Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Վտանգի դեպքում
Intouro

Վտանգի դեպքում

Սպառնացող վտանգի դեպքում վարորդը պետք է անձագանքի ոչ միայն արագ, այլ նաև ճշգրիտ։ ESP®*-ի տվիչները նախորոք արձանագրում են վարման կրիտիկական իրավիճակները, չափից շատ կամ քիչ թեքվելը, շրջադարձային կտրուկ շարժումները, խուճապային և վթարային արգելակումները։ Դուք ստանում եք լրացուցիչ անվտանգություն նաև անվադողերի ճնշման վերահսկողության շնորհիվ*։

Սպառնացող վտանգի դեպքում վարորդի ճիշտ արձագանքը նույնքան կարևոր է, որքան ավտոմեքենայի տեխնիկական համալրվածությունը։ Վերջինիս համար իդեալական հիմք են հանդիսանում OMNIplus անվտանգության դասընթացները։ Այստեղ, մասնավորապես, ուշադրության կենտրոնում է գտնվում մեքենայի վարքը սահմանային իրավիճակներում։

Տուրիստական և միջքաղաքային ավտոբուսների համար առանցքային տեղ է գրավում 2015թ-ի նոյեմբերից ԵՄ-ում պաշտոնապես որպես պարտադիր համալրում սահմանված Advanced Emergency Braking System-ը, կարճ՝ AEBS անվանումով վթարային արգելակման համակարգը։

AEBS վթարային արգելակման համակարգը ռադարային համակարգի միջոցով ֆիքսում է ինչպես ընթացող, այնպես էլ կանգնած ավտոմեքենաները և անընդհատ հաշվարկում է արագության տարբերությունը սեփական ավտոմեքենայի համեմատ։ Եթե վարման նույն ընթացքի դեպքում բախումն անխուսափելի է, ապա այն նախ զգուշացնում է վարորդին և ապա ավտոմեքենան ավտոմատ կերպով կատարում է մասնակի արգելակում։ Եթե վարորդը չի արձագանքում, և առկա է անմիջական բախման վտանգ, ավտոմեքենան ինքնուրույն լրիվ արգելակում է կատարում։ Դրա շնորհիվ կտրուկ կարող են նվազել բախման հետևանքները։

Հողմապակու հետևում տեղադրված տեսախցիկների համակարգի օգնությամբ շարքուղու պահպանման (SPA) օժանդակ համակարգը արձանագրում ճանապարհից դուրս գալու՝ մեքենային սպառնացող վտանգը։ SPA-ն անընդհատ վերահսկում է տարածությունը ավտոբուսի և ճանապարհի երթևեկելի մասի գծանշումների միջև։ Եթե մեքենան անցնում է գծանշման վրայով, վարորդն անմիջապես զգուշացում է ստանում նստելատեղի համապատասխան կողմում՝ պուլսացիայի միջոցով։ SPA-ն ակտիվանում է 70 կմ/ժ վարման արագությունից սկսած և անջատվում է թարթիչը գործարկելիս, օրինակ՝ շարքուղին մտադրված փոխելու ժամանակ։

Էլեկտրոնային կայունացնող ծրագիրը (ESP®) վարման անվտանգությունն ու կայունությունը բարձրացնող ակտիվ համակարգ է։ Այն զգալիորեն նվազեցնում է կողասահքի վտանգը շրջադարձ կամ խուսափող մանևր կատարելիս։ Դրա համար վարման դինամիկայի տեսանկյունից կրիտիկական իրավիճակներում յուրաքանչյուր անիվի արգելակման ուժը կարգավորվում է առանձին, օրինակ, եթե ավտոբուսը շրջադարձ կատարելիս դեպի եզրային սահմանագիծ է շարժվում։ Միաժամանակ նվազեցվում է նաև շարժիչի հզորությունը։ Այդպիսով, ավտոբուսի հնարավոր «փախուստը» կանխվում է ֆիզիկական հնարավորությունների շրջանակներում արվող չափավորված արգելակումների միջոցով։

ESP®-ը ի թիվս այլնի վերահսկում է նաև ավտոբուսների կողային արագացումը։ Երկարաձիգ շրջադարձերի վրա, ինչպես օրինակ ավտոմայրուղիների ելքերի վրա, կամ շարքուղու արագ փոփոխման ընթացքում ավտոբուսի կրիտիկական վիճակի մեջ հայտնվելիս ավտոմեքենայի արագությունն ավտոմատ կերպով նվազեցվում է այնքան, որ մեքենան նորից վարման կայունություն ձեռք բերի։ ESP®-ը համեմատելի է թեթև մարդատար ավտոմեքենաների վրա տեղադրված համակարգերի հետ, սակայն ավտոբուսի մեջ օգտագործման համար այն համալրված է համապատասխանեցված և ընդլայնված գործառույթներով։

* Հատուկ համալրումներ