Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Վարել անվտանգ
Intouro

Վարել անվտանգ

Դրանից շահում է նաև Intouro-ն։ Անվտանգության փաթեթի շնորհիվ, որն օգնում է վարորդին դուրս գալ հնարավոր վտանգավոր իրավիճակներից։ Այսպիսի կատարյալ էրգոնոմիկայով Intouro-ն թեթևացնում է ղեկի առջև երկար նստելու դժվարությունը։ Կառավարման բոլոր էլեմենտները հարմարավետորեն հասանելի են վարորդին, բոլոր ցուցիչներ և գործիքները գտնվում են վարորդի աչքի առջև։ Դա բարձրացնում են ավտոբուսի բոլոր ուղևորների անվտանգությունը։

Արագ արձագանքնող սկավառակային արգելակները յուրաքանչյուր կամրջակի վրա օգնում են վարորդին վարման կրիտիկական իրավիճակներում։ ABS և ASR սերիական օժանդակ համակարգերը արգելակելիս և տեղից պոկվելիս բարձրացնում են անվտանգությունը անգամ բարդ ճանապարհային պայմաններում, այն բանի շնորհիվ, որ արգելակման օժանդակ համակարգը (BAS) կարճացնում է արգելակման ճանապարհը։

Վարման անկանխատեսելի իրավիճակներում, ինչպես օրինակ՝ ոլորանների վրա և կտրուկ մանևրելիս, վարորդին օգնության է գալիս (ESP®) էլեկտրոնային կայունացնող ծրագիրը։ Շարքուղու պահպանման օժանդակ համակարգը (SPA) և վթարային արգելակման Advanced Emergency Braking System (AEBS) համակարգը նույնպես օգնում են վնասազերծել վարման կրիտիկական իրավիճակները։ Լրացուցիչ աջակցություն է ապահովում նաև արգելակների կարգավորման էլեկտրոպնևմատիկ համակարգը (EBS), որի շնորհիվ արգելակները ավելի արագ և ճշգրիտ են արձագանքում, ինչի արդյունքում զգալիորեն կրճատվում է արգելակման ճանապարհը։