Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Անվտանգություն վթարի դեպքում
Intouro

Անվտանգություն վթարի դեպքում

Ավտոբուսով ուղևորվելիս կարելի է հույս դնել բարձր անվտանգության վրա, հատկապես Mercedes-Benz-ի ավտոբուսների դեպքում։ Սակայն, եթե այնուամենայնիվ վթար տեղի ունենա, շրջանակային հեծաններով կայուն կառուցվածը ապահովում է ուղևորների և վարորդի պաշտպանության բարձր մակարդակ։

Միջնորմերը, բռնաձողերը և էներգակլանող նյութերից պատրաստված նստարանները հոգ են տանում լրացուցիչ անվտանգության համար։

Ավտոբուսի թափքի ամրությունը էական գործոն է հանդիսանում ավտոբուսների պասիվ անվտանգության համար։ Վերջինիս ամրության շնորհիվ կարելի է նվազեցնել վթարի հետևանքները։ Mercedes-Benz-ի ավտոբուսների իրանի ամրությունը ապահովում են մասնավորապես ամբողջական, բարելավված քաշով շրջանակային հեծանները։ Ամրությունը սահմանված է համաձայն ECE-R 66/02 կանոնակարգման։ Այն հստակ սահմանում է «Ողջ մնալու տարածությունը», որը կառուցվածքի շնորհիվ պետք է ապահովվի վթարի դեպքում։

Անվտանգ մեքենաներ կառուցելը Mercedes-Benz-ի միասնական անվտանգության կոնցեպտի բարձրագույն նպատակն է։ Այն ներառում է նաև բոլոր այն միջոցառումները, որոնք օգնում են նվազագույնի հասցնել վթարի հետևանքները։ Այդ պատճառով, մեր աշխատանքի կարևոր մասն է կազմում փրկարար ծառայություններին նպատակային տեղեկություններ հաղորդելը։ Քանի որ մեր ավտոմեքենաների և դրանց անվտանգության համակարգերի մասին մանրամասն տեղեկացվածությունը օգնում է փրկարարական ծառայությանը ավելի արագ հասնել վնասվածք ստացած մարդկանց։ Եվ դրանով իսկ փրկել նրանց կյանքը։