UN ECE-R 118.02 կանոնակարգի նոր հրատարակությունը 2020թ-ի ամռանից հրակայունության լրացուցիչ ստուգումներ է սահմանում շահագործման նոր թույլատվություն ստացած ավտոբուսների սրահի, շարժիչի հատվածի և առանձնացված տաքացվող հատվածների նյութերի համար։ Քանի որ Դայմլերի ավտոբուսների համար առավելագույն հնարավոր անվտանգությունը հիմնարար արժեք է, իսկ օրենքի պահանջներին հետևելը ինքնին հասկանալի պարտականություն, ներկայիս պահին ստուգվում և անհրաժեշտության դեպքում կոնստրուկտիվ փոփոխությունների են ենթարկվում հատկապես ավտոբուսների սրահում օգտագործվող բոլոր նյութերը։
Ընդորում, պլաստիկ նյութերի ոլորտում կատարված փոփոխությունները ոչ արտաքնապես և ոչ էլ շոշափելիս զգալի չեն։ UN ECE-R118.02-ի համաձայն իրականացված որակավորման շրջանակներում փոփոխության է ենթարկվել մեր նստարանների երեսպատման նյութերի հավաքածուն։ Վերջին հաշվով սահմանափակումներ կլինեն միայն գույների աստճանավորման, նախշերի բազմազանության մեջ։ Դայմլեր ավտոբուսների պաստառապատման նյութերին ներկայացվող որակական բարձր պահանջները՝ տեքստիլին ներկայացվող պահանջների տեսանկյունից կմնան ներկայիս բարձր մակարդակի վրա։ Ձեր ներողամտությունն ենք հայցում այն բանի համար, որ կայքում պատկերված նյութերի ինչպես արտաքին տեսքը, այնպես էլ դրանցից ստացված զգացողությունները շոշափելիս կարող են փոփոխությունների ենթարկվել։