուղևորատեղ, որը իդեալական է գործարանի աշխատակիցներ տեղափոխելու կամ բազմաքանակ ուղևորներով միջքաղաքային ուղևորափոխադրության համար։

Ավտոբուսների շահագործման մեջ ծախսեր են առաջանում պայմանավորված բազմաթիվ գործոններով։ Անգամ եթե դրանցից ոչ բոլորն են Ձեզանից կախված, Դուք ամեն դեպքում կարող եք մի քանի բան ձեռնարկել Ձեր ավտոբուսը ավելի մեծ տնտեսողականությամբ վարելու համար։ Պարտադիր ծախսերի մեկ երրորդի վրա ակտիվորեն կարելի է ազդել։ Ներդրումների, ծախսերի, սպասարկման և մնացորդային արժեքների ընդհանրական դիտարկման մեջ ակներև կերպով ի հայտ են գալիս մեր ավտոբուսների և ծառայությունների ընդհանուր տնտեսողականության առավելությունները։

Mercedes-Benz Intouro-ն հույսը դնում է ոչ միայն իր նախորդ մոդելների փորձարկված որակների վրա, այլ նաև բարելավում է դրանք։ Թե՛  հզոր EURO VI շարժիչները, թե՛ դինամիկ դիզայնը կամ վարման և աշխատանքի բարձր հարմարավետությունը։ Intouro-ն համոզիչ է բոլոր առումներով։

Իր բարձր արդյունավետության շնորհիվ Intouro-ն հենց սկզբից արդարացնում է իր վրա կատարված ծախսերը։ Ներկայումս կիրառվող ուժային ագրեգատը համոզիչ է ոչ միայն իր էկոլոգիականությամբ, այլ նաև տնտեսողականությամբ։ Քանի որ, չնայած վնասակար արտանետումներին ներկայացվող բարձրացված պահանջներին հնարավոր եղավ նվազեցնել ընդհանուր քաշը։ Դա Ձեզ համար նշանակում է. օգտակար բեռի ավելի մեծ հնարավորություններ և զգալիորեն ավելի քիչ վառելիքի, AdBlue հավելանյութի և շարժիչի յուղի ծախս։

Intouro-ի մեջ ամեն ինչ այնպես է նախագծված, որ կրճատվեն թանկ արժեցող պարապուրդները։ Շարժիչը և բոլոր կարևոր ագրեգատները տեղադրված են հեշտ հասանելի տեղերում դյուրին տեխսպասարկման համար։ Լավ մտածված կառուցվածքային մասերը նույնպես հնարավորություն են տալիս խափանման դեպքում հեշտորեն փոխել դրանք։

Ձեր ավտոբուսի մնացորդային արժեքը ներդրում է հանդիսանում նորի մեջ։ Այստեղ մենք կարող ենք Ձեզ վստահություն տալ Ձեր ավտոմեքենայի օգտագործման վերջում Ձեր կապիտալի ներդրման պլանավորման մեջ։ Մեր ծառայությունները Ձեզ հաճույքով լուծումներ կառաջարկեն այդ հարցում։